https://armeniasputnik.am/20220321/rusastani-ev-adrbejani-ag-nakhararnery-qnnarkel-en-iradrutjuny-lernajin-gharabaghum-39997727.html
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
Երկու երկրների արտգործնախարարները խոսել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին։ 21.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-21T14:31+0400
2022-03-21T14:31+0400
2022-03-21T14:46+0400
ռուսաստան
ադրբեջան
ջեյհուն բայրամով
սերգեյ լավրով
լեռնային ղարաբաղ
արցախ
ուկրաինա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/17/28047243_0:0:2697:1518_1920x0_80_0_0_15ebae450d5d9270eef205317251e816.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։«Նախարարները քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11 - ի եռակողմ հայտարարության իրականացումը», - նշվում է հաղորդագրության մեջ:Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:Իր հերթին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերը:Ըստ աղբյուրի` Լավրովն ու Բայրամովը քննարկել են երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ, այդ թվում ՝ փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը, ինչպես նաև ապրիլին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարության նախապատրաստումը:Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/17/28047243_70:0:2697:1970_1920x0_80_0_0_fae5847cec3415059206d83f0b72bbb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, ջեյհուն բայրամով, սերգեյ լավրով, լեռնային ղարաբաղ, արցախ, ուկրաինա
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
14:31 21.03.2022 (Թարմացված է: 14:46 21.03.2022) Երկու երկրների արտգործնախարարները խոսել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11 - ի եռակողմ հայտարարության իրականացումը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Իր հերթին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցերը:
«Քննարկվել է «3+3» (Ադրբեջան – Հայաստան – Վրաստան + Ռուսաստան – Իրան – Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի հետագա աշխատանքի վերաբերյալ ժամանակագրությունը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի` Լավրովն ու Բայրամովը քննարկել են երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ, այդ թվում ՝ փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը, ինչպես նաև ապրիլին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարության նախապատրաստումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։