00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ հետևանքներ կունենա ՌԴ-ի և ԵՄ–ի համար Ուկրաինայում տիրող վիճակը. ԱՄՀ–ի կանխատեսումը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցԱրժույթի միջազգային հիմնադրամ
Արժույթի միջազգային հիմնադրամ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Արժույթի միջազգային հիմնադրամ
Բաժանորդագրվել
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները վերլուծություն են ներկայացրել այն մասին, թե ինչպես կազդեն ուկրաինական իրադարձությունները Եվրոպայի տնտեսական իրավիճակի վրա։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունները Ռուսաստանի, նրա հարևանների, ինչպես նաև ողջ Եվրոպայի համար լուրջ տնտեսական հետևանքներ կունենան։ Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային տնօրեններ Ալֆրեդ Քամերի (Եվրոպա), Ջիադ Ազուրի (Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա) և մյուսների կազմած վերլուծության մեջ։
Ուսումնասիրության համաձայն` պարենամթերքի և էներգակիրների գները կշարունակեն աճել։ Կխաթարվի և՛ առևտուրը, և՛ մատակարարումների շղթան, կավելանան փախստականների հոսքերը։
Մասնավորապես, ցորենի գներն արդեն իսկ աճել են 30%–ով` հասնելով ռեկորդային ցուցանիշի (քանի որ Ուկրաինան և Ռուսաստանը միասին արտահանում են համաշխարհային ցորենի շուրջ 30%–ը)։
ԱՄՀ–ի կանխատեսումների համաձայն` հացահատիկ և նավթամթերք ներմուծող երկրներն ավելի շատ կտուժեն։
Աճող անորոշության պատճառով ֆինանսական շուկաներում ներդրողները զարգացող երկրներից (ընդ որում` ոչ միայն հակամարտությունից տուժած) կսկսեն դուրս բերել կապիտալը։ Վերլուծության մեջ ասվում է, որ գնաճը հանրային դժգոհություն կարող է առաջացնել Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Փորձագետների կարծիքով` Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են ռեցեսիա առաջացնել։
Եվրոպայում կշարունակի աճել գազի գինը, որը կստիպի իշխանություններին բյուջեն համալրելու համար նոր միջոցներ փնտրել։
Կարող են աճել պաշտպանական ոլորտի ծախսերը։ Հիմնադրամի մասնագետները նշում են, որ եվրոպական երկրների համար փոխառական նոր միջոցներ փնտրելը դժվար կլինի։
Բացի այդ, Արևելյան Եվրոպան բարդությունների առաջ կկանգնի փախստականներին ընդունելու հարցում (ԱՄԿ–ի տվյալներով` այդ երկրներն արդեն իսկ շուրջ 3 մլն մարդ են ընդունել Ուկրաինայից)։
Համաշխարհային տնտեսության մեջ երկարատև հեռանկարում կարող է ուժեղանալ ֆինանսական և տնտեսական մեկուսացումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
Լրահոս
0