Instagram-ն արգելափակել է Օլգա Բուզովայի 23 մլն բաժանորդով օգտահաշիվը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПевица Ольга Бузова
Певица Ольга Бузова - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այժմ սոցիալական ցանցում Բուզովայի պրոֆիլը ներբեռնելու փորձի ժամանակ նշվում է, որ նման օգտատեր չի հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուս հաղորդավոր, երգչուհի Օլգա Բուզովայի Instagram-յան օգտահաշիվը արգելափակվել է, տեղեկությունը հայտնում է lenta.ru-ն։
Օլգա Բուզովան Instagram-ում 23 միլիոն բաժանորդ ուներ։ Այժմ սոցիալական ցանցում Բուզովայի պրոֆիլը ներբեռնելու փորձի ժամանակ նշվում է, որ նման օգտատեր չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում արգելափակված Instagram սոցիալական ցանցի ռուսական անալոգը օգտատերերի համար հասանելի կլինի հաջորդ ամսվանից։
2022 թվականի մարտի 28-ին կգործարկվի Instagram-ի ռուսական նմանօրինակը՝ բոլորի համար սովորական գործառույթներով և Android-ի ու iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածներով։ Սովորական օգտատերերի համար հասանելիությունը կբացվի 2022 թվականի ապրիլին։ Սոցիալական ցանցը կկոչվի «Ռոսսգրամ»։
Լրահոս
0