Ստեփանակերտում շմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել. 3 անձ հոսպիտալացվել է

Հիվանդանոցում - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօր Ստեփանակերտում շմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով 3 անձ է հոսպիտալացվել, տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Այսպես, մարտի 20-ին ժամը 14:20-ին Հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 14:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտի բնակիչներ Ն.Հ.-ն (ծնված 1951թ.) և Մ. Պ.-ն (ծնված 1992 թ.) իսկ ժամը 14:20-ին նույն հասցեի բնակիչ՝ Մ. Հ.-ն (ծնված 1969թ.):
Պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 13:40-ի սահմաններում իրենց տան բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Նրանցից 2-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է մարտի 19-ին։
Լրահոս
0