00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հացահատիկի խնդիր չի՞ ունենա․ էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը

© Pixabay / DESPIERRESՑորեն
Ցորեն - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Բաժանորդագրվել
Հայաստանը ցորենով ապահովելու հարցը կառավարության ու, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Ներկայում մատակարարները կարող են համապատասխան լիցենզիա ստանալուց հետո ցորեն գնել։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը Ռուսաստանից հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելքի ֆոնին հացահատիկային մշակաբույսերի դեֆիցիտի չի բախվի։ Հանրապետությունն ապահովված է հացահատիկի անհրաժեշտ ծավալով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելի վաղ ՌԴ-ում հավանություն էին տվել գյուղատնտեսության նախարարության առաջարկին՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ: Այս արգելքը գործելու է ցորենի և մեսլինի (ցորենի ու տարեկանի խառնուրդ` սովորաբար երկուսը մեկի համամասնությամբ), տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։
Հայաստանում ալյուրն ու հացը թանկացել են. ո՞րն է պատճառը
Նախարարությունից նշեցին, որ այս հարցը գտնվում է ՀՀ կառավարության և մասնավորապես էկոնոմիկայի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում, պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ խոշոր ներկրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
«Ըստ մեր գնահատականների` Ռուսաստանի կողմից կիրառվող հացահատիկային մշակաբույսերի ժամանակավոր արգելքը հայաստանյան շուկայի վրա զգալի ազդեցություն չի ունենա», - կարծում են էկոնոմիկայի նախարարությունում։
Միաժամանակ նրանք նշել են, որ հայ ներմուծողների խնդիրները հիմնականում կապված են Լարսի անցակետի փակվելու (եղանակային պայմաններով պայմանավորված) և այդ պատճառով առաջացող բեռնատարների կուտակումների հետ։ Բնականաբար, այդ ուշացումներն ազդում են հացահատկի ներկրման ժամկետների վրա։
Բացի այդ, խնդիրները պայմանավորված են ՌԴ արտարժույթի կտրուկ արժեզրկմամբ։ Մատակարարները գների մասով զգուշավոր են, դրա պատճառով կարող է սահմանափակվել ձեռք բերվող ապրանքների ընտրության շրջանակը:
«Հաշվի առնելով ընթացիկ տարվա սկզբից ներմուծված ծավալները և առկա մնացորդները, հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի մասով այսօրվա դրությամբ դեֆիցիտ չկա և առաջիկայում ևս չի սպասվում», - նշել են նախարարությունում։
Ռուսաստանի Դաշնությունից հացահատիկի ներմուծման 5 տարվա տարեկան միջին ծավալը կազմում է 369.2 հազար տոննա, որից ցորեն՝ 291.4 հազար տոննա, գարի՝ 21.5 հազար տոննա, եգիպտացորեն՝ 56.3 հազար տոննա:
2021 թվականին ներմուծվել է շուրջ 359.7 հազար տոննա հացահատիկ, որից՝ 268.1 հազար տոննա ցորեն, 34.4 հազար տոննա գարի, 57.2 հազար տոննա եգիպտացորեն:
Ընթացիկ տարվա ներմուծման պահանջարկը գնահատվում է ցորեն՝ 300 հազար տոննա, գարի՝ 33.4 հազար տոննա, եգիպտացորեն՝ 65.5 հազար տոննա:
Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկ արտահանելու վրա
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ցորենի տարեկան պահանջարկը կազմում է 450 հազար տոննա։ Այն ներկրվում է հիմնականում Ռուսաստանից (99%-ը), մնացածը՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից։
Հիշեցնենք, որ չնայած արգելքին՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ընկերությունների համար արտահանման հնարավորություն է տվել: Դրա համար մատակարարները պետք է դիմեն Առևտրի նախարարություն ու լիցենզիա ստանան։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ արտոնագիրը կարող է ստանալ Ռուսաստանում համապատասխան քվոտա ունեցող ներմուծողը։ Հայաստանի դեպքում հարցը բաց է մնում, քանի որ հայ ներկրողները վերջին տարիներին ցորենը գնել են նույն կանոնակարգով, ինչ ռուս մատակարարները։
Լրահոս
0