00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները բացասաբար են ազդելու ՀՀ տնտեսության վրա. Բադասյան

© Sputnik / Andranik GhazaryanМинистр юстиции Рустам Бадасян в гостях агентства Sputnik Армения
Министр юстиции Рустам Бадасян в гостях агентства Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Բաժանորդագրվել
Պարենային ապրանքների շրջանառության հարցը, ՊԵԿ նախագահի խոսքով, այժմ քննարկվում է ԵԱՏՄ մակարդակում։ Քննարկումների արդյունքից կախված` հնարավոր է ներկրման ծավալների քվոտավորման ու նույնիսկ երրորդ երկրներից ներկրման մաքսատուրքերի վերանայում արվի։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաները բացասական ազդեցություն են թողնելու նաև Հայաստանի տնտեսության վրա։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Թողնելու են բացասական հետևանք, բնականաբար, որովհետև մեր հիմնական առևտուրը կապված է ՌԴ–ի, նաև Ուկրաինայի հետ։ Կարծում եմ նաև` տարադրամի կուրսի տատանումների հետ կապված որոշակի փոփոխություններ կկրեն նաև արտահանումները` դեպի նվազում, քանի որ հունվար–փետրվարին մենք բավական լավ տեմպ ունեինք»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ներկրվող ապրանքներին, Բադասյանը կարծիք հայտնեց, որ այս հարցում Հայաստանը որևէ խնդիր չի ունենա անգամ որոշ պարենային ապրանքների նկատմամբ ՌԴ–ի սահմանած արտահանման արգելքների պարագայում։
«Կարծում եմ, որ այդ որոշումները վերջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքների վրա»,– ասաց Բադասյանը։
Պեսկովը հաստատել է` պատժամիջոցների թեման քննարկվում է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ խնդիրն այժմ քննարկվում է ԵԱՏՄ մակարդակում։ Դրանց արդյունքից կախված` նա չբացառեց, որ հնարավոր է ներկրման ծավալների քվետավորման ու նույնիսկ երրորդ երկրներից ներկրման մաքսատուրքերի վերանայում արվի տարբեր պարենային ապրանքների համար։
«Մաքսատուրքերի բոլոր առաջարկները հիմա ԵԱՏՄ ֆորմատով քննարկվում են առաջացած հետևանքներին հակազդելու տեսանկյունից։ Հենց որոշումներ լինեն` բնականաբար կհրապարակենք»,– ասաց Բադասյանը։
Իսկ Ուկրաինայից ներկրվող ապրանքները, որոնք այս պահին հասկանալի պատճառով արդեն Հայաստան չեն գալիս, Բադասյանի խոսքով` կփոխրինվեն այլ երկրներից ներկրվող ապրանքներով։ ՊԵԿ նախագահը հատկապես նշեց հավի մսի ներկրման խնդիրը, որի ՀՀ ներկրման ծավալները հատկապես մեծ են եղել նախկինում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 21–րդ օրը։
Լրահոս
0