00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե նախկինում շաբաթական մոտ 30 հազար պատվաստում կար, հիմա 3 հազար է․ համաճարակաբան

Պատվաստումների ցուցանիշները մասնագիտական տեսանկյունից գոհացուցիչ չէ․ համաճարակաբան
Բաժանորդագրվել
Համաճարակաբան Արման Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային իրավիճակի ու հավանական նոր սահմանափակումների մասին։
Հայաստանում պատվաստումների ցուցանիշները մասնագիտական տեսանկյունից գոհացուցիչ չեն, բայց սա անվերջ պրոցես է, պետք է պարզապես գիտությանը համընթաց շարժվենք։ Եթե այսօր գիտնականներն ասում են՝ շրջանառվող շտամերի նկատմամբ խթանիչ դեղաչափը 70 տոկոս և ավել պաշտպանում է հոսպիտալացումներից, ուրեմն պիտի աշխատենք դա կյանքի կոչել։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց համաճարակաբան Արման Բադալյանը՝ մեկնաբանելով Հայաստանում պատվաստումների ցուցանիշներն ու խիստ ռեժիմի անցնելու հավանականությունը։
«Այսքան թանկ գին վճարեցինք, բայց լիարժեք պատվաստվածները ընդամենը 32 տոկոս են, ինչը շատ վատ ցուցանիշ է։ Եթե շաբաթական մինչև 27-30 հզ պատվաստում էինք ունենում, ապա հիմա շաբաթական ընդամենը 3000 է, ու դեռ չգիտենք այդ թիվն ինչքան կնվազի»,-ասաց Բադալյանը։
Ըստ համաճարակաբանի՝ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում այս պահին բարվոք է, օրական գրանցված թվերի նվազում կա, բայց դա, նրա կարծիքով, ոչ այնքան պատվաստումային գործընթացով է պայմանավորված, որքան օրական հիվանդացածների թվով, երբ ալիքը նոր սկսեց բարձրանալ։
Բադալյանը կարծում է՝ սահմանափակումների ու խիստ ռեժիմի նորից կանցնենք, թե ոչ, դժվար է կանխատեսել, քանի որ սա անվերջ պրոցես է։ Պատվաստումներն ու սահմանափակումները հավանական ռիսկերը կանխելու տարբերակներ են։ Այդ պրոցեսը տարբեր գործոններից է կախված, որոնց թվում է, օրինակ, վիրուսի մուտացիան․ կարող է լինել նոր շտամ, որը կշրջանցի եղած իմունիտետը։ Այս իրավիճակում, մասնագետի կարծիքով, պատվաստումների ազդեցությունը միանշանակ կա, Հայաստանում հոսպիտալացվածների 80 տոկոսից ավելին չպատվաստվածներ են։
«Սա տարբեր գործոններից կախված անվերջ պրոցես է։ Եթե կա տարբերակ ռիսկերը նվազեցնելու, այդ տարբերակները պետք է օգտագործել։ Հակառակ դեպքում՝ վիճակն է՛լ ավելի կբարդանա։ Նոր շտամեր, նոր պատվաստումներ, նոր միջոցառումներ․..»,-հավելեց Բադալյանը։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ բուստեր է ստացել 28 000-ից ավել անձ
Նշենք, որ այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատվաստումների ներկա մակարդակը գոհացուցիչ չէ, ու չնայած կորոնավիրուսի վարակման ցուցանիշների նվազում կա, այնուամենայնիվ, եթե պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպվի, ինչ-որ պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային կամ ավելի խիստ ռեժիմների։
Հիշեցնենք՝ մարտի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 078 121 պատվաստում։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրական տվյալների` COVID-19 դրական թեստ ունեցողների 88.4 %-ը պատվաստված չէ։ Ծանր վիճակում գտնվողների 89.5 %–ը նույնպես պատվաստված չէ։
Լրահոս
0