Արցախում 1 մետր ձյուն է եկել. Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի հատվածը փակ է

© Photo : Facebook / ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունԱրցախի ճանապարհը. արխիվային լուսանկար
Արցախի ճանապարհը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ձյան պատճառով Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը փակ է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Բացի այդ, փակ են նաև Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Խաչմաչ, Սզնեք, Կարմիր գյուղ, Ռև, Սարուշեն և Հարավ համայնքների ճանապարհները: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Այս շրջանում ձյան շերտի բարձրությունը 1 մետր է:
Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ դժվարանցանելի:
«Զառինբաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր Շուկա տանող միջշրջանային ճանապարհը և Հաղորտի, Կոլխոզաշեն, Կավահան, Աշան, Նորշեն, Մուշկապատ, Հերհեր, Ծովատեղ, Կաղարծի, Պառավաթումբ, Մսմնա միջհամայնքային ճանապարհները փակ են: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտի բարձրությունն այս շրջանում 80-100 սմ է:
Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը:
Հիշեցնենք, որ առատ տեղումների պատճառով Արցախը Հայաստանին կապող Սյունիքի հատվածը երեկ նույնպես փակ էր։ Ավելին, մարտի 19-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը չի գործում։
Լրահոս
0