Խաչքարագործությունից գորգագործություն. Հայաստանը մասնակցել է «Շարժայի ժառանգության օրերին»

Գորգագործություն - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Գորգագործություն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փառատոնը լավ հնարավորություն է, որպեսզի աշխարհը ճանաչի հայ բազմադարյա մշակույթն ու պատմությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակում ներկայացել է Շարժայի ժառանգության ինստիտուտի կազմակերպած «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Փառատոնի հարթակը բացառիկ հնարավորություն է աշխարհին ճանաչելի դարձնելու հայ բազմադարյա մշակույթն ու պատմությունը:
Հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվել են Հայաստանի պատմության և մշակույթի ժառանգությունը հնագույն օրերից մինչև մեր օրեր, այդ թվում՝ ժառանգության ամբողջ համայնապատկերը` խաչքարագործություն, գորգագործություն, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլն:
ԿԳՄՍՆ–ն հայտնում է, որ փառատոնը լավագույն խթանն է միջմշակութային երկխոսությունը զարգացնելու համար: Միաժամանակ նախարարությունը հույս ունի, որ գալիք տարիներին Հայաստանը ևս նմանատիպ ծրագրեր իրականացնելու և տարբեր երկրների հյուրընկալելու հնարավորություն կունենա:
Հիշեցնենք, որ «Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Մարտի 10-ին մեկնարկած փառատոնը կտևի մինչև մարտի 28-ը։
Լրահոս
0