00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի խողովակներ` Նիկոլ Փաշինյանի համար. ցուցարարները նաև վարչապետին «նվեր» տվեցին

Բաժանորդագրվել
Նախ ԱԳՆ–ի, իսկ հետո արդեն կառավարության առջև բողոքի ակցիա անող երիտասարդները պահանջեցին հրապարակել Արցախի շուրջ տեղի ունեցած դիվանագիտական աշխուժության հիմնական սկզբունքները։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Կառավարության առջև բողոքի ակցիա անող ՀՀԿ–ական և ՀՅԴ-ական երիտասարդները «նվերներ» են բերել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ և ՀՅԴ երիտասարդներն ակցիա են կազմակերպել` բողոքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունից, թե հայ հասարակությունն ընդհանուր առմամբ ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Երիտասարդները նախ ԱԳՆ–ի առջև էին հավաքվել և Միրզոյանին նվիրեցին հողաթափեր, լողազգեստ, գլխարկ և ակնոց, որպեսզի Թուրքիա մեկնելուց նաև «ծով մտնի»։
«Բոլորս գիտենք, որ Արցախում արդեն շուրջ 10 օր է, որ գազ չկա, քանի որ ՀՀ–ից Արցախ մտնող խողովակը վնասվել է։ Կան լուրեր, որ երեկ մեկնարկած վերանորոգման աշխատանքները կրկին ինչ–որ զիջումների հետևանք է։ Մենք սիմվոլիկ գազի խողովակ ենք բերել ու տալու ձեզ, քանի որ մատ թափ տալու փոխարեն ուզում ենք, որ գործով զբաղվեք»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` խորհրդանշական խողովակները թողնելով կառավարության առջև։
Մեկ այլ մասնակից էլ հայտարարեց, որ Արցախը չպետք է մատնվի անտերության, ՀՀ-ն պետք է նորից ստանձնի Արցախի անվտանգության երաշխավորի դերը։ Նրանք պահանջում են, որ իշխանությունն անհապաղ հանրայնացնի Արցախի շուրջ տեղի ունեցած դիվանագիտական աշխուժության հիմնական սկզբունքները։
Երիտասարդները բողոքի ակցիան ավարտեցին` վստահեցնելով, որ փողոցային պայքարը չի ավարտվելու այսքանով։
Հիշեցնենք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է, Իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Արցախի տեղակատվական շտաբը երեկ հայտնեց, որ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը սկսել է Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Լրահոս
0