https://arm.sputniknews.ru/20220322/inchpes-e-qvearkel-hajastany-rd-ukraina-hakamartutjan-veraberjal-banadzeverin-past-40027536.html
Ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը ՌԴ-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ բանաձևերին. «Փաստ»
Ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը ՌԴ-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ բանաձևերին. «Փաստ»
Sputnik Արմենիա
Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել 2 բանաձև, որոնք վերաբերել են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը: 22.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-22T10:03+0400
2022-03-22T10:03+0400
2022-03-22T10:59+0400
ուկրաինա
ռուսաստան
հայաստան
ալեն սիմոնյան
ինդոնեզիա
բանաձև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40029217_57:116:800:534_1920x0_80_0_0_2efddbdd4456359e780e9915274c50b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ինդոնեզիայում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով` վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել 2 բանաձև, որոնք վերաբերել են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը:Դրանցից մեկը, որն ունեցել է ընդգծված հակառուսական բնույթ և առավել կոշտ գնահատականներ, ներկայացրել է Նոր Զելանդիայի պատվիրակությունը, մյուսը՝ առավել հավասարակշռվածը` Ինդոնեզիայի պատվիրակությունը: Փաստաթուղթ է շրջանառել նաև Ուկրաինան, սակայն վերջին պահին հրաժարվել է դրանից՝ կոչ անելով քվեարկել նորզելանդական տարբերակի օգտին:Ի դեպ, գրեթե հայկական պատվիրակության նման են քվեարկել նաև հետևյալ երկրները՝ Իրան, Ղազախստան, Ինդոնեզիա, Նիգերիա, Պարագվայ, Կատար, Սիրիա, ԱՄԷ, Տանզանիա, Վիետնամ, Եմեն, Զիմբաբվե, Ալժիր, Բահրեյն, Բելառուս, ՀԱՀ, Չինաստան, Հորդանան:Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել էր, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։
ուկրաինա
ինդոնեզիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40029217_99:8:800:534_1920x0_80_0_0_1f3049e2a3caa3de137ca9dcc87c3f47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, հայաստան, ալեն սիմոնյան, ինդոնեզիա, բանաձև
ուկրաինա, ռուսաստան, հայաստան, ալեն սիմոնյան, ինդոնեզիա, բանաձև
Ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը ՌԴ-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ բանաձևերին. «Փաստ»
10:03 22.03.2022 (Թարմացված է: 10:59 22.03.2022) Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել 2 բանաձև, որոնք վերաբերել են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ինդոնեզիայում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով` վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել 2 բանաձև, որոնք վերաբերել են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը:
Դրանցից մեկը, որն ունեցել է ընդգծված հակառուսական բնույթ և առավել կոշտ գնահատականներ, ներկայացրել է Նոր Զելանդիայի պատվիրակությունը, մյուսը՝ առավել հավասարակշռվածը` Ինդոնեզիայի պատվիրակությունը: Փաստաթուղթ է շրջանառել նաև Ուկրաինան, սակայն վերջին պահին հրաժարվել է դրանից՝ կոչ անելով քվեարկել նորզելանդական տարբերակի օգտին:
«Ի վերջո, «հաղթել» է Նոր Զելանդիայի ներկայացրած նախագիծը: Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել այդ տարբերակին և կողմ է քվեարկել ավելի հավասարակշռված տարբերակին, այսինքն՝ Ինդոնեզիայի ներկայացրածին»,–գրում է թերթը։
Ի դեպ, գրեթե հայկական պատվիրակության նման են քվեարկել նաև հետևյալ երկրները՝ Իրան, Ղազախստան, Ինդոնեզիա, Նիգերիա, Պարագվայ, Կատար, Սիրիա, ԱՄԷ, Տանզանիա, Վիետնամ, Եմեն, Զիմբաբվե, Ալժիր, Բահրեյն, Բելառուս, ՀԱՀ, Չինաստան, Հորդանան:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել էր, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։