Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը

© Sputnik / Asatur YesayantsDalma Garden Mall
Dalma Garden Mall - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Dalma Garden Mall. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է Dalma Garden Mall-ի ֆեյսբուքյան էջը։
«Dalma Garden Mall-ը խորը ցավով hայտնում է մեր ընկեր, գործընկեր, համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանի վաղաժամ մահվան լուրը։
Էդգարը ոչ միայն Dalma Garden Mall-ի հիմնադիր տնօրենն էր և հիմնական շարժիչ ուժը, այլ նաև հիանալի ընկեր էր և հայր: Դալմա մոլով նա հիմնովին փոխեց առևտրի մշակույթը Հայաստանում և իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,-մասնավորապես նշված է գրառման մեջ:
Լրահոս
0