00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հակառակորդի բանակցային օրակարգը համընկնում է ՀՀ իշխանության քաղօրակարգին. քաղտեխնոլոգ

Մինչ բանակցելն է պետք Արցախի կարգավիճակի մասին կարմիր գծերը սահմանել․ քաղտեխնոլոգ
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի կարգավիճակի մասին հարցադրումները։
Հակառակորդի առաջ քաշած բանակցային օրակարգը պրակտիկորեն համընկնում է ՀՀ իշխանության քաղաքական օրակարգի և պատկերացումների հետ։ Իշխանությունները կարծում են, որ բանակցության արդյունքում ինչ-որ տեղ հնարավոր կլինի զիջումներ կորզել հակառակորդից՝ օգտագործելով նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ փոփոխությունները։ Sputnik Արմենիայի եթերում խոսելով հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի կարգավիճակի մասին, նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ նախքան բանակցություններ սկսելը պետք է հստակ սահմանվեն «կարմիր գծերը», հատկապես, երբ խոսքն Արցախի կարգավիճակի մասին է, որպեսզի հակառակորդ բանակցող կողմի մոտ պատրանքներ չլինեն, այսինքն` ինքն էլ փորձի իր առջև խնդիր դնել՝ մեղմելու քո դիրքորոշումը։
«Այս հարցը, կարծես թե, որպես աքսիոմ պետք է ընդունված լիներ։ Համենայն դեպս, այն հարցադրումները (Հայաստանի իշխանությունն ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում, թե ոչ) այնքան պարզ են, որ թվում է՝ հենց հարցադրումը «կարմիր գծի» խախտում է նշանակում։ Պետք է, որ իշխանությունն այդ հարցին ունենար միանշանակ պատասխան, բայց այն, որ իշխանությունները խուսափում են պատասխանից, բնական է` կասկածներ է առաջացնում»,-ասաց քաղտեխնոլոգը։
Նրա մոտ տպավորություն է, թե Հայաստանի գործող իշխանությունները փորձում են մտնել մի պրոցեսի մեջ, որի մարտավարական ալգորիթմն իրենց համար անհայտ է, և ապավինում են իրավիճակային քայլերին՝ կարծելով, որ այն ժամանակը, որն իրենց գուցե կհաջողվի ձգձգել, բավարար կլինի։
«Եթե այսօրվա դրությամբ ՀՀ ռեսուրսները չեն հերիքում բանակցային գործընթացում սեփական շահերը պաշտպանելու, ի՞նչ իմաստ ուներ առանց որևէ ընդմիջում վերցնելու, առանց ժամանակ ձգելու մտնել նման ծանր բանակցային գործընթացի մեջ, որի արդյունքում մենք հասանք արդեն «խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացին»,-նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։
Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Մարտի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից։
Լրահոս
0