00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևի հիմա Ադրբեջանին ու Թուրքիային չպիտի զայրացնեն. ընդդիմությունը դժգոհ է փակ նիստից

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Գեղամ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ փակ դռների հետևում չի հնչել այնպիսի բան, որ չէր կարելի բաց ասել։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արցախի հարցով այսօր ԱԺ–ում կայացած դռնփակ քննարկումը ոչ մի արդյունք չտվեց։ Քննարկման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հաստատվեց այն կարծիքը, որ շատ հարցերում իշխանությունը կրավորական կեցվածք է վարում, և շատ հարցերում ուղղակի գործնական աշխատանքներ չեն իրականացվում։ Իսկ հանրագումարը եղավ այն, որ հայտարարության նախագիծը քաղաքական մեծամասնությունը չընդունեց, երևի որոշեց, որ հիմա Ադրբեջանին ու Թուրքիային չպիտի զայրացնեն, որ իրենց երազած խաղաղության դարաշրջանը իրենց կրավորական, պարտվողական կեցվածքներով կարողանան կառուցել»,– ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ փակ դռների հետևում չի հնչել այնպիսի բան, որ չէր կարելի բաց ասել։
«Բանակցային բուն պրոցեսի, առաջարկների Ադրբեջանի առաջադրած 5 կետերին ի պատասխան հայկական կողմի որևէ դիտողության, առաջարկի մասին որևէ փակագիծ չբացվեց»,– ասաց Մանուկյանը։
Ինչ վերաբերում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` փակ նիստին մասնակցությանը, Գեղամ Մանուկյանը նշեց, որ նրանք ևս որևէ նոր տեղեկություն չեն հայտնել։
«Կարող եմ ասել այսպես` հետաքրքրվեցինք բավականին։ Բայց անձամբ ես սարսափելի հիասթափված եմ, որովհետև չեմ կարող պատկերացնել ՀՀ–ի կողմից փոխվարչապետ, որը Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում կոմունիկացիաների բացման շուրջ և այլն ու իրավիճակին չի տիրապետում»,– ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ–ն այսօր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկով «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով քննարկում էր կազմակերպել, որին մասնակցել էին նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյաննն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԱԺ փակ նիստից հետո ԱԺ մեծամասնությունը հրաժարվեց ընդունել ընդդիմության առաջարկած ` Արցախի ներկա հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունը։
20 րոպե` ի պետս քաղաքական սթափության. խորհրդարանական ուժերի կրքերը դարձյալ բորբոքվեցին
Նախագծին կողմ քվեարկեցին ընդդիմադիր 30 պատգամավորներ, ՔՊ–ն քվեարկությանը չմասնակցեց, թեև մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք կիսում են հայտարարության նախագծում ներկայացված դիրքորոշումները։
«Թե ՀՀ վարչապետի, թե ԱԳ նախարարության և կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում, նաև` միջազգային կառույցներում մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»,-ասաց Կոնջորյանը:
Նա հույս հայտնեց, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարանական դիվանագիտության դաշտ՝ հիշեցնելով, որ ժամանակին ընդդիմությունը բոյկոտել էր միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում մասնակցելու և այդ հարցերը աշխարհում բարձրացնելուց:
Լրահոս
0