00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկին «ճկվել է» արմատականների ու հովանավորողների տակ, բայց դա նրան չի օգնի. Պիշուլին

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԴենիս Պիշուլին
Դենիս Պիշուլին - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Դենիս Պիշուլին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պիշուլինը Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է, թե ով է մեղավոր Դոնեցկում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության համար, ինչու են Ուկրաինայի զինված ուժերը կրակում խաղաղ օբյեկտների վրա և թե ինչպես է վերականգնվելու հանրապետությունը։
Վերջին ահաբեկչությունը, երբ Դոնեցկի երկնքում խոցված «Տոչկա-Ու» հրթիռը 21 մարդւո կյանք խլեց և վիրավորեց ևս 37-ին, լցրել է համբերության բաժակը։ ԴԺՀ-ում խոստացել են պատժել բոլոր նրանց, ովքեր մասնակից են այդ բարբարոսական արարքին։
«Մենք տեղի ունեցածի լիակատար պատկերն ունենք՝ հասկանում ենք, թե ով է հրամաններ տվել, գիտենք տարածքը, որտեղից եկել է հրթիռը։ Դա Կրասնոարմեյսկ քաղաքի մոտակայքում է, այնտեղ է տեղակայված ՈւԶՈւ-ի 19-րդ առանձին հրթիռային բրիգադը, մշտական տեղակայման կետը Խմելնիցկի քաղաքում է։ Այն գլխավորում է գնդապետ Յարոշևիչը։ Բայց դա միայն նրա անձնական որոշումը չէ, այն համաձայնեցվել է Միացյալ ուժերի օպերացիայի հրամանատարի հետ, այդ պահին Պավլյուկն էր հրամանատարը։ Մեզ համար մեղավորները պարզ են և պետք է պատժվեն։ Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք դա համար»,-հավաստիացրել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պիշուլինը։
Նա պատմել է, որ նույն Յարոշևիչը ռազմական հանցագործ է, «որի ձեռքերին մեր քաղաքացիների արյունն է»։ Նրա բոլոր նախորդ հանցագործությունների նյութերը առկա են ՌԴ Քննչական կոմիտեում, քանի որ դեռևս 2017 թվականին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել՝ արգելված մեթոդներով պատերազմ վարելու առնչությամբ:
Այն հարցին, թե արդյոք Զելենսկին և Կիևի իշխանությունները տեղյակ են, թե ինչպես են իրենց պահում ՈւԶՈւ զինվորները և թե ինչ հանցագործություններ են շարունակում կատարել, Պուշիլինը պատասխանել է, որ «չիմանալու կամ չհասկանալու մասին խոսք չկա, քանի որ տեղի ունեցածի պատկերը երևում է անգամ հանրային դաշտից»: Սակայն ԴԺՀ ղեկավարը չգիտի, թե հատկապես ինչ են զեկուցում Զելենսկուն, արդյո՞ք նրանից թաքցնում են խաղաղ բնակչության դեմ որոշ գործողությունների և հանցագործությունների մանրամասները:
«Ըստ էության Զելենսկին հնազանդվում է ուկրաինական հանրության ծայրահեղական տրամադրված տարրերին, որոնք գործում են հստակ ուղղորդմամբ՝ արևմտյան հովանավորների կողմից համապատասխան ֆինանսավորմամբ»,-կարծում է Պիշուլինը։
Իրավիճակը, նրա խոսքով, այն սահմանագծին է հասել, որ արևմտյան կուրատորները հիմա կարող են Զելենսկուն սրբազան զոհի վերածել։
«Նախ, նրանք կազատվեն հանցավոր ցուցումների վկաներից, այն ցուցումների, որոնք հաստատ ստացվում են Արևմուտքից։ Եվ միանգամայն տրամաբանական կլիներ ենթադրել, որ հենց այդ ցուցումներն են, որ Ռուսաստանի հատուկ գործողությանը թույլ չեն տալիս ավարտվել, չհամաձայնել ռուսական պայմաններին, որոնք միանգամայն տրամաբանական են և ինչ-որ առումով, ես կասեի, մարդասիրական, հաշվի առնելով այն հանցանքները, որոնք կատարել է ուկրաինական ռեժիմը»։
ԴԺՀ-ի ղեկավարը վստահ է, որ արևմտյան հովանավորները մեդիադաշտում հրաժարվում են Ուկրաինային ակտիվ աջակցությունից, բայց «մենք շատ լավ հասկանում ենք, որ սպառազինության այն մատակարարումները, որոնք շարունակվում են Ուկրաինային հասնել և ավելանում են Արևմուտքի երկրների կողմից, շատ լուրջ սպառնալիք են»։
Այն բանում,որ վերջին ժամանակներս ՈւԶՈւ-ն և նացիոնալիստները կրակում են ԴԺՀ և ԼԺՀ կարևոր ենթակառուցվածքների վրա, մասնավորապես՝ ջրատարների, ենթակայանների, հստակ միտում կա, վստահ է զրուցակիցը։ Այդ կերպ նրանք փորձում են հնարավորինս շատ վնաս հասցնել Դոնբասին և հումանիտար աղետ ստեղծել։ Իսկ երկրորդ պատճառը հոգեբանական վիճակն է, որում հայտնվել են ՈւԶՈւ-ի զինվորներն ու ազգայնական ջոկատները․ զգալով վիճակի անելանելիությունը՝ նրանք փորձում են վրեժ լուծել։
Պիշուլինը նշում է, որ արևմտյան համակարգողները չեն էլ մտածում այն մասին, որ իրենց հանցագործություններն արձանագրվում են։ Հատկանշական էր Դոնեցկի ուղղությամբ «Տոչկա-Ու» հրթիռի արձակումը, որը արևմտյան ԶԼՄ-ները նախ չնկատեցին, իսկ հետո մամուլում ցինիկ կերպով ներկայացրին որպես Կիևի վրա ռուսական զորքի հարձակում։
Միաժամանակ ԴԺՀ ղեկավարը հայտարարում է՝ չնայած հակառակորդը ոչնչացնում է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, հանրապետությունում հումանիտար իրավիճակը շարունակում է վերահսկելի մնալ։
Մոբիլիզացիայի և հնարավոր մասնակի զորացրման պատճառով առաջացող կադրային դեֆիցիտի մասին հարցին Պուշիլինը պատասխանել է, որ առայժմ այդ մասին խոսք չկա: Այս պահին ռեզերվներ են ձևավորվում, քանի որ դրանք կարող են անհրաժեշտ լինել արդեն ազատագրված բնակավայրերի վրա Ուկրիանիային զինված ուժերի հնարավոր հակահարձակմանը դիմակայելու համար։
Լրահոս
0