00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի՛ բողոքեք հակածխախոտային խստացումից. ծխախոտ տարածողներին ժամանակին մահապատժի են ենթարկել

© Sputnik / Asatur YesayantsԾխագլանակ
Ծխագլանակ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Ծխագլանակ
Բաժանորդագրվել
Մի՛ բողոքեք հակածխախոտային խստացումներից, ծխախոտ տարածողներին ժամանակին մահապատժի են ենթարկել
Եկեք անկեղծ լինենք։ Միանգամայն իրավացի էր բելգիացի հայտնի գրող Ժորժ Սիմենոնը, երբ ասում էր. «Սկսում ես ծխել, որպեսզի ապացուցես, որ տղամարդ ես, հետո էլ փորձում ես թողնել ծխելը ապացուցելու համար, որ տղամարդ ես»։ Կոմիսար Մեգրեի մասին գրքերի հեղինակի այս խոսքերը հաշվի առնելով`պետությունը ամեն կերպ փորձում է օգնել նրանց, ովքեր բավարար կամքի ուժ չունեն սիգարետից հրաժարվելու համար։ Իսկ քանզի հայտնի է, որ ծխողին համոզելը բավական բարդ, երբեմն նույնիսկ անհույս բան է, կառավարությունները պարզապես օրենսդրորեն շատ խիստ սահմանափակումներ են մտցնում։ Դրա վառ ապացույցն է այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որտեղ այս շաբաթ արգելվեց ծխելը սննդի բոլոր կետերում։ Մի քանի տարի առաջ ո՞վ կմտածեր, որ դա իրականություն կդառնա թունդ ծխող Հայաստանում։
Սննդի վայրեր գնացեք առանց սիգարետի. որտե՞ղ չի կարելի ծխել
Ի դեպ, գիտե՞ք, թե ով էր ծխելու դեմ առաջին պայքարողը։ Կոլումբոսը։ Այո՛-այո՛, հենց այն մարդը, որը, ինչպես պնդում են, ծխախոտը բերեց Եվրոպա։ Իրականում չի էլ բերել։ Ամերիկացի հնդկացիները, որոնք շատ վաղուց էին ծխախոտ օգտագործում, դրանից մի խուրձ էլ նվիրեցին Կոլումբոսին, բայց նա վերադարձի ճանապարհին որոշեց ջուրը նետել այդ վտանգավոր բույսը, ինչն, ի դեպ, հանգեցրեց այն բանին, որ աշխարհի քարտեզին հայտնվեց առաջին, այսպես ասենք, ծխախոտային անվանումը՝ Տոբագո կղզին։
Այնուամենայնիվ, Կոլումբոսի ուղեկիցներին մեկը՝ Ռոդրիգո դե Խերեսը, ծխախոտը հասցրեց Իսպանիա և փորձեց ծխել սովորեցնել հայրենակիցներին, ինչը նրա համար տխուր ավարտ ունեցավ։ Տեսնելով, թե ինչպես է նա բերանից ծխի քուլաներ արձակում, ինկվիզիցիան եզրակացրեց՝ սատանան է նստած այս մարդու մեջ։ Ու խեղճը երկար տարիներ բանտում անցկացրեց։ Այստեղից եզրակացություն՝ վատ բաներ մի՛ սովորեցրեք ձեր հայրենակիցներին, դա վնասակար է ձեր ազատությանը։
Սակայն հարյուր տարի էլ չանցած՝ ծխախոտի վաճառքը շատ եկամտաբեր բիզնես դարձավ։ Ու երբ մի անգամ Եղիսաբեթ Առաջինն ընդունեց Ուոլտեր Ռալիին, որն առաջինն էր բերել ծխախոտը Անգլիա, թագուհին հեգնեց. «Շատ եմ տեսել տղամարդկանց, որոնք իրենց ողջ հարստությունը ծխի են վերածել, բայց առաջին անգամ եմ հանդիպում տղամարդու, որը ծխից հարստություն է դիզում»։ Համաձայնե՛ք` անգլիական թագուհու այս մեկնաբանությունը մինչև հիմա էլ հրատապ է և վերաբերում է ծխախոտ արտադրող ընկերություններին, այդ թվում՝ հանրահայտ «Ֆիլիպ Մորիսին»։
Աշխատում ենք օգուտ քաղել ռուսաստանցիների ներհոսքից, այնինչ չգիտենք էլ` քանի մարդ է եկել
Սա այնքան էլ հայտնի փաստ չէ, բայց բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում՝ ՍիԷնԷն-ը, պնդում են, որ մոտ 20 տարի առաջ՝ 2001 թվականին, «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական այն երկրի ղեկավարության հետ, որը ժամանակին ծխելու տեսակետից Հայաստանից բոլորովին հետ չէր մնում, միգուցե նույնիսկ գերազանցում էր։ Այո՛, շատ ճիշտ եք, խոսքը Չեխիայի մասին է։ Եվ պատկերացրեք` ծխախոտային այդ ընկերությունը փորձել է համոզել կառավարության անդամներին, որ թունդ ծխելը բարենպաստ ազդեցություն է գործում բյուջեի վրա։ Մարդիկ ավելի վաղ են մահանում, իսկ դա նշանակում է, որ խոշոր գումարներ են տնտեսվում բժշկական ապահովագրության և կենսաթոշակների ֆոնդերում։ Ինչպես ասում են, ոչ մի անձնական բան, զուտ գիտական փաստերի վրա հիմնված բիզնես։
Ինչևէ, հիմա, երբ բողոքում ենք, թե լա՛վ, ինչո՞ւ սրճարանի բաց հատվածում էլ են արգելել ծխելը, պիտի հաշվի առնենք, որ աշխարհի բազմաթիվ երկրներում դա վաղուց արդեն գործող սահմանափակում է։ Հենց ավստրալական Սիդնեյում ինձ միանգամից զգուշացրին, որ նույնիսկ դուրս գալով ցանկացած ռեստորանի կամ սրճարանի այդ բաց մասից` պետք է երկու մետր էլ հեռանամ, եթե ուզում եմ ծխել։
Էլ չեմ ասում, որ դեռ 17-րդ դարում Ռուսաց թագավոր Միխայիլ Ռոմանովը հրամայել էր մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր զբաղվում էին ծխախոտի տարածմամբ։ Ինչպես տեսնում ենք, նույնիսկ թագավորական հրամանը չաշխատեց, որովհետև մենք հո լավ գիտենք՝ ինչ օրենսդրություն ուզում ես ընդունիր, միևնույնն է` երթուղայինի վարորդը անպայման պիտի ծխի։ Երևի ուղղակի ղեկավարվում է ամերիկացի դերասան Ջոզեֆ Քոթենի՝ ժամանակին արտահայտած մտքով. «Հիմա այնքան հաճախ են գրում ծխախոտի վնասների մասին, որ ես հաստատ որոշել եմ՝ այսուհետ թողնելու եմ կարդալը»։
Посетитель овощного отдела в супермаркете - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2022
Փորձենք մինչև վերջ ձգել մեր գոտիները, բայց արդյոք ձգելու տեղ էլի կա՞
Լրահոս
0