00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սյունիքի ռեսուրսները թույլ կտան օգտագործել երբեմնի անասնագլխաքանակի 2/3-ը. Հովհաննիսյան

Հովհաննիսյան. Սյունիքում եղած ռեսուրսները թույլ կտան օգտագործել երբեմնի անասնագլխաքանակի երկու երրորդը
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության նախաձեռնությանը, ըստ որի` Սյունիքի մարզպետարանին կհատկացվի 500 մլն դրամ, գումարի մի մասը կտրամադրվի մարզի անասնապահական կարիքները հոգալուն։
Սյունիքում անասնապահական ոլորտի երբեմնի պոտենցիալն այլևս հնարավոր չի լինի ամբողջությամբ վերականգնել, իրատեսական չէ նախկին անասնագլխաքանակի վերականգնումը, եղած ռեսուրսները թույլ կտան, որ օգտագործվի երբեմնի գլխաքանակի երկու երրորդը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը։
«Սյունիքի մարզն ի սկզբանե հանդիսացել է անասնապահական խոշոր շրջան, դեռևս խորհրդային տարիներին այնտեղ անասնագլխաքանակն ամբողջ հանրապետության կտրվածքով երկրորդն էր Գեղարքունիքի մարզից հետո, բայց, ցավոք սրտի, արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքում առաջացան զգալի խնդիրներ, ադրբեջանցիները հափշտակեցին կենդանիների մի մասը, զգալի թվով արոտավայրեր և խոտհարքներ մնացին հակառակորդի վերահսկողության տակ և այժմ չեն կարող ծառայել իրենց նպատակին»,– ասաց պրոֆեսորը։
Հովհաննիսյանի կարծիքով` մնում է ճիշտ և ռացիոնալ օգտագործել առկա կերահանդակները և եթե հաջողվի արդյունավետորեն իրականացնել խոտհարքների հունձն ու արոտավայրերում կազմակերպել անասունների անվտանգությունը, ապա իրավիճակը որոշակիորեն կշտկվի, առավել ևս, որ Սյունիքի մարզում կան տարածքներ, որոնք վերջին տարիներին լիարժեքորեն չէին օգտագործվում։
«Եթե մեր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կազմակերպենք անասնապահությունը, ապա հնարավոր կլինի տարվա կտրվածքով ստանալ գլխաքանակի երկու երրորդի համամասնությամբ մթերքներ։ Բարեբախտաբար Սյունիքի մարզը հանրապետության այն տարածաշրջանն է, որտեղ նույնիսկ երաշտի տարիներին տեղումներ համեմատաբար շատ են լինում, քան մյուս մարզերում, իսկ խոնավ կլիման դրական ազդեցություն է գործում։ Սյունիքի կտրտված ռելիեֆի պայմաններում հատկապես ցածրադիր շրջաններում սովորաբար լինում է առատ խոտածածկ, և անասունները երկար ժամանակ կարող են մնալ այդ հատվածներում»,– նշեց պրոֆեսորը։
Հովհաննիսյանն ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքին, որ մսամթերքի գները զգալիորեն բարձրացել են, ինչը հնարավորություն է տալիս ֆերմերներին որոշ չափով շտկել իրենց ֆինանսական վիճակը։ Նրա կանխատեսմամբ` մայիսին հնարավոր է նոր գնաճ, ուստի ֆերմերները կկարողանան նույնիսկ կեր գնելու պայմաններում փակել իրենց ծախսերը և աշխատել շահույթով, ինչը նույնպես խթան է անասնապահությամբ զբաղվելու համար։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը Սյունիքի մարզպետարանին կհատկացնի 500 մլն դրամ:
Ըստ գործադիրի՝ մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Մասնավորապես գումարի մի մասով փոխհատուցում կտրվի պատերազմից հետո սահմանը անցած և չվերադարձած անասունների դիմաց: Փոխհատուցում կտրամադրվի նաև պատերազմի արդյունքում մշակման համար անհնարին դարձած հողամասերի սեփականատերերին:
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։
Լրահոս
0