00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը կարողացել է, Ռուսաստանն էլ կկարողանա. փորձագետը՝ պատժամիջոցների տակ ապրելու մասին

© Sputnik / Антон Быстров / Անցնել մեդիապահոցԹեհրան
Թեհրան - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2022
Բաժանորդագրվել
Քաղաքական գիտությունների թեկնածու, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևը խոսել է այն մասին, թե ինչ է սպասվում Ռուսաստանին տեսանելի ապագայում:
Իրանն ավելի քան 40 տարի պատժամիջոցների տակ է ապրում, բայց դա ոչ թե խորտակել է Իսլամական Հանրապետության տնտեսությունը, այլ ընդհակառակը՝ դրդել է երկրին զարգացնել սեփական արտադրությունը, արդյունաբերությունն ու զբոսաշրջությունը: Այն մասին, թե իրանական փորձից ինչը կարող է կիրառել Ռուսաստանը և արդյոք Թեհրանը կդառնա Մոսկվայի հիմնական գործընկերը, խոսել ենք քաղաքագետ, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆևի հետ:

Ռուսաստանն ու Իրանը տարբեր մեկնարկային պայմաններ ունեն

«Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները սահմանվել են բոլորովին այլ պատմական դարաշրջանում։ Իրանը գտնվում էր ինդուստրացման սկզբնական փուլում, ընդ որում՝ իրագործման առաջին փուլում։ Մեզ մոտ խոսքն արդիականացման երրորդ փուլի մասին է։ Առաջին փուլը մենք ավարտեցինք ոչ թե Լենինի, այլ Սերգեյ Յուլևիչ Վիտեի օրոք (մինչև 1917 թվականի հեղափոխությունը,–խմբ.)։ Ու մենք իրանցիների պես լիակատար տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ չենք», - նշել է փորձագետը։
ՆԱՏՕ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից. Ստոլտենբերգ
Ռուսաստանի շուկան շատ ավելի մեծ է, կան ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու գործընկերներ, «դրա համար իրանցիների համեմատ լրիվ այլ մեկնարկային պայմաններ են»։
Բայց Եվստաֆևը կարծում է, որ եթե Իրանն ավելի վատ աշխարհատնտեսական, իսկ գլխավորը՝ սոցիալական ներքին պայմաններում կարողացել է գոյատևել, դա շատ բանի մասին է խոսում։
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Իրանը բավականին երկար ժամանակ շատ արյունալի պատերազմ էր վարում Իրաքի դեմ։

Ուժի երեք աղբյուր

Փորձագետը պարզաբանել է, որ եղել են երեք աղբյուրներ, որոնց շնորհիվ Իրանը կարողացել է հասնել տնտեսության այն վիճակին, որն այժմ ունի:
«Առաջինը պարենային իրավիճակի մեղմումն է, քանի որ ի տարբերություն մեզ՝ Իրանը պատժամիջոցների փուլ է մտել պարենի ինքնամատակարարման հետ կապված ծանրագույն խնդիրներով։ Երկրորդը տնտեսական կապերի չհայտարարվող վերականգնումն է նրանց հետ, ովքեր պատրաստ են եղած գործիքակազմով աշխատել տարբեր սխեմաների միջոցով, այդ թվում՝ «ստվերային» բարտերով։ Իրանը դուրս է եկել ստանդարտ տնտեսական համակարգերի շրջանակից։ Երրորդը սոցիալական կայունության պահպանումն է, Իրանի Իսլամական կառավարությանը աջակցող սոցիալական խմբերի կորիզին օգնելը։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ապահովել են լայնածավալ գունավոր հեղափոխությունների երկու փորձերի ճնշումը», - պարզաբանել է մեր զրուցակիցը։
Այս երեք բաղադրիչների շնորհիվ Իրանը, քաղաքագետի խոսքով, կարողացել է շատ լուրջ բեկումների հասնել մեքենաշինության ոլորտում՝ անգամ բացառապես իր շուկայի հաշվին։ Իսկ այն Ռուսաստանի ներքին շուկայից մոտ երկու անգամ պակաս է։
«Եվ եթե Իրանը կարողացել է դա անել, ապա ինչո՞ւ ենք մենք սկսում նյարդայնանալ այդ կապակցությամբ»։
«Մենք կբացահայտենք, որ ամեն ինչից շատ ունենք»։
«Մեզ դրել են մի դրության մեջ, որ մենք ամեն ինչ կկարողանանք։ Մեզ երկար ժամանակ սովորեցրել են, որ պետք է ուժերի ու միջոցների նվազագույն ծախսերով տնտեսական արդյունքների հասնել։ Այնպես որ, եթե կան արտասահմանյան պահեստամասեր, ինչո՞ւ չգնել դրանք, բայց մեր «ԱվտոՎԱԶ»-ն էլ կարող է իր սեփական պահեստամասերն արտադրել։ Եվ դեռ կարող է պարզվի, որ մենք մի քանի ավտոմոբիլային գործարաններ ունենք։ Բայց մեքենաները մեր գլխավոր խնդիրը չեն, - ասում է Եվստաֆևը։
Նա նշում է, որ գլխավորն էլեկտրոնային մասերն են, բայց Ռուսաստանը նույնիսկ դրանցից կարող է սարքել։ Ճիշտ այնպես, ինչպես սեփական ծրագրեր գրել։ Դրա համար «պետք է Ռուսաստանին դնել մի դրության մեջ, երբ այլ ելք չկա»։
ԵՄ-ն գործողության մեջ է դրել ՌԴ-ի դեմ անհատական և տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթը
«Եվ շնորհակալություն պարոն Բայդենին, Շոլցին, Մակրոնին և մնացածին, որ նրանք մեզ դրել են այս դրության մեջ։ Վերջապես մենք կհասկանանք, որ մեզ մոտ ամեն ինչն էլ շատ է», - հեգնում է փորձագետը:
Եվստաֆևն ասում է, որ ամենակարևոր բարդությունների վերաիմաստավորման ժամանակաշրջանն անցնելն է։
«Առաջիկա երկուսուկես ամիսները սոցիալական նշանակություն ունեցող անցքերի հայտնաբերումն ու վերացումն է, ճգնաժամային սոցիալական խնդիրների լուծումը։ Դրանք կարող են լինել պարզ բաներ` սկսած զուգարանի թղթից ու վերջացրած մաքրող միջոցներով։ Այս ամենը պետք է անել ձեռքով վերահսկողության ռեժիմում։ Շուտով մեզ մոտ շուկայում ընդհանրապես չեն լինի անտեսանելի ձեռքեր։ Եվ պետք չէ վախենալ, եթե պաշտոնյաներն ու նախարարները լուծեն առաջացող խնդիրները»։
Իսկ հետո, ըստ նրա, երեքից վեց ամիս կձևավորվեն տնտեսական աճի նոր մեխանիզմներ՝ հիմնվելով ներքին ռեսուրսների և հնարավորությունների վրա։ Անհրաժեշտ կլինի վերականգնել բարդ լոգիստիկ համակարգերը, «քանի որ զուգարանի թուղթը շատ պարզ շղթա է, բայց ինքնաթիռի կամ մեքենայի կառուցումը բարդ բան է: Դա արդեն նոր տնտեսական աճի համար հիմք կստեղծի։

Վերջնական շրջադարձ

Ինչ վերաբերում է ռուսական բիզնեսի՝ Իրան գալու հեռանկարներին, ապա այդ հեռանկարն, ըստ փորձագետի, կբացվեն այն բանից հետո, երբ «մենք կավարտենք Ուկրաինայում դենացիֆիկացիայի գործողությունը»:
«Իրանցիները շատ յուրահատուկ հնագույն ժողովուրդ են։ Երբ նրանք զգան, որ մենք չենք հանձնվում և իրենց պես դիմադրել ենք ամերիկացիների ճնշմանը, չենք կոտրվել և ցույց ենք տվել, որ կարող ենք, շատ լուրջ խոսակցություն կսկսվի։ Այդ խոսակցության հիմնական թեման կլինի ոչ թե պիստակներն ու լոլիկը, այլ հյուսիսից հարավ գլոբալ նշանակության լոգիստիկ միջանցքի բացումը։ Դա աշխարհի ապագան է։ Եվ եթե մենք կարողանանք իրանցիների հետ պայմանավորվել այս հարցում, ապա խնդիրներ չեն լինի ո՛չ արաբական Արևելքի, ո՛չ աֆրիկյան երկրների հետ, իսկ դա շուկա է մեզ համար», – վստահ է Եվստաֆևը։
Ընդ որում` ամերիկացիներն ու անգլիացիները, նրա խոսքով, փորձելու են խանգարել Ռուսաստանին, դուրս նետել նրան համատեղ նախագծերից: Պատահական չէ, որ հիմա նրանք փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել իրանցիների հետ։
Սակայն փորձագետը կարծում է, որ անգլոսաքսերի այդ ագրեսիային հակադրվելու հարցում կօգնի ռուսական անկեղծությունը։ Այդպես պետք է վարվել ոչ միայն Իրանի, այլև Արաբական թերակղզու գործընկերների հետ։
«Ամերիկացիները դեռ կարող են համբերել, իսկ եվրոպացիների համար կարևոր է մեզ հնարավորինս արագ տապալելը, քանի որ ժամանակը գնում է։ Քանի որ հաջորդ ջեռուցման սեզոնը նրանց մոտ կարող է անցնել նույն ռեժիմով, ինչ այս տարի, իսկ ամերիկյան թերթաքարային գազը Եվրոպային չի բավականացնի։ Կամ կբավականացնի միայն Եվրոպային։ Իսկ հետո իրավիճակն Արևելյան Ասիայում կտրուկ կփոխվի։ Հետևաբար, մենք պետք է ավելի թեթև վերաբերվենք այսօրվա իրավիճակին»,- եզրափակել է Դմիտրի Եվստաֆևը:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Sputnik–ի ռութուբյան ալիքում։
Լրահոս
0