00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոստումն ամուսնություն չի նշանակում. ամերիկյան հեղուկ գազը կփոխարինի՞ ռուսական գազին

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԳազատար
Գազատար - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2022
Գազատար
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն շարունակում է իր եվրոպացի դաշնակիցներին դրդել, որ Ռուսաստանի հետ խզեն էներգետիկ բոլոր հարաբերությունները։
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Չնայած բոլոր կոչերին, հորդորներին և երբեմն նույնիսկ ուղղակի սպառնալիքներին` հավաքական Եվրոպան Մոսկվայի հետ իր հարաբերություններում կտրականապես հրաժարվում է խափանել ածխաջրածնի ու նախևառաջ բնական գազի մատակարարումների շղթան։ Այդ պատճառով ԱՄՆ–ն մեծացնում է ճնշումը, և այնտեղ, որտեղ չի անցնում մտրակը, բլիթի քաղաքականությունն է բանեցնում։
Օրերս EQT ամերիկյան ընկերության (երկրի հեղուկ գազի խոշոր արտադրող) գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ ԵՄ–ն Ռուսաստանի հետ կապերը խզելու վերաբերյալ մտահոգվելու կարիք չունի, քանի որ ԱՄՆ–ն հեշտությամբ կփոխարինի ռուսական գազի ծավալները, դրա համար ամերիկացիները և՛ հնարավորություններ ունեն, և՛ ցանկություն։
Այդ խոստումները որքան ոգեշնչող են, այնքան էլ անիրագործելի։
Տեղեկատվական այսպիսի խայծերը քարոզչական բնույթ են կրում և մեկ խնդիր կատարում` անպատրաստ ուղեղներում անհրաժեշտ թեզեր խցկել, որոնք թեև ամբողջովին հորինված են, բայց հաջողությամբ տեղավորվում են զանգվածային գիտակցության մեջ։
Հենց այսպես էլ ձևավորվում է այլընտրանքային իրականությունը, ինչն առավելագույնս ակներև կարելի է տեսնել հարևան Ուկրաինայի օրինակով, որտեղ բնակչությունը զանգվածաբար հավատում է, որ, օրինակ, «Նավթոգազն» արդեն երեք շաբաթ է` դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցում չի իրականացնում։
Հակառուսական հռետորաբանության նման հաղթական մշուշը ցրելու համար գործի դնենք ոչ թե հույզերը, այլ փաստերը։
Սկսենք հիմնական թվերից, մասնավորապես, որ ռուսական գազի ներմուծումից Եվրոպայի կախվածությունը 40 տոկոսից մի փոքր շատ է։ Վերջին տարիներին մատակարարումների մշտական աճի պայմաններում 2021 թվականի արդյունքներով «Գազպրոմն» ակնկալում է, որ մատակարարումների ծավալը շուրջ 200-203 մլրդ խմ կկազմի։ Հաշվի առնելով ցուրտ ձմեռը, էներգակիրների գների ռեկորդային թռիչքները, ինչպես նաև մատակարարումների ավելացման վերաբերյալ եվրոպական երկրների խնդրանքները` արդյունքն ավելի մեծ կարող է լինել, բայց մենք ավելի պարզ և տեսանելի բացատրելու համար կօգտվենք հենց այդ ցուցանիշներից։
Ռուսական արտահանման ծավալներն աշխարհում. ինֆոգրաֆիկա
Ռուսական գազի 200 մլրդ խմ–ի մեծ մասը մատակարարվել է մայրուղային խողովակաշարերով, ինչը հեղուկ գազից ավելի էժան է դարձնում այն, նույնիսկ եթե դրա մատակարարումը հեռավորության առումով համեմատաբար փոքր է, էլ չենք խոսում օվկիանոսով գազատարների օգնությամբ առաքելու մասին։ Այս փաստը հաճախ փորձում են հերքել` մանիպուլյացիաների ենթարկելով ու ներկայացնելով շուկայական գնանշումների թվերն ու գրաֆիկները, սակայն մեր ասածը հաստատում է վերոնշյալ EQT ընկերության ղեկավար Թոբի Ռայսը։
Դժվար չէ հաշվել, որ ԵՄ երկրների կողմից բնական գազի սպառման ընդհանուր ծավալը տատանվում է 450-480 մլրդ խմ–ի սահմաններում։ Այս ցուցանիշն օրեցօր աճում է` ի հեճուկս էկոակտիվիստների և լոբբիստների` հողմակայանների և ֆոտոէլեկտրական վահանակների կառուցման վերաբերյալ քարոզի։ Այսինքն` նույնիսկ եթե պատկերացնենք, որ ռուսական գազը ինչ–որ հրաշքով կվերանա պայմանագրային սխեմաներից, ապա մյուս մատակարարները ստիպված կլինեն ոչ միայն փոխարինել դուրս մնացած 200 մլրդ խմ–ն, այլև ըստ պլանի ավելացնել մատակարարումները։
Ռուսական գազատարները, այդ թվում` ուկրաինական հատվածը, իրենց արտադրանքը Գերմանիա են առաքում, որտեղից այն շարունակում է տարածվել ու հասնել, օրինակ, երկրորդ գլխավոր շահառուին` Ավստրիա։ Հարավային Եվրոպայի երկրները սնվում են «Թուրքական հոսքի» մագիստրալից, որը Թուրքիայից Բուլղարիա, Սերբիա, Հունգարիա և Սլովենիա է գնում։ Ի դեպ, խորհրդավոր զուգադիպությամբ հենց վերջին երկու երկրներն են վերջին տարիներին ռևերսային սխեմայով Ուկրաինա գազի հիմնական մատակարարները, թեև նախկինում ճիշտ հակառակն էր։
Եթե խոսենք մատակարարումների այլ աղբյուրների մասին, ապա ԵՄ–ն բնական գազ է ձեռք բերում նաև Նորվեգիայից և Ալժիրից։ Եվ եթե Ռուսաստանի մասնաբաժինը 41 տոկոս է գնահատվում, ապա Նորվեգիայինը և Ալժիրինը` 24 և 11 տոկոս համապատասխանաբար։ Դժվար չէ հաշվել, որ մյուս բոլոր մատակարարներին (ինչպես խողովակաշարերով գազ առաքողներին, այնպես էլ հեղուկ գազ վաճառողներին) բաժին է հասնում շուկայի ¼–ը։
Կատարն արդեն հրաժարվել է Եվրոպա ուղղությամբ հեղուկ գազի արտահանումն ընդլայնելուց։ Նիդեռլանդներն ընդհանրապես հեռանում է շուկայից, արդեն ընթացիկ տարում զանգվածային և ավերիչ երկրաշարժների պատճառով լիովին կդադարեցվի գազի արդյունահանումը Գրոնինգենի ավազանում։ Ադրբեջանից եկող TANAP գազատարը ընդամենը 16 մլրդ խմ հզորություն ունի և սկզբունքորեն չի կարող որպես փոխարինող տարբերակ դիտարկվել։
Հակառուսական պատժամիջոցները սպանում են Եվրոպայի տնտեսությունը
Այժմ, երբ մեզ համար ավելի հասկանալի են գազի վերաբերյալ գործող պայմանագրերի սխեմաներն ու ծավալները, վերադառնանք ամերիկյան պայծառ խոստումներին։
Միացյալ Նահանգներն իսկապես թռիչք է կատարել թվային առումով և անցած տարեվերջի տվյալներով մոտեցել է հեղուկ գազի առաջին երկու հիմնական արտադրողներին` Ավստրալիային և Կատարին, որոնք տարեկան համապատասխանաբար 87,5 և 77,5 մլրդ խմ գազ են հեղուկացնում։ Ենթադրենք, որ ամերիկյան թերթաքարային գազ արտադրողներին հաջողվի պահպանել վերցված տեմպերը, և ընթացիկ տարվա վերջին նրանք կկարողանան, օրինակ, 90 մլրդ խմ գազ տալ։ Այդ ցուցանիշը Ամերիկայի արտադրական ուժերի նույնիսկ առավելագույն լարման պարագայում չի հասնի ռուսական գազի այն ծավալներին, որը տարեկան պետք է Եվրոպայի նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ ամերիկյան ողջ հեղուկ գազն անմնացորդ ուղարկվի Եվրոպա` ամբողջովին անտեսելով Ասիայի հավելավճարային շուկաները, դա միևնույնն է` քիչ կլինի։
Հիշողության մեջ պետք է պահել նաև այն փաստը, որ Միացյալ Նահանգները գազի հիմնական սպառողն է աշխարհում։ Ամեն տարի ԱՄՆ–ն ապշեցուցիչ քանակի` 860 մլրդ խմ կապույտ վառելիք է ծախսում։ Համեմատության համար նշենք, որ դա կրկնակի շատ է այն ցուցանիշից, որ սպառում է Ռուսաստանը, և երեք անգամ շատ մեկուկես միլիարդանոց Չինաստանի ցուցանիշից։
ՌԴ շուկայից հրաժարվելը եվրոպական շատ ընկերությունների համար հավասարազոր է սնանկացման
Անխելքություն կլիներ մտածել, թե շուկայում արտակարգ իրավիճակների դեպքում հեղուկ գազի նրանց հզոր ոլորտը չի ապահովագրի ամերիկյան էներգետիկան։
Հավելենք, որ ԱՄՆ–ում հեղուկ գազի արտադրության հետագա աճը մեծ հարցականի տակ է։ Զավեշտալին այն է, որ կտրականապես դեմ են հանդես գալիս Միացյալ Նահանգների բնապահպանները` կանաչ օրակարգն ակտիվորեն առաջ տանող իշխող Դեմոկրատական կուսակցության աջակցությամբ։ Ժամանակակից էկոլոգիական դոկտրինի համաձայն` հեղուկ գազի արտադրությունն ու փոխադրումը վնասակար է շրջակա միջավայրի համար, քանի որ օդի մեջ մեծ քանակությամբ մեթան է առաջանում, որը տաքացնում է մթնոլորտը 50 անգամ ավելի, քան սովորական ածխաթթու գազը: Ներկա պահին նշված պատճառներից ելնելով` հարցականի տակ է արտադրական 14 նոր գծերի կառուցումն ու գործարկումը։
Եվ վերջապես չի կարելի չնշել առաքման շղթայի մյուս ծայրում առկա զուտ ֆիզիկական խնդիրները։ Մենք խոսում ենք եվրոպական երկրների կողմից հեղուկ գազի մեծ քանակներ ընդունելու մասին։ Հեղուկ գազի վերագազիֆիկացման համար առավելագույն հզորություններ ունեն իրենց նավահանգիստներում Ֆրանսիան, Իսպանիան և ԵՄ–ն լքած Մեծ Բրիտանիան։ Երկրներից յուրաքանչյուրը մոտ 50 մլրդ խմ գազ կարող է ընդունել, փոխակերպել և ուղարկել սպառողներին։ Ինչ վերաբերում է գազի խոշորագույն սպառող և ներկրող Գերմանիային, ապա գերմանացիներն ընդհանրապես հեղուկ գազի տերմինալ չունեն։
Ինչպես երևում է, ամերիկացիների բոլոր խոստումները, թե հենց վաղը Եվրոպային կարող են ազատել ռուսական գազի կախվածությունից, ոչ այլ ինչ են, քան պաթոսային խեղկատակություն։
Հիշեք դա, երբ տեսնեք հերթական նորությունն այն մասին, թե եվրոպացիներին այլևս ռուսական էներգակիրներ պետք չեն, որոնց համար Ուկրաինայում հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր Արևմուտքը Մոսկվային ավելի քան 13 մլրդ դոլար է վճարել։
Լրահոս
0