00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:47
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:53
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուկրաինական ճգնաժամում Թուրքիայի մանևրելու շրջանակները գնալով փոքրանում են. Սաֆրաստյան

Ուկրաինական ճգնաժամում Թուրքիայի մանևրելու շրջանակները գնալով փոքրանում են․ Սաֆրաստյան (AP Photo/Ukrainian Presidential Press Office via AP)
Բաժանորդագրվել
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ուկրաինական վերջին զարգացումներին և դրանցում Թուրքիայի դերակատարությանը։
Թուրքիան փորձում է դիմակայել Արևմուտքի ճնշմանը, չի փակում իր օդային տարածքը Ռուսաստանի առջև և պատժամիջոցներ չի կիրառում ՌԴ–ի դեմ, ու քանի դեռ Թուրքիային հաջողվում է ուկրաինական ճգնաժամում հանդես գալ որպես միջնորդ, նա կպահպանի իր չեզոք դիրքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Բայց համոզմունք չկա, որ ապագայում կկարողանա դա անել, երբ պարզվի, որ իր միջնորդությունն արդյունք չի տալիս»,– ասաց նա։
Սաֆրաստյանի բնորոշմամբ` Թուրքիայի դիվանագիտական խաղը բավականին բարդ է, նա դեռ կարողանում է հաջողությամբ վարել այդ խաղը, բայց ուկրաինական ճգնաժամում Թուրքիայի մանևրելու շրջանակները, դիվանագիտական հնարքներ կիրառելու հնարավորությունները գնալով փոքրանում են։
«Թուրքիայի վրա Արևմուտքի ճնշումը գնալով կուժեղանա, թեև Անկարան փորձում է այդ ճնշմանը հակադրվել ոչ թե հզորությամբ կամ տնտեսական ինքնուրույնությամբ, այլ դիվանագիտությամբ, այսինքն` Թուրքիան մի կողմից իրեն ներկայացնում է որպես մի պետություն, որն ընդհանուր առմամբ գտնվում է Արևմուտքի շրջանակներում` դատապարտելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, բայց մյուս կողմից էլ փորձում է հանդես գալ որպես մի պետություն, որն ընթացիկ պրոցեսների վրա ունի ներազդելու հնարավորություն` խաղալով միջնորդի դեր և իրեն ներկայացնելով բանակցությունների հարթակ»,– ասաց ակադեմիկոսը։
Թուրքագետի դիտարկմամբ` Թուրքիան այժմ օգտագործում է Ուկրաինայի համար երաշխավոր լինելու հանգամանքը, բայց դա էլ մեծ հաշվով արդյունք չի տա, դա ընդամենը հերթական դիվանագիտական քայլն է, որովհետև Անկարան այժմ էլ փորձում է այդպես դիրքավորվել, որովհետև տեսավ, որ իր միջնորդական առաքելությունը և իր նախաձեռնությամբ կազմակերպված Լավրով–Կուլեբա հանդիպումն արդյունք չտվեց։
Սաֆրաստյանի համոզմամբ` ուկրաինական ճգնաժամը դեռ երկար կտևի և մի քանի ամիս անց Թուրքիայի մանևրելու կամ խուսանավելու ռեսուրսները կվերջանան, և նա ստիպված կլինի ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում հետևել ԱՄՆ–ի պարտադրանքին։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքը։
Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքից թուրք քաղաքացիների տարհանմանն աջակցելու, ինչպես նաև Ազովի ծովի ջրատարածքում ռուսական նավահանգիստներից թուրքական բեռներով նավերն անվտանգ դուրս բերելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։
Լրահոս
0