00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական բիզնեսը հայ արտադրողից ուզում է ամեն ինչ` տոմատից մինչև շոկոլադ. ի՞նչ է պետք անել

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՍուպերմարկետ
Սուպերմարկետ - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Սուպերմարկետ
Բաժանորդագրվել
Ռուսական մանրածախ առևտուրը պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների փոխարեն նորերն է փնտրում, որոնք տեղ կգտնեն խանութներում։ Տասնյակ նման հարցումներ է ստանում նաև ՀՀ–ն։ Մնում է` բիզնեսն իր հնարավորությունը բաց չթողնի և պայմանավորվածություն ձեռք բերի։ Եվ հենց հիմա։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանյան մատակարարներն ու առևտրային ցանցերը պատրաստ են մեծ ծավալների պարենամթերք գնել այն երկրներից, որոնց վրա չեն անդրադարձել պատժամիջոցները։ Դեֆիցիտ դարձած ապրանքների փնտրտուքների մեջ ռուսական կողմը դիմում է նաև հայաստանյան միջնորդներին։
«Ռուսաստանում աշխատելու փորձ ունեցող հայ մասնագետները ամեն օր տասնյակ նման հարցումներ են ստանում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մարկետինգի և արտաքին առևտրի մասնագետ, «Export Armenia»–ի համահիմնադիր Աննա Բեկլյարովան։
Նա հավելեց, որ ռուսաստանցի վերավաճառողների հետաքրքրության շրջանակը չի սահմանափակվում միայն հայկական պահածոներով ու բնական հյութերով։
Շատերը հենց այդպես էլ գրում են. «Առաջարկներ ուղարկեք ձեզ մոտ առկա բոլոր ապրանքատեսակների համար»։
ՀՀ-ն կարող է ռուսական ներդրումային հիմնադրամների համար հարթակ դառնալ. ռուս ֆինանսիստ
«Բնական է, որ «հայկական սուրճը» Հայաստանում չի աճում, բայց բելգիական շոկոլադի կակաոն էլ Բելգիայում չի աճում։ Հարցը վերամշակման որակն է։ Իսկ Հայաստանում վերամշակման և փաթեթավորման լավ մշակույթ է ձևավորվել։ Պատահական չէ, որ հենց այդ ապրանքները նշեցի։ Իսկ պահածոների մասին չեմ խոսում. այդ հարցում Հայաստանը կարող է և՛ քանակ ապահովել, և՛ որակ», – հավելեց նա։
«Մեզ շոկոլադե սալիկներն են հետաքրքրում, ամսական 3.5 հազար։ Բացի այդ, նաև ամսական 500 հազար ռուբլու «բատոնչիկներ», ինչպես նաև թեյ և սուրճ», – Բեկլյարովան ու նրա գործընկերները անվերջ նամակներ են ստանում «ամսական ... հազար հատ» բովանդակությամբ, ինչը Հայաստանի չափանիշներով պարզապես անսպառ է։

Արտադրության, ոչ թե վերավաճառք

Բիզնեսը մտածում է նաև նույն սուրճը կամ շոկոլադը վերարտահանելու մասին, և Բեկլյարովան արդեն հարցումներ է ստանում այդ թեմայով։ Իհարկե, կարելի է վերավաճառքով զբաղվել և միջնորդական եկամուտ ստանալ, բայց միամիտ կլիներ կարծել, թե ոչ ոք դա չի նկատի. առևտրային հոսքերը վերահսկում է և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը։ Ոչ ոք չի երաշխավորում, որ նման սխեմաները մեկ ամիս կամ մեկ տարի անց չեն կասեցվի։ Իսկ եթե ինքդ ես արտադրում, դա և՛ հուսալի է («կպնելու» տեղ չեն ունենա), և ավելի շահավետ, ինչպես ընկերության, այդպես էլ երկրի համար։
«Այդ իսկ պատճառով ես ուզում եմ, որ խոսվի ոչ թե վերարտահանման, այլ սեփական արտադրության մասին, և փորձում եմ մեր բիզնեսին այդ ուղղությամբ կողմնորոշել», – հավելեց նա։

Կա մի «բայց»...

Բեկլյարովայի խոսքով` այս ամենը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական բիզնեսը սովորի բիզնեսի լեզուն։ Նա վերջին մեկ–երկու օրվա ընթացքում հարցում է անցկացրել մի քանի տասնյակ արտադրողի շրջանում, բայց միայն 2-3-ից է կարողացել քիչ թե շատ մանրամասն գնացուցակ, ներկայացուցչական նյութեր և լոգիստիկ սխեմաներ ստանալ։ Վաճառքի և զարգացման գրագետ կազմած սխեմաներ ունեցողներ կան, բայց ոչ բոլորը։
«Դա մեր բիզնեսի խնդիրն է, որի մասին արդեն հոգնել եմ խոսել։ Շատերը նույնիսկ վաճառքի բաժին չունեն։ Նրանք պատրաստ են գումարներ ծախսել իրենց աշխատասենյակի շքեղ վերանորոգման, ճոխ ավտոմեքենայի համար։ Իսկ արտահանմամբ զբաղվող լավ մենեջեր վերցնելը նրանց համար «ավելորդ» ծախս է։ Չգիտես ինչու նրանց թվում է, որ գնորդներն իրենց մոտ հերթ են կանգնելու։ Արթնացե՛ք, սա XXI դարն է», – ասում է Բեկլյարովան։
Ըստ նրա` որոշ խոշոր ընկերություններ և՛ նման մասնագետներ ունեն, և՛ բիզնեսի մշակույթ, բայց փոքր արտադրողներն էլ պետք է սկսեն գրագետ աշխատել իրենց հնարավորությունները բաց չթողնելու համար։ Բեկլյարովան նշում է, որ այսօրվա անորոշությունը հենց այն պահն է, երբ կարելի է ներկայանալ և պայմանավորվածություններ ձեռք բերել ապագայի համար։
Ի դեպ, Ռուսաստանում արդեն բանակցություններ են վարում այլ երկրների առավել ճարպիկ արտադրողները։

Ոտքի վրա էր մտածում, բայց շատ քիչ էր քայլում

Խորհրդային գրող–երգիծաբան Էմիլ Կրոտկու այս աֆորիզմը հիանալի նկարագրում է այսօրվա իրավիճակը։ Հայաստանում շատերն են սիրում «ոտքի վրա» մտածել (ու գուշակություններ անել), բայց պետք է նաև գործել։
Ո՛չ առևտրային ցանցերը, ո՛չ մատակարարները պատրաստ չեն գործարքներ կնքել ու գնի մասին բանակցություններ վարել հենց այս պահին (ոչ ոք չգիտի ռուբլու ճակատագիրը)։
Բայց հիմա կարելի է և պետք է ակտիվ բանակցություններ վարել, ընդ որում` ոչ միայն դաշնային, այլև մարզային ցանցերի հետ (Հայաստանից ապրանքների հարցումներ են լինում նույնիսկ Բուրյաթիայից), ինչպես նաև մատակարարներից, որոնք ավելի ճկուն են բանակցությունների հարցում, քան ցանցերը։
Եվ հետո հայկական բիզնեսը Ռուսաստանում գործարար կապերի մեծ ցանց ունի, որում ընդգրկված են նաև հայրենակիցները (և՛ ցանցերի, և՛ լոգիստիկայի առումով)։ Նրանք կարող են հուշել, թե որ գնորդների հետ կարելի է աշխատել, իսկ որոնց հետ դեռ ոչ (հիմա ոչ բոլորն են վճարունակ)։ Հայկական բիզնեսը շատ լավ է տիրապետում այս «ներքին խոհանոցին»։
Բեկլյարովայի խոսքով` պարզապես պետք է աշխատել, ոչ թե նստել ու սպասել անհայտ բանի։
Նա հրաշագործ է. Մոսկվայից ժամանած ուսուցիչն ուզում է Հայաստանում բացառիկ կենտրոն բացել
Լրահոս
0