00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինական ճենապակին՝ ծովի հատակին և Նախիջևանի ութսունինը եկեղեցիները

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցՋրասուզակ
Ջրասուզակ - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Բաժանորդագրվել
1948 թվականին Երևանում բացվեց ճենապակու գործարանը, 1988-ին՝ փակվեց։ Քառասուն տարվա աշխատանքի ընթացքում ձեռնարկության արտադրանքը հայտնի դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ում, այն հաճույքով էին գնում նաև մի շարք արտասահմանյան երկրներում։
Ամեն դեպքում, հայկական ճենապակին չէր կարող մրցակից լինել չինականին։ Չինաստանում այն ի հայտ է եկել եվրոպականից մի քանի հարյուրամյակ առաջ և առիթ է տվել ասելու, որ «երբ չինացիները ճենապակե գուխգործոցներ էին ստեղծում՝ բազմագույն ջնարակներով պատված, եվրոպացիները կավե ամաններից էին սնվում»։
Համեմատեք մեր ասածի հետ․ «Երբ հայերը սեփական այբուբեն ունեին, մյուսները դեռ ծառերի վրա էին»։ Նմա՞ն է։
Ինչո՞ւ հանկարծ հիշեցի երևանցի տատիկների «սերվանտների» նրբագույն ճենապակե ափսեները, բաժակներն ու ծաղկամանները, որոնցից օգտվելու իրավունք ունեին միայն չինացի կայսրերը, նրանց ընտանիքի անդամներն ու մերձավորները։ Հիշեցի, որովհետև․․․ Չնայած չէ, հերթով։
․․․«Տիտանիկի» մասին ֆիլմը դիտել, երբ Ատլանտյան օվկիանոսի երկնքում ես՝ ինը հազար մետր բարձրության վրա, ամենալավատեսական զբաղմունքը չէ, բայց KLM ավիաընկերության ֆիլմադարանում ռուսերեն թարգմանված ուրիշ ոչինչ չկար, իսկ թռիչքը երկար էր տևելու։
Կողքիս նստած տղամարդը կարծելով, թե կիրք եմ տածում զանազան աղետների հանդեպ, սպասեց, մինչև դիտումն ավարտեմ և ինձ մեկնեց «Երեկոյան Նյու Յորքը»՝ մատով ցույց տալով վերնագիրը․ «Ճենապակե Տիտանիկը․ ի՞նչ գաղտնիքներ է թողել 19-րդ դարի ամենախոշոր ծովային աղետը»։
Ահա թե ինչ․․․ Պարզվում ՝ ոչ միայն «Տիտանիկի» դրաման է եղել, այլև չինական «Տեկ Սին» նավի («Իսկական աստղ»)՝ գրեթե երկու հազար չինացի ուղևորներով, որոնցից մի քանիսն են ողջ մնացել։ 15 մետր երկարությամբ և 10 մետր լայնությամբ հինգ տախտակամածանի ջոնկան (չինական առագաստանավ – խմբ.) ծով է դուրս եկել չինական Սյամին նավահանգստից և ուղղվել դեպի հոլանդական Օստ-Ինդիայի մայրաքաղաք Բատավիա (ժամանակակից Ջակարտան է՝ Ինդոնեզիայի մայրաքաղաքը)։
Ինչո՞ւ էին չինացիները Բատավիա լողում։ Լավ կյանքի հետևից։ Դրանք միգրանտներ էին, որոնք համաձայն էին ցանկացած անհարմարության, բացի, իհարկե, զոհվելուց։ Եթե Անգլիայից Ամերիկա գնացող «Տիտանիկում» ուղևորների բավականին մեծ մասը կարող էին իրենց «լյուքս» դասի նավախցիկներ թույլ տալ կամ նման մի բան և թեյ խմել ոչ այլ կերպ, քան չինական ճենապակե բաժակներից, ապա «Տեկ Սինի» տախտակամածին մարդիկ սեղմված էին, ինչպես տառեխը՝ տակառում, նրանք մի կերպ տեղավորվում էին գերլցված նավախցերում և քնում իրար կպած։ Ահա թե ինչու փոքր և ոչ հարմարավետ «Տեկ Սինի» դեպքում զոհերն ավելի շատ եղան (ավելի քան 1600 մարդ), քան հսկայական «Տիտանիկում» (մոտ 1500 մարդ)։
Թե ինչպես դեսպան Թովմասյանը թթի օղի խմել սովորեցրեց Վիետնամի նախագահին
«Տիտանիկի» խորտակման պատճառը հայտնի է։ Պատասխանատուների անուշադրության պատճառով նավը այսբերգի է բախվել։ Չինական ջոնկան խութերի է բախվել՝ այն պատճառով, որ ճանապարհի վերջին հատվածում նավապետն անսպասելիորեն որոշել է փոխել երթուղին և ավելի կարճ ճանապարհով գնալ։ Ենթադրվում է, որ նա դա արել է, ցանկանալով կրճատել ուղևորների տառապանքները սովի ու ծարավի պատճառով, թեև բացառված չէ նաև ծովահենների հետ հանդիպումից խուսափելու փորձը։
Ամեն դեպքում, 1822 թ․-ի փետրվարի 5-ին նավը ամբողջ արագությամբ բախվում է խութերին և շատ արագ խորտակվում։ Մինչև նավահանգիստ ընդամենը երեք հարյուր կիլոմետր էր մնացել։
Նույն երթուղով նաև մեկ այլ չինական նավ էր միգրանտների տանում, սակայն փոքրիկ ջոնկան չէր կարող վերցնել բոլոր խեղդվողներին․ տախտակամած ընդամենը 18 մարդ բարձրացավ, ինչից հետո նավապետը կարգադրեց շարունակել ճանապարհը։
Իսկ այժմ այն մասին, թե ինչ կար «Տեկ Սինի» նավամբարներում։ Խորտակված նավը «Ճենապակե Տիտանիկ» են անվանել, նշանակում է՝ պատահական չէ։ Այն իրականում բերնեբերան բեռնված էր չինական ճենապակիով։ Բացի այդ, նավը տանում էր թեյի արժեքավոր տեսակներ, մետաքս, բամբուկե կահույք, սադափ, ժենշեն և մուշկ, ինչպես նաև չինական դեղամիջոցներ, այդ թվում՝ հազվագյուտ կամֆորայի (քաֆարի) յուղ, որն ավելի թանկ էր վաճառվում, քան նույն քաշի արծաթը։ Եվ սա դեռ ամենը չէ։ Բնավ ամենը չէ։
1999 մայիսին ստորջրյա գանձերի որսորդ բրիտանացի Մայքլ Հեթչերը արշավ կազմակերպեց դեպի աղետի վայր և, պետք է ասել, չսխալվեց։ Ծովի հատակից՝ մոտ երեսուն մետր խորությունից դուրս բերեցին երեք հարյուր հիսուն հազար տարբեր առարկաներ։ Շուտով դրանք վաճառքի դրեց Nagel աճուրդի տունը։
Մեկ տարի անց գանձերի որոնումները շարունակվեցին։ Եվ նորից այն ամենը, ինչ գտան, վաճառքի դրեցին։ Եկամուտը կազմեց 14,5 միլիոն ԱՄՆ դոլար։ Թվում է, թե շատ է․․․
Ըստ չինական հավատալիքների՝ նա, ով անհանգստացնում է մեռյալներին, անհաջողության ղէ մատնվում։ Որոնումների վայրում խեղդվածների մնացորդներ շատ կային, և ձեռնարկն ընդհանուր առմամբ չհանեց ծախսերը։ Արտեֆակտների որոնման և դուրսբերման ծախսերը գերազանցեցին եկամուտները, որոնողների ընկերությունը վնասներ կրեց, իսկ ներդրողները կորցրին իրենց գումարները։
«Տեկ Սինի» ողբերգությունը մեզ ևս մեկ դաս է թողել։ 2001 թվականին Չինաստանը հասավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայի ընդունմանը։
Որոշվեց մշակութային ժառանգություն ճանաչել ավելի քան հարյուր տարեկան բոլոր խորտակված օբյեկտները, ինչից հետո դրանցով կարելի է զբաղվել միայն շահագրգռված պետությունների համաձայնությունը ստանալուց հետո։ Հակառակ դեպքում դա կդիտարկվի որպես դիակապտություն և ծովահենություն։
Չյուրացված դասերի երկիրը, կամ արդյո՞ք կարող է հայ վարսավիրը միլիոնատեր դառնալ ԱՄՆ-ում
Արցախում հայկական ժառանգության հետ հաշվեհարդարը, ժառանգություն, որը խորտակված չէ, բայց պատերազմից հետո անպաշտպան է մնացել, մի՞թե նույն բանը չէ։
Ճիշտ է, այս տարվա մարտին Եվրախորհրդարանը հավանություն տվեց Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևի նախագծին, սակայն դա դեռ միայն նախագիծ է, և հետո՝ Նախիջևանում բոլորի աչքի առաջ արդեն ոչնչացրել են ութսունինը հայկական եկեղեցի, քսան հազար գերեզման և ավելի քան հինգ հազար տապանաքար:
Լրահոս
0