00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Գառնիկ Դանիելյան
Ձևավորվում է քաղաքական ուժերի համախմբում՝ «Կոնսենսուս մինուս Փաշինյան»․ Գառնիկ Դանիելյան
19:38
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշ գործերով դատավորներին ուղղակի ընտրեցին. Վարդևանյանը` ձեռքով մակագրման մասին

© Sputnik / Aram NersesyanԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2022
Արամ Վարդևանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանը կարծում է, որ էլեկտրոնային մակագրման բանալիները խլեցին, երբ քաղաքական հետապնդումների նոր թափ էր սկսվել:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. Դատական վարույթները դատավորներին ձեռքով մակագրելու հետևանքով ունեցանք անսահմանափակ թվով քրգործեր, որոնց դեպքում դատավորներին ընտրեցին։ Սակայն ձեռքով մակագրման մոտիվացիան այդ շրջանում հարուցված որոշ քրգործերն էին։ Sputnik Արմենիայի հետ զրուցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են դատական դեպարտամենտին։ Դրանք ԱԱԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավված էին նախորդ տարվա ամռանից։
«Այս 8 ամիսն, ինչ էլեկտրոնային մակագրման համակարգը չէր գործում, ինքնին մի իրավիճակ էր առաջացրել, որ բոլոր ձեռքով մակագրումները ենթադրում են` դատարաններն օրենքի հիման վրա ստեղծված չեն եղել։ Օրենքի պահանջը շատ հստակ է` մշտապես պետք է էլեկտրոնային եղանակով մակագրվի գործը դատավորին։ Միայն ֆորսմաժորային իրավիճակում պետք է էլեկտրոնային մակագրում չլինի, ինչը բնավ չի ենթադրում մեկ քննիչի որոշումը դրանք առգրավվելու վերաբերյալ»,–ասաց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ այս խնդրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց էր նախաձեռնել, սակայն իշխանությունները, կարծես, այնքան էին խուսափում այդ հարցից, որ որոշեցին կողմ չքվեարկել կազմի հաստատմանը։
Վարդևանյանը նշում է` հետաքրքրականն այն է, որ հենց դատախազությունն է միջոցներ ձեռնարկել հարցի լուծման համար։ Ստացվում է` այս ողջ ժամանակահատվածում ԲԴԽ–ն միշտ հայտարարություններ էր տարածում, թե միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման համար, սակայն տպավորություն է, որ իրականում շահագրգռված չէր խնդրի լուծմամբ։ Մյուս կողմից ցավալին այն է, որ եթե դատախազությունն այս դեպքում կարող էր էֆեկտիվ լինել, կարելի էր այդպես անել 8 ամիս առաջ։
Դատական գործերի «ձեռքով» մակագրության պրակտիկան շարունակվում է, լուրջ հարցեր են առաջ գալիս
«Էլեկտրոնային մակագրման բանալիների վերադարձը նորմալ երևույթ է, իրենից որևէ դրական հանգամանք չի ենթադրում, քանի որ մինչ այդ եղած իրավիճակն էր ծայրահեղ բացասական։ Ի վերջո, ՀՀ–ն կարևոր մի ռեֆորմ էր արել` ներդնելով էլեկտրոնային մակագրման համակարգը, ինչն այս իշխանությունների օրոք պարզապես խլվել էր։ Ի դեպ, շատհետաքրքիրէրժամանակաշրջանը, երբորոշվեցխլելայդ էլեկտրոնային մակագրման բանալիները»,–ասաց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ հենց այդ ժամանակ` 2021-ի հուլիս-օգոստոս ամիսներին, նոր թափ էր սկսվել քաղաքական հետապնդումների, և կարծես շատ կարևոր էր, որ մակագրումները ոչ թե լինեին պատահականության սկզբունքով, այլ շատ հստակ և ԲԴԽ–ի համար կանխատեսելի։
Ի դեպ, 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան` կապված դատական գործերի ձեռքով մակագրման հետ։ Անդրադառնալով սրան` Վարդևանյանը նշեց, որ ժամանակին իրենք էլ դիտարկում էին ՍԴ դիմելու հարցը, բայց քանի որ Թաթոյանը դիմել էր, այլևս դրա անհրաժեշտությունը չկար։
«ՍԴ դիրքորոշումը կարող է շատ հետաքրքիր լինել` իրավական գնահատականներ տալու մասով։ 2022-ի փետրվարի 11-ին, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եկել էր ԱԺ, նա ևս ասաց, որ ձեռքով մակագրված գործերն արդար դատաքննության տեսանկյունից առաջացնելու են լուրջ խնդիրներ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանելիության տեսանկյունից։ Ուստի, այս առումով ՍԴ որոշումը կարող է օգտակար լինել»,–ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնել են, որ մակագրման էլեկտրոնային համակարգը կարող է վերագործարկվել։
Վաղ թե ուշ ձեռքով մակագրված բոլոր դատական գործերը բեկանվելու են. Վարդազարյան
Լրահոս
0