00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչ Երևանում գեղեցիկ խոսքեր են արտասանում, Բաքվում պայմանագրեր են կնքվում

© Sputnik / Aram NersesyanՀայ–իրանական սահման
Հայ–իրանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2022
Հայ–իրանական սահման
Բաժանորդագրվել
Տարածաշրջանային խաչմերուկ. մինչ Երևանում գեղեցիկ խոսքեր են արտասանում, Բաքվում պայմանագրեր են կնքվում
Եկեք անկեղծ լինենք։ Անցած շաբաթվա վերջին մեր տարածաշրջանում այնպիսի իրադարձություն տեղի ունեցավ, որը պարզապես անիմաստ դարձրեց Երևանում վաղուց շարունակվող բուռն վեճերը, թե արդյոք արժե թույլ տալ հայերի դեմ պատերազմ հրահրած ադրբեջանցիներին երկաթուղային և ավտոմոբիլային ուղիներով երթևեկել ՀՀ տարածքով՝ Մեղրիի շրջանում։
Ադրբեջանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները պայմանագիր ստորագրեցին, որը հնարավորություն կտա բուն Ադրբեջանը կապել Նախիջևանի հետ ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով, այսինքն` Արաքսի ոչ թե մեր, այլ մյուս ափով։
Ծրագիրը, որի մասին մեր իշխանությունները հասկանալի պատճառներով գերադասում են լռել, շատ պարզ է՝ այդ նույն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ճանապարհի նախագիծը մնում է նույնը, բայց դրանից դուրս է մնում Մեղրին, այսինքն` Հայաստանն ընդհանրապես։
Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները Նախիջևանի տարածքով հասնում են Օրդուբադ, բայց չեն մտնում Հայաստան, այլ կամուրջներով տեղափոխվում են Իրանի տարածք և Արաքս գետի աջ ափով շարունակվում մինչև Կովսական, որին ադրբեջանցիները Զանգիլան են ասում, այնտեղից կրկին կամուրջներով հետ են տեղափոխվում Արաքսի ձախ ափը և շարունակվում մինչև Հորադիզ՝ հասնելով Բաքու։ Այսինքն՝ տարածաշրջանային խաչմերուկ դառնալու Հայաստանի հույսերը լրիվ ի դերև են ելնում. էլ ի՞նչ խաչմերուկ, եթե գնացքներն ու ավտոմեքենաներն այն շրջանցում են, չեն էլ ուզում հասնել այդ խաչմերուկին։
Սա նաև հսկայական ֆինանսական կորուստ է Երևանի համար։ Չէ՞ որ մաքսային ողջ շահույթը, որը պիտի բաժին հասներ Հայաստանին, այժմ Իրանն է ստանալու։ Իսկ նոր կառուցվող ավտոճանապարհի թողունակությունը բավական մեծ է լինելու՝ օրական 500 բեռնատար կարող է Իրանից մտնել Ադրբեջան։ Էլ չեմ ասում, որ եթե այդ մեքենաներն անցնեին Հայաստանի տարածքով, մենք գոնե մաքսատանը կարող էինք պարզել, թե ինչ են տանում։ Հիմա արդեն վերահսկողության հնարավորություն էլ չենք ունենա, ինչը թույլ կտա Ադրբեջանին՝ լցնել Նախիջևանը զենքով ու զինամթերքով։ Հիշեցնեմ, որ Երասխը մեր մայրաքաղաք Երևանից ընդամենը մի 50 կիլոմետրի վրա է գտնվում։
Բայց ամենակարևորը՝ երբ կառուցվեն այդ չորս նոր կամուրջները Արաքսի վրա, ու սկսվի երթևեկությունը, Հայաստանը սակարկելու ևս մեկ գործիք կկորցնի։ Մինչև հիմա հայաստանցի որոշ վերլուծաբաններ ասում էին՝ եկեք անպայման թույլ տանք ադրբեջանցիներին անցնել Մեղրիի տարածքով, որպեսզի եթե նրանք որոշեն փակել Լաչինի միջանցքը կամ այն նոր ճանապարհը, որը հենց հիմա կառուցվում է Լաչինի փոխարեն, մենք էլ սպառնանք ադրբեջանցիների առջև փակել այն ուղին, որով Բաքուն միանում է Նախիջևանին։ Հիմա արդեն նույնիսկ դա էլ հնարավորություն չենք ունենա անելու, որովհետև երբ սկսեն գործել այս նոր երկաթուղին և մայրուղին, Ադրբեջանը անընդհատ սպառնալու է հայերին՝ հենց ցանկանամ, կարգելափակեմ Հայաստանը Ղարաբաղին միացնող միակ ճանապարհը, տեսնեմ ինչ եք անելու, հո Իրանի տարածքում չե՞ք փակելու երկաթուղային և ավտոմոբիլային նոր ճանապարհները։
Կներե՛ք, ձեզ մոտ այնպիսի տպավորություն չի ստեղծվո՞ւմ, որ որքան ավելի ու ավելի հաճախակի են դառնում ամենաբարձր ամբիոններից հնչող գեղեցիկ խոսքերը մեր՝ տարածաշրջանային հույժ կարևոր նշանակության մասին, այնքան ավելի ու ավելի ենք մենք կտրվում իրականությունից։ Ախր, վերջին ահազանգն այն էր, որ դեկտեմբերին սկսեց գործել Վրաստանը Ադրբեջանի տարածքով Իրանին կապող ավտոմայրուղին։ Այսինքն` մինչ մենք 10 տարուց ավելի չենք կարողանում ավարտին հասցնել Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը, որով Պարսից ծոցը պիտի միանա Սև ծովին, Ադրբեջանը մեր այդ անկարողությունից լավ էլ օգտվեց և ծոցի ու Բաթումի միջև կապն ապահովեց իր տարածքով։
Ու բոլորս շատ խորհրդանշական պատկերի ականատեսը դարձանք՝ մինչ երեք երկրների՝ Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի պետական դրոշներով մեքենաները դեկտեմբերի վերջին առաջին անգամ Թավրիզից նոր ճանապարհով շարժվեցին դեպի Բաթումի նավահանգիստը, մենք Երևանում հպարտորեն հայտարարեցինք՝ տարածաշրջանային խաչմերուկ ենք դառնում։
Հիմա էլ շարունակում ենք քննարկել, թե ինչպիսին պիտի լինի Մեղրիով անցնող ճանապարհը՝ քանի մետր լայնությամբ, ով պետք է ապահովի անվտանգությունը, էստակադայով է լինելու, թե առանց էստակադայի։ Այնինչ ադրբեջանցիները հասկացնում են՝ տարիներով շարունակեք վիճաբանությունը այդ հարցերի շուրջ, որովհետև Մեղրին մեզ շուտով ընդհանրապես չի հետաքրքրելու։ Դե ինչ, մնում է կրկին օգտագործել արդեն ավանդական դարձած եղանակը՝ պայմանավորվենք, որ ինչ նոր ճանապարհներ էլ բացի Ադրբեջանը, տարածաշրջանային խաչմերուկը մենք ենք։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Բանակցությունները զրոյից սկսելու մասին հայտարարելուց առաջ արժեր մտածել
Լրահոս
0