00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվածներից շուրջ 100–ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նույնականացված մարմինները

© Sputnik / Asatur YesayantsԴիահերձարան
Դիահերձարան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Դիահերձարան
Բաժանորդագրվել
Քննչական կոմիտեն Sputnik Արմենիային տվյալներ է տրամադրել, թե քանի մասունք կամ աճյուն է փորձաքննության ուղարկվել արտերկիր, զոհված զինվորներից քանիսի ինքնությունն է պարզվել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. 44-օրյա պատերազմում զոհվածներից շուրջ 100–ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նույնականացված մարմինները։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մարտի 14-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կան դեպքեր, երբ պատերազմում զոհված զինծառայողների մասունքները նաև արտերկրում կրկնակի, եռակի նույնականացվել են, բայց հարազատները դեռ պատրաստ չեն վերցնել աճյուններն ու հուղարկավորություն իրականացնել։ Նա նշել էր, որ որոշ ժամանակ հետո իրենք կհուղարկավորեն դրանք։

«Մարտի 21-ի տվյալներով` զոհված 3822 անձանցից շուրջ 100–ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։ Վերոնշված տվյալները պարբերաբար փոփոխվում են։ Սա պայմանավորված է ինչպես դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում կատարված նոր նույնականացումներով, այնպես էլ հարազատների կողմից նույնականացման արդյունքներն ընդունելու և հուղարկավորելու հանգամանքով»,– նշված է ՔԿ-ի պատասխանում։

Ինչ վերաբերում է մասունքներն այլ երկրներ փորձաքննության ուղարկելուն, ապա ՔԿ-ն հայտնում է, որ առողջապահության նախարարության, Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում 2021-ի օգոստոսին 53 բարդ փորձանմուշ լրացուցիչ հետազոտության համար ուղարկվել է Նիդեռլանդներ։ Բացի այդ, 2021-ի նոյեմբերին ևս 47 բարդ փորձանմուշ է լրացուցիչ հետազոտություն կատարելու համար ուղարկվել Նիդեռլանդներ։
Քննչական կոմիտեն վստահեցնում է` ՀՀ-ում և արտերկրում նույն փորձանմուշների վերաբերյալ իրականացված դատագենետիկական հետազոտության արդյունքները միշտ համընկել են։
Միաժամանակ զոհված 3822 զինծառայողների և քաղաքացիական անձանցից 1431-ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով։
ՔԿ–ն հավելում է, որ շարունակվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, քաղաքացիական անձանց զինվորներից չտարբերակելու, ինչպես նաև միջազգային ահաբեկչության փաստերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը:
ՔԿ–ից հետաքրքրվել էինք նաև, թե մինչ օրս քանի մասունք կամ աճյուն չի նույնականացվել, և օրենքով ինչ է նախատեսվում այս դեպքում։ Այսինքն` եթե պետք է հուղարկավորում կատարվի, ապա ինչ պայմաններում դա պետք է արվի։ Սակայն կոմիտեն տեղեկացրել է, որ հարցի պատասխանը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ, տեղեկություն հնարավոր չէ տրամադրել։
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները
Միաժամանակ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն` ի թիվս այլ հարցերի տեղեկանալու, թե ինչ է նախատեսվում այն պարագայում, երբ ծնողները հրաժարվում են վերցնել ճանաչված մասունքները։ Եթե պետք է դրանք հուղարկավորվեն, ապա ե՞րբ է դա նախատեսվում, ի՞նչ ընթացակարգով։ Հետաքրքրվել էինք նաև, թե որտեղ են պահվում այդ մասունքները կամ աճյունները, որքան է հնարավոր դրանք պահել: Նախարարությունից, սակայն, արձագանքել են, թե մեր հարցերը նախաքննական գաղտնիք են, և նման հարցադրումներ պետք է հղել վարույթն իրականացնող մարմնին` քննչական կոմիտե։
Հավելենք, որ ինչպես ուղղորդել է առողջապահության նախարարությունը, վերոհիշյալ հարցերով կդիմենք ՔԿ, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք նաև այն։
Հիշեցնենք` ՔԿ-ն հայտնել էր, որ մարտի 21–ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Լրահոս
0