00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր ու դանդաղ են ընթանում. Մեդինսկի

© Sputnik / Александр КряжевՎլադիմիր Մեդինսկի
Վլադիմիր Մեդինսկի - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Վլադիմիր Մեդինսկի
Բաժանորդագրվել
Ռուսական պատվիրակության ղեկավարը բացատրել է, թե ինչու է որոշվել Ուկրաինայի հետ բանակցությունները առցանց անցկացնել:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր ու դանդաղ են ընթանում, բայց Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է հնարավորինս արագ հասնել խաղաղության: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
«Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ ամենը շատ ավելի արագ տեղի ունենար, դա ռուսական կողմի անկեղծ ձգտումն է։ Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ հասնել խաղաղության», - ասել է նա։
Մեդինսկու խոսքով` բանակցային խմբի գլխավոր խնդիրն այն է, որ մեծաթիվ բարդ հարցերի մեջ գտնեն այնպիսիք, որոնց շուրջ կարելի է համաձայնության հասնել, հենվել դրանց վրա, այդ ընդհանուր հարցերը հանել օրակարգ և աստիճանաբար, քայլ առ քայլ հասնել արդյունքի՝ խաղաղության հաստատման։
Մեդինսկին նշել է, որ չի ցանկանում կենտրոնանալ այն դժվարությունների վրա, որոնք առաջանում են բանակցային գործընթացում։
«Հավատացեք, որ մեր պետության ձգտումը և այն խնդիրը, որ դրել է նախագահը, Ուկրաինայի հողում խաղաղության հասնելն է, դա խաղաղ, մեր հանդեպ չեզոք, բարեկամական պետությունն է, որը ՆԱՏՕ-ի պլացդարմ չէ, այն ուժերի ֆորպոստը չէ, որոնք ցանկանում են վնաս հասցնել մեր երկրին...Մեզ պետք է խաղաղ, ազատ, չեզոք և անկախ Ուկրաինա, ուզում ենք, որ պայմանավորվածությունը սերունդների համար լինի, որպեսզի մեր երեխաներն էլ խաղաղ ապրեն», - շեշտել է նա։
Մեդինսկին հայտնել է, որ բանակցություններում Կիևն Ուկրաինայի համար առաջարկում է չեզոքության ավստրիական կամ շվեդական տարբերակը՝ ապառազմականացված պետություն սեփական բանակով: Բացի այդ, բանակցությունների օրակարգից դենացիֆիկացիայի մասին կետը հանելու մասին Կիևից հնչող հայտարարություններն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։
«Դենացիֆիկացիայի թեման ու պատժի խստացումը, առաջին հերթին՝ նացիզմի հերոսացման, նեոնացիզմի, դրանց հիման վրա ծայրահեղականության համար պատիժների թեման առաջվա պես կարեւոր կետ է օրակարգում», - ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Մեդինսկին բացատրել է, թե ինչու է որոշվել բանակցություններն անցկացնել առցանց տարբերակով։

«Քանի որ լոգիստիկան շատ բարդ է, որոշեցինք խնայել ժամանակն ու միջոցները, խուսափել գիշերակացով Բելառուս մեկնելուց և սահմանափակվել տեսակոնֆերանսի ձևաչափով ամենօրյա աշխատանքով»,– ասել է նա։

Կարող է փաստաթուղթ դառնալ. Սլուցկին` ռուս–ուկրաինական բանակցություններում առաջընթացի մասին
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին առցանց ձևաչափով։ Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման էին հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար համատեղ հումանիտար միջանցքներ ապահովելու հարցում։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ, ստեղծվել են աշխատանքային հատուկ խմբեր:
Կիևում ասել են` երբ կարող է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքվել
Լրահոս
0