Գլխավոր մարզիչը հեռացել է «Նոայից». պատճառը հայտնի է

© Sputnik / Andranik GhazaryanՖուտբոլային գնդակ
Ֆուտբոլային գնդակ - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի առաջնության 24-րդ տուրից հետո «Նոան» 24 միավորով 6-րդն է։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. «Նոայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Բուլատովը հեռացել է թիմից:
«Տեղեկացնում ենք, որ «Նոա»-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Վիկտոր Բուլատովի հետ։ Բուլատովը լքում է գլխավոր մարզչի պաշտոնը ընտանեկան հանգամանքների բերումով:
Շնորհակալություն ենք հայտնում մարզչին կատարած աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան հետագա կարիերայում»,-ասված է հայտարարությունում:
Նշենք, որ Բուլատովը «Նոայի» գլխավոր մարզիչ էր դարձել 2021 թ. նոյեմբերի 10-ին։
Հայաստանի առաջնության 24-րդ տուրից հետո «Նոան» 24 միավորով 6-րդն է։
Լրահոս
0