00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա հրաշագործ է. Մոսկվայից ժամանած ուսուցիչն ուզում է Հայաստանում բացառիկ կենտրոն բացել

© Sputnik / Asatur YesayantsԴպրոցի տեխնոլոգիաների ուսուցիչ, գլուխկոտրուկների հեղինակ Կիրիլ Գրեբնևը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Դպրոցի տեխնոլոգիաների ուսուցիչ, գլուխկոտրուկների հեղինակ Կիրիլ Գրեբնևը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2022
Դպրոցի տեխնոլոգիաների ուսուցիչ, գլուխկոտրուկների հեղինակ Կիրիլ Գրեբնևը Sputnik ռադիոկայանի տաղավարում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կիրիլ Գրեբնևը ուսուցիչ է, գլուխկոտրուկների հեղինակ, որոնք արտադրվում են Ռուսաստանում, Ճապոնիայում, Կանադայում և այլ երկրներում: Նրա գաղափարը խաղալով սովորելու հնարավորություն տալն է։ Նա ուզում է ՀՀ-ում կրթական հանգստավայր բացել, որտեղ երեխաներն ու մեծերը չեն ձանձրանա։
Ֆինանսիստների ու ծրագրավորողների հետ միասին Մոսկվայից Երևան է եկել նաև Կիրիլ Գրեբնևը, որն աշխատում է որպես... հրաշագործ (ճիշտ ինչպես Մարկ Բերնեսի երգում)։ Եթե ձեր բախտը բերի և հանդիպեք նրան Երևանում, և նա բացի իր գլուխկոտրուկների ուսապարկը, հրաշք տեղի կունենա. ձեզ նորից կսկսի հետաքրքրել, թե ինչպես է աշխարհը կառուցված (ոչ թե միայն այն, թե ինչ են «լայքում» սոցցանցերում, կամ թե երբ եք վերջապես արձակուրդ գնալու)։
Կիրիլը տեխնոլոգիա (այսպես կոչված` աշխատանքի ուսուցում) է դասավանդել Մոսկվայի դպրոցներից մեկում, բացի այդ արդեն մի քանի տարի է, ինչ պարզ և բարդ գլուխկոտրուկներ է հորինում երեխաների ու մեծերի համար։ Նա այդպիսի մոտ երեք տասնյակ գլուխկոտրուկ է ստեղծել, ընդ որում` դրանցից մի քանիսը լիցենզիայով թողարկում են ճապոնական և կանադական ընկերությունները։

Սովորեցնել առանց դասագրքերի

Այդպես է, բայց ոչ ամբողջովին։ Կիրիլն ավարտել է Մենդելեևի համալսարանը, զուգահեռ որպես ազատ ունկնդիր դասախոսությունների է գնացել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում։
Բայց փոքր ժամանակ նա երկուսներով էր սովորում, իսկ ինչ-որ պահի` դեռ դպրոցական տարիներին, որոշել էր տղամարդու վարսահարդար դառնալ (պարզապես դա ավելի հետաքրքիր էր թվում, քան թեորեմներն ու հոլովները)։ Մենդելեևի համալսարան ընդունվեց, բայց սկզբում թողեց այն, մի քանի տարի անց նորից ընդունվեց, լավ առաջադիմությամբ ավարտեց, զուգահեռ կրոնագիտության դասընթաց լսեց ՌՊՀՀ–ում, իսկ հետո` մեքենայական ուսուցման դասընթաց տեխնիկական բուհերից մեկում։
«Եթե մարդն ինչ-որ պահի ինքնուրույն գիտակցում է, որ ուսումն այն է, ինչ իրեն պետք է, այդ դեպքում նա պատրաստ է հաճույքով կրծել թե՛ գիտության գրանիտը, թե՛ ինչ ուզեք։ Այն դպրոցում, որտեղ ես դասավանդում էի, արտադասարանական պարապմունքներ կային։ Այնտեղ դեռ կրտսեր դպրոցի երեխաները սկսում են պարզ ինժեներական խնդիրներ լուծել։ Եվ այդտեղ նրանք տեսնում են, որ մաթեմատիկան պարզապես գրատախտակի վրայի թվերը չեն, այն միայն խանութում մանրը հաշվելու համար չէ։ Ու սկսում են մտածել. «Իսկ ինչպե՞ս է այս ամենն աշխատում»։ Ես էլ ժամանակին սկսեցի այդպես մտածել, ուղղակի արդեն մեծ էի»,–պատմում է Կիրիլը։
Մի անգամ էլ` ուսումնառության տարիներին, նա սկսում է հետաքրքրվել գլուխկոտրուկների սկզբունքով։ Մեկ ամիս գլուխկոտրուկ է լուծում, երկու, երեք, իսկ կես տարի անց նկատում է, որ սկսել է աշխարհին այլ կերպ նայել։ Եվ ցանկացած ակնհայտ անելանելի վիճակում զգում է, որ լուծում կա, ընդ որում` անսպասելիորեն պարզ լուծում։
«Իհարկե, ես պատրաստի ապացույց չունեմ, որ յուրաքանչյուր իրավիճակի համար նման լուծում կա։ Բայց չէ՞ որ հակառակն էլ ոչ ոք չի ապացուցել։ Իսկ մարդիկ առավել հակված են երկրորդին հավատալ, քան առաջինին»,–ժպտում է Կիրիլը։
Մի շարք գլուխկոտրուկների համար կարելի է լուծման անհնարինության ապացույցներ գտնել, որոնք միանգամայն ճշգրիտ տեսք կունենան։ Բայց կան գլուխկոտրուկներ` «շրխկ» և լուծված է։
«Սկեպտիկները միշտ ճիշտ են պատկերացնում խնդիրը, իսկ բացահայտումը գալիս է, երբ դուրս ենք գալիս այդ պատկերացումների շրջանակից։ Այդպես էլ ծնվում են գյուտերը»,–ասում է Կիրիլը։
Ստեփանակերտի N3 դպրոցում բացվեց ԱԹՍ-ների կրթական առաջին աշխատանոցը
Հինգ տարեկան երեխայի համար գլուխկոտրուկ է. փայտե պարսատիկ է` պարանով, որին օղակ է կապված։ Մեջտեղում` պարանի վրա, ևս մեկ օղակ կա, որը պետք է հանել։ Ինչպե՞ս։ Վերևում պարսատիկն է, ներքևում` ուրիշ օղակ։... երբ նա տեսնում է, որ կարելի է պարսատիկը թեքել և օղակը փայտի ծայրով դուրս բերել, դա նրա համար սեփական հայտնագործությունն է. պետք է որ անհնար լիներ`ըստ բոլոր կանոնների, բայց այնուամենայնիվ ստացվեց։
Իսկ եթե պարզ չի` ինչպես լուծվեց, ապա հարցրեք. «Դե պատմիր, ինչպե՞ս արեցիր»։ Այդ ժամանակ նա ինքն էլ սկսում է մտածել. «Իսկ ի՞նչ ձևերով էի փորձում, իրոք»։ Այսպես էլ ձևավորվում է մտածողության հստակությունը, որը շատ հաճախ պակասում է անգամ մեծերին։

Ուրեմն` սովորե՞լ, թե՞ խաղալ

Երբ Կիրիլը սկսեց դպրոցում դասավանդել, որոշեց փորձել սովորեցնել խաղի միջոցով։ Օրինակ` մի քանի խորանարդիկ էր դնում ուղղահայաց, մի քանիսն էլ` հորիզոնական և հարցնում, թե որ մասում է դրանք ավելի հեշտ տեղաշարժել։ Այսկերպ արդեն կրտսեր դասարաններում երեխային կարելի է ցույց տալ, թե ինչ է ծանրության կենտրոնը (որքան այն բարձր է, այնքան դժվար է հրելը), ուժի կիրառման կետը (ինչո՞ւ երբ ուղիղ ես հրում, խորանարդիկներն ավելի հեռու են գնում, քան եթե վերևից ներքև ես հրում), շփման ուժը։
Վերադառնալով գլուխկոտրուկներին. դրանցից շատերը հասնում են մինչև մաթեմատիկայի բարդ ոլորտներ։ Քուղերով գլուխկոտրուկները կապված են հանգույցների տեսության հետ, ռուբիկ–կուբիկը կամ «15 խաղը»` կոմբինատորիկայի, գրաֆների և խմբերի տեսության հետ։
Երբ երեխան լուծում է այդ գլուխկոտրուկները, նա սովորում է կասկածել։ Դասագրքի գիտելիքները նրա համար դառնում են ոչ թե մարգարեների բացահայտումներ, այլ իր շուրջը գոյություն ունեցող աշխարհի մասնիկներ։ Աշխարհ, որը երբեք չի խոստացել կատարելապես ճշգրիտ լինել և որտեղ միշտ կարելի է կասկածել և որևէ նոր բան իմանալ։
«Եթե հիշում եք, լորդ Կելվինը չէր հավատում ինքնաթիռի գաղափարին` ասելով, որ օդից ծանր սարքը թռչել չի կարող։ Իսկ Ռայթ եղբայրների ինքնաթիռը թռավ։ Եվ ամենակարևորն այն է, որ Կելվինը չդադարեց լավ ֆիզիկոս լինել։ Պարզապես գիտությունը մի կետում կանգ չի առնում, այն կենդանի է, ինչպես ինքը` աշխարհը»,–ասում է Կիրիլը։

Եվ այնուամենայնիվ, հետաքրքիր է

Փիլիսոփայությունը փիլիսոփայություն, իսկ գլուխկոտրուկներն առաջին հերթին գրավիչ խաղալիքներ են, որոնցից նույնիսկ հասուն տղամարդուն դժվար է կտրել։ Հայաստանում Կիրիլն ուզում է մի վայր ստեղծել, որտեղ տարբեր երկրներից ժամանած հասուն «քեռիներն» ու «մորաքույրները»` ընտանիքի կամ ընկերների հետ միասին, հավաքվեն խաղալու։
Շփումն անխուսափելի է։ Դա նույնպես կարելի է ստուգել. սկսեք խաղալ ձեր հեռախոսով, և ձեր կողքի մարդը նույնպես իր հեռախոսի մեջ կմտնի։ Գլուխկոտրուկ վերցրեք և սկսեք լուծել, և հինգ րոպե անց ձեր նոր ծանոթը կիմանա, թե հայերեն ինչպես ասել «շնորհակալություն», իսկ դուք կպարզեք, թե նա ում երկրպագուն է` «Ռեալի՞», թե՞ «Բարսելոնայի», և թե ինչպես էր նրա ավագ որդին կրտսերին չմուշկ քշել սովորեցնում։
Այդպիսի խաղադարան կամ մի ամբողջ կրթական հանգստավայր սարքելու ցանկությունը Կիրիլը փայփայում է արդեն մի քանի տարի շարունակ։ Ցանկալի է, որ այն բնության գրկում լինի, գուցե նույնիսկ վրանային քաղաքում։
«Մոսկվայում մենք համախոհների հետ արդեն սկսել ենք նման նախագիծ` հանելուկների թանգարան։ Բայց ես կցանկանայի ինչ–որ բան ստեղծել բաց տարածքում, որպեսզի մարդն ինքը ձեռք բերի գիտելիքները` խաղի ու ստեղծագործելու միջոցով», -ասում է Կիրիլը:
Նա ուզում է այդ նախագիծը Հայաստանում իրականացնել, քանի որ այստեղ իրենց լավ են զգում թե՛ ռուսները, թե՛ եվրոպացիները, թե՛ արաբները (և մյուս բոլոր վերոնշյալ «քեռիներն» ու «մորաքույրները»)։ Այստեղ հարմարավետ է թե՛ մթնոլորտի շնորհիվ, թե՛ տեխնիկական պատճառներով. նշվածներից գրեթե ոչ մեկին վիզա հարկավոր չէ ՀՀ գալու համար։ Եվ վերջապես, այստեղ բավականաչափ տաք է, որպեսզի ծրագիրը գործի տարեկան մի քանի ամիս։
Որտեղ էլ լինի հանգստավայրը (իսկ մենք հույս ունենք, որ Կիրիլին կօգնեն այն Հայաստանում բացել), այնտեղ հնարավոր կլինի նորից լսել ու արտաբերել «հետաքրքիր» է բառը։
ՀՀ կրթական համակարգի վերջին 5 տարվա փոփոխությունները` թվերով
Լրահոս
0