00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի հետ հարաբերությունները տաբո՞ւ են, թե՞ բնականոն ընթացք. արվեստագետների կարծիքը

© REUTERS / Turkish Foreign Ministry/Handout via REUTERSՀայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը (12 մարտի, 2022թ). Անթալիա
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը (12 մարտի, 2022թ). Անթալիա - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Բաժանորդագրվել
Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առնչությամբ ակտիվ քննարկումներ են գնում սոցցանցերում. մարդիկ տարբեր կարծիքներ ունեն այս մասին։ Արվեստագետները նույնպես միակարծիք չեն։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հայ–թուրքական սառած հարաբերություններում վերջին շրջանում շարժ է նկատվում։ Ավելին` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի բնակչությունն ընդհանուր առմամբ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է արվեստագետների հետ։
Հայաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նշում է, որ ինքն անձամբ դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե լավ մտածենք և հասկանանք` ինչ պայմաններ պետք է դնել Թուրքիայի առջև։ Սակայն նա մտավախություն ունի, որ ի վերջո` Թուրքիան անելու է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։
«Ի վերջո, ես դեմ չեմ հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ չես կարող մշտապես ամեն ինչից կտրված ապրել։ Սակայն նրանք մեր առջև պայմաններ են դնելու, որոնք պետք է լավ քննարկենք, և մենք էլ մեր պայմաններն առաջարկենք։ Ինչ վերաբերում է հասարակության ուզել-չուզելուն, ապա ես մի քիչ «պոկված» եմ հասարակությունից` իմ դասն ու թատրոնի փորձերն եմ անում, Facebook–ին չեմ հետևում, սրճարաններ չեմ գնում։ Այսինքն` տեղեկություն չունեմ, թե ինչ տրամադրություններ կան»,–ասաց Ծատուրյանը։
Նրա խոսքով` հայ–թուրքական հարաբերությունների հաստատման բացասական հետևանքն այն կլինի, որ մեր առանց այն էլ փոքր արտադրությունը կարող է կանգնել, քանի որ թուրքական «էժան-էժան ապրանքները կլցվեն մեզ մոտ»։ Բացի այդ, Ծատուրյանը կարծում է, որ թուրքերը լավ դիվանագետներ են և կարող են ասել` եկեք Ցեղասպանությունը մոռանանք, միջանցքն էլ բացենք, որ ապրանք տանենք-բերենք։
Արվեստագետը հիշեցնում է` թուրքերը բավական խորամանկ են, ուստի պետք է ամեն ինչ անել, որ հարաբերությունների հաստատման պայմանագիրը լինի ոչ միայն զիջումներով, այլև առավելություններով։
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, սակայն, կարծում է, որ մեր հասարակությունը պատրաստ չէ և երբեք պատրաստ չի եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով` դա ընդամենը մանիպուլյացիա է ԱԳՆ–ի կողմից։
«Կա ինչ–որ շահագրգիռ զանգված, որն իր նեղ բիզնես շահերի պատճառով միգուցե և պատրաստ է ինչ–որ հարաբերություն ստեղծել Թուրքիայի` թշնամու հետ։ Եվ հիմա փորձում են նման թեզեր առաջ բերելով` անհեթեթ հայտարարություն և դավաճանական խոսք ասել։ Ես միանշանակ համոզված եմ, որ հասարակությունը դեմ է նման հարաբերություններ հաստատելուն»,–ասում է Սահակյանցը։
Նա հիշեցնում է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել իր նպատակները մեր հանդեպ` նրանց պետք է այս տարածքն առանց հայերի, որ կարողանան Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունենալ։
«Այսպես ասած «կուտ տալով», նրանքփորձելու են մեզ քաշել իրենց կողմ, որ իրենց ցանկությունը կատարեն։ Ես հասկանում եմ, որ ինչ–որ հարաբերություններ պետք է ունենալ Թուրքիայի հետ, սակայն հիմա անհնար է դա, քանզի դեռ գոնե ներողություն չեն խնդրել այն ամենի համար, ինչ արել են հայ ազգի դեմ»,–ասաց Սահակյանցը` հավելելով, որ իր համար տաբու է Թուրքիայի հետ հարաբերությունները, և ինքն անձամբ, կատեգորիկ դեմ եմ որևէ հարաբերությունների։
Սահակյանցն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ եթե հնարավորություն լիներ պատ շարելու և մեկուսանալու Թուրքիայից, ապա ինքը նման բանի կողմնակից է։
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էլ իր հերթին նշեց, որ կդժվարանա ասել` որքանով է հայ հասարակությունը պատրաստ հայ-թուրքական հարաբերություններին, քանի որ դրա համար նախ պետք է հարցումներ անցկացվեն։ Իսկ հետո պետք է հաշվի առնել, թե մարդիկ ինչքանով են անկեղծ պատասխանել այդ հարցին։
Ռուսաստանը հենց սկզբից էլ աջակցել է. Չավուշօղլուն` հայ–թուրքական հարաբերությունների մասին
Բաբայանը նշում է, որ ՀՀ բնակչությունը բաժանվում է 2 մասի. «Մի մասն ուզում է պետություն ունենալ. հասկանում են, որ դրա համար պետք է կարողանաս շատ կարևոր խնդիրներ լուծել` տնտեսության, անվտանգության, ինքնության հետ կապված, հարաբերություններ ունենաս հարևանների հետ։ Մյուս մասն էլ, գուցե ոչ այնքան գիտակցաբար, ՀՀ–ն տեսնում է որպես գաղութ, որտեղ հավաքված կլինեն բոլոր հայերը, կհրճվեն Տիգրան Մեծի կամ էլ Սևրի պայմանագրի քարտեզով, նեղացած կլինեն աշխարհից` ասելով, որ ոչ մեկը չի հասկանում մեզ` իրականում երազելով տեղափոխվել Ռուսաստան, Եվրոպա»։
Բաբայանի խոսքով` խնդիրը ոչ թե հայ–թուրքական հարաբերություններն են, բացատրել փորձելը, թե որն է պետության և գաղութի տարբերությունը։ Հանրության մի ստվար զանգվածի մոտ, ըստ նրա, մշուշոտ պատկերացում է` ինչ է նշանակում անկախ պետություն ունենալ։
Մյուս կողմից, Բաբայանի կարծիքով, հասարակության հետ պետք է անկեղծ լինել` չթաքցնելով ոչ մի բան։ Նա նշում է` մեր պարտությունների զգալի մասը գալիս է հենց այն հանգամանքից, որ երկար ժամանակ ինքնախաբեությամբ ենք զբաղվել, ինչը շատ վտանգավոր է։
«Ինքնախաբեությունը հաճելի է` տեղափոխվում ես որոշակի երազանքների մեջ, հետո ոչինչ չի ստացվում, և դու սկսում ես ամեն ինչի համար մեղադրել մյուսներին։ Սակայն սա տասնապատիկ անգամ վտանգավոր է պետության և ժողովրդի համար։ Ես կողմնակից եմ դառը ճշմարտության, սթափ մոտեցման, այսինքն` պետք է ընդունել տարբեր կարծիքներ ու առանց թշնամանքի քննարկել դրանք»,–ասաց նա։
Բաբայանը հավելեց` պետք է հասկանանք, որ ճիշտ ախտորոշումն է կարևոր, սակայն մենք խուսափում ենք ճիշտ ախտորոշումներ տալ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։ Երկրորդ հանդիպումը կայացավ փետրվարի 24-ին Վիեննայում։
Մարտի 12-ին Անթալիայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։
Մևլութ Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։
Լրահոս
0