00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Լևոն Քոչարյան
Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան
18:51
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը ՀՀ-ից ավելի շատ տարածք է օկուպացրել, քան այն՝ ինչ հիմա պահանջում է․Խաչատրյան
19:59
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը երաշխիք չի տալիս խաղաղապահներին. ՄԻՊ–ը փաստեր է ներկայացրել ՄԽ համանախագահներին

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Գեղամ Ստեփանյան
Բաժանորդագրվել
Զեկույցում նշվում է, որ վերջին շաբաթներին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին չի տրամադրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների անվտանգության երաշխիքներ։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի զեկույցն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Պաշտպանը Facebbok–ի իր էջում հայտնում է, որ զեկույցում ներկայացվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ կատարված ոտնձգությունները։
Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատական ստանան. Արցախի ՄԻՊ–ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ–ին
Զեկույցում նշվում է, որ վերջին շաբաթներին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին չի տրամադրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող արցախցիների անվտանգության երաշխիքներ։ Իսկ աշխատանքների կատարման ընթացքում հրաձգային զինատեսակներից կրակոցներ է արձակում օդ, աշխատողների և գյուղատնտեսական տեխնիկայի, այգիների ու վարելահողերի ուղղությամբ: Դրա հետևանքով Արցախի 37 000 հեկտար վարելահողերից ու այգիներից 5 000–ը դարձել են անմշակ։
Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ ադրբեջանական կողմի քարոզչական, ռազմական, հոգեբանական ու տնտեսական բնույթի սպառնալիքներն ու ահաբեկչական գործողությունները հատկապես ակտիվացել են 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Մարտի 7-ից 12-ը ադրբեջանական կողմը կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակելով 57 արկ: Այդ ընթացքում հրադադարի ռեժիմը շարունակաբար խախտվել է նաև հրաձգային միջոցներից՝ թիրախավորելով նաև բնակելի տներ ու այլ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Թիրախավորվել են Ասկերանի շրջանի Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Փառուխ գյուղերը, ինչպես նաև` Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Խնուշինակ համայնքները։ Վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ Խրամորթում։
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև մարտի 8-ի կեսգիշերից Արցախի գազամատակարարումը խափանելու փաստին ու դրա հետևանքով առաջացած հումանիտար հետևանքներին։
«Տարբեր հանգամանքների համադրումից խողովակաշարի վնասման պատճառի գլխավոր կանխավարկածն այն է, որ ադրբեջանական կողմը դիտավորյալ պայթեցրել է խողովակաշարը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների, Արցախի իրավապահ մարմինների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից վթարի վայրում ուսումնասիրություններ իրականացնելուն, այս պահին հնարավոր չէ հստակ որոշել՝ արդյոք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով»,– գրում է ՄԻՊ–ը։
Ըստ զեկույցում բերված վիճակագրության` Արցախում բնակվող շուրջ 120 000 քաղաքացիներից 100 000-ը (80%) իրենց բնակարանները գազով են ջեռուցում ու ճաշ պատրաստում և հիմա զրկված են այդ հնարավորությունից։
Գազով է տաքացվում նաև Արցախի դպրոցների 65 %-ը, ուստի ԱՀ իշխանությունները ստիպված են եղել տեղափոխել դպրոցական արձակուրդները։ 12 մանկապարտեզ ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, քանի որ այլ եղանակով ջեռուցման հնարավորություն առկա չէ։ Իսկ մանկապարտեզների մի մասը գործում են կես օրով: Ջեռուցման խնդրից բացի, գազամատակարարման խափանումը խնդիրներ է առաջացրել մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպման գործընթացում։ Սնունդ պատրաստելու համար ստիպված օգտագործում են դրսում տեղադրված փայտի վառարաններ և էլեկտրական սալօջախներ։ Բուհերն անցել են հեռավար ուսուցման։
Հիվանդանոցներում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 419 քաղաքացի, այդ թվում` մանկական հիվանդանոցում` 46 երեխա, ծննդատանը` 51 նորածին և նրանց մայրերը։ Չնայած մի շարք հիվանդանոցներ անցել են այլ եղանակով, հիմնականում` բենզինի և դիզվառելիքի կիրառմամբ և էլեկտրաէներգիայով ջեռուցման, բայց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիվանդասենյակներում անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել չի հաջողվում, այն կազմում է 14-15 աստիճան։
Արցախի 20 գազալցակայանները ևս արդեն 10 օր չեն աշխատում, հարյուրավոր մարդիկ պարապուրդի են մատնված։
Գազի բացակայությունը մի շարք բացասական հետևանքներ է ունեցել նաև տրանսպորտի ոլորտի վրա։ Մեծապես տուժել են նաև գազով ջեռուցվող ջերմոցներն ու ջերմատները։
Այս ամենից զատ, փետրվարի 24-ից սկսած` Արցախի տարբեր համայնքների հարևանությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը սպառնալիք պարունակող կոչեր է ուղղում խաղաղ բնակիչներին։
«Բարձրախոսներով կահավորված ռազմական մեքենաները մոտենում են համայնքների հարևանությամբ գտնվող բարձունքներին և միացնում հետևյալ բովանդակությամբ ձայնագրություններ․ «Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ իրականացվող ցանկացած գործողություն կարգավորում է Ադրբեջանի օրենքներով։ Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է։ Այժմ ձեր կողմից իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներն անօրինական են։ Մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում։ Եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, հնազանդվեք Ադրբեջանի օրենքներին»»,– նշում է պաշտպանը` հավելելով, որ գյուղացներից պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում սպառնում են ուժ կիրառել։
Ահաբեկման այս մեթոդն առաջին անգամ կիրառվել է փետրվարի 24-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչների նկատմամբ, այնուհետև ադրբեջանական կողմը նույն գործողություններն իրականացրել է այլ համայնքների՝ Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Ասկերանի շրջանի Խնապատ, Նախիջևանիկ, Փառուխ և այլ համայնքների բնակիչներին ահաբեկելու համար։
Խրամորթ և Կարմիր շուկա կատարած այցերի ժամանակ համայնքի բնակիչները ՄԻՊ–ին ասել են, որ այդ կոչերն ու պարբերաբար հնչող կրակոցները հիմնականում ահաբեկում են երեխաներին։ Ծնողները, անվտանգության մտահոգություններից ելնելով, երեխաներին չեն ուղարկում մանկապարտեզ և դպրոց, չեն իրականացնում գյուղատնտեսական աշխատանքներ։
Լրահոս
0