Արցախը Հայաստանի հետ կապող Սիսիանի հատվածը բեռնատարների համար փակ է

© Sputnik / David GalstyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Սյունիք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը շրջանում հասնում է 1 մետրի։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Արցախը Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար ժամը 09:30-ի դրությամբ փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Բացի այդ, փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շրջանի բարձր լեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 60 սանտիմետրի:
Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա ճանապարհը և Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու բարձրադիր հատվածներում` դժվարանցանելի են։ Ձյան շերտի բարձրությունը շրջանում կազմում է 1մ։
Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:
Բացի այդ, դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Սարուշեն և Ռև համայնքների ճանապարհները, այստեղ ձյան շերտի բարձրությունը 80 սմ-ից հասնում է մինչև 1 մետրի։
Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։
Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:
ՀՀ–ում շատ ճանապարհներ փակ և դժվարանցանելի են. Արարատի մարզում ձյուն է, Կոտայքում` բուք
Լրահոս
0