00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակամարտությունն ավարտելու հնարավոր տարբերակ՝ ավստրիական կամ շվեդական չեզոքություն

© Sputnik / Посольство РФ в Белоруссии / Անցնել մեդիապահոցՌուս–ուկրաինական բանակցություններ
Ռուս–ուկրաինական բանակցություններ - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Ռուս–ուկրաինական բանակցություններ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այս պահին շատ դժվար է ստույգ պատասխանել երևի թե ողջ աշխարհին հուզող գլխավոր հարցին՝ ե՞րբ և ինչո՞վ կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Բանակցություններից էլ գրեթե տեղեկություններ չեն հրապարակվում, բացի մեկից. մի քանի օր առաջ ռուսաստանյան կողմը հայտնեց, որ խոսվել է Ուկրաինայի ապագա կարգավիճակի մասին՝ հաշվի առնելով չեզոք Ավստրիայի և Շվեդիայի փորձը։ Ճիշտ է, այնուհետև Ուկրաինայի ներկայացուցիչները պնդեցին, թե չեն պատրաստվում ընդօրինակել որևէ պետության փորձը և, եթե ընտրվի ինչ-որ տարբերակ, այն պետք է լինի զուտ ուկրաինական։ Բայց բոլոր դեպքերում մասնագետները սկսեցին քննարկել եվրոպական երկու չեզոք երկրների օրինակը։ Սկսենք տարբերություններից։
Ամենամեծ տարբերությունը երևի այն է, որ Շվեդիան չեզոք է դարձել շատ վաղուց և դա արել է ներքին քաղաքական կոնսենսուսի արդյունքում։ Այսինքն` ողջ հանրությունը համաձայնել է՝ մեր հայրենիքի համար ամենաբարենպաստն այն է, որ ոչ մի ռազմական միության չմիանանք և հակամարտություններին չմիջամտենք։ Վերջին պատերազմը Նորվեգիայի հետ Շվեդիան մղել է 1814 թվականին։ Բայց ավելի քան երկու հարյուր տարվա այս չեզոքությունը, իհարկե, նաև իր բարոյական գինն ունի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շվեդիան պահպանել էր առևտրական կապերը և բավական ջերմ հարաբերությունները հիտլերյան Գերմանիայի հետ։ Համաձայնե՛ք, մեղմ ասած, այնքան էլ պատվաբեր կեցվածք չէր։
Հակամարտությունն ավարտելու հնարավոր տարբերակ՝ ավստրիական կամ շվեդական չեզոքություն
ՆԱՏՕ-ում Շվեդիային անվանում են այսպես՝ «չեզոք դաշնակից»։ Առաջին հայացքից անհեթեթություն է թվում, այսինքն` ինչպե՞ս, էլ ի՞նչ դաշնակից, եթե ծանր պահին իմ կողքին չես և ասում ես՝ ես ոչ մեկի կողմից էլ չեմ։ Իրականում Շվեդիան ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, խաղաղապահ առաքելություններին, իսկ մոտ 10 տարի առաջ, երբ ՆԱՏՕ-ն գործողություն իրականացրեց Մուամար Քադաֆիի դեմ, Շվեդիան 8 կործանիչ և մասնագետներ ուղարկեց Լիբիա։ Եվ ի դեպ, թող տպավորություն չստեղծվի, թե չեզոք Շվեդիան բանակ էլ չունի։ Այդ երկրում գործում է բավական հզոր ռազմական արդյունաբերություն և համընդհանուր զորակոչային համակարգ կա։ Ու մինչ մենք անընդհատ խոսում ենք պրոֆեսիոնալ բանակի մասին, Շվեդիայում պարտադիր ծառայության են կանչվում ոչ միայն պատանիները, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։
Բոլորովին այլ է ավստրիական չեզոքությունը, որը հռչակվել է Երկրորդ աշխարհամարտից հետո։ Հիմա արդեն քչերն են հիշում, որ Ավստրիային այն ժամանակ սպառնում էր Գերմանիայի ճակատագիրը, այսինքն՝ քանզի Ավստրիա էին մտել թե՛ Խորհրդային Միությունը, թե՛ արևմտյան դաշնակիցները, բոլորովին չէր բացառվում այդ երկրի տրոհումը երկու մասի։ Տասը տարի շարունակ հարցը այդպես էլ մնաց օդում կախված, բայց վերջապես 1955 թվականին Ավստրիան հայտարարեց, որ ընտրում է չեզոք կարգավիճակը, ինչը բավարարեց բոլոր կողմերին, որոնք դուրս բերեցին իրենց զորքերը։ Եվ եթե ՆԱՏՕ-ն Շվեդիային անվանում է «չեզոք դաշնակից», ավստրիական տարբերակն էլ կարելի է բնորոշել որպես «չեզոքություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ Այսինքն` այնպես է շրջապատված ՆԱՏՕ-ի անդամներով, որ առանց այդ երկրների սահմանները խախտելու Ավստրիայի վրա կարող են հարձակվել միայն Շվեյցարիան և Լիխտենշտեյնը։ Զգում եմ, թե ինչպես եք ժպտում` պատկերացնելով, որ Ավստրիայի վրա հարձակվում է Շվեյցարիան, պստիկ Լիխտենշտեյնի մասին չեմ էլ ասում։
Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ Ավստրիայում շոշափվում է ՆԱՏՕ մտնելու հնարավորությունը, բայց դա հիմնականում լինում է հերթական ընտրությունների նախօրեին, իսկ լայն հասարակայնությունն այդ գաղափարի նկատմամբ անտարբեր է մնում՝ ինչների՞ս է պետք այդ ՆԱՏՕ-ն, երբ մեզ ոչինչ չի սպառնում, մանավանդ որ, այսպես թե այնպես, Եվրամիության անվտանգության համակարգի մաս ենք կազմում։ Եվ ընդհանրապես, դժվար թե Ուկրաինան սկսի լրջորեն քննարկել ավստրիական չեզոքության ընդօրինակումը, քանի դեռ աչքի առաջ ունի Շվեդիան իր բավական ուժեղ բանակով և ռազմական արդյունաբերությամբ։ Այս տեսակետից Ավստրիան Շվեդիային դեռ երկար, շատ երկար ժամանակ չի հասնի։ Եվ առանձնապես չի էլ ձգտում։
Իհարկե, թեկուզ հենց այն, որ Ռուսաստանը և Ուկրաինան հիշատակել են ավստրիական ու շվեդական չեզոքությունը, ցանկության դեպքում կարելի է ներկայացնել որպես առաջընթաց բանակցային գործընթացում, բայց նաև չմոռանանք՝ կա առնվազն մի հանգամանք, որը գոնե մեզ՝ հայերիս, արդեն հրաշալի ծանոթ է. կոնկրետ իրավիճակը կարող է կտրուկ փոխել ոչ միայն բանակցությունների ընթացքը և բովանդակությունը, այլև կողմերի դիրքորոշումները։ Նույնիսկ՝ ընդհանրապես անիմաստ դարձնել այդ բանակցությունները։
Ուկրաինա, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով հայ համայնքից 15 մարդ է զոհվել. Դավիթ Մկրտչյան
Լրահոս
0