Երևանում բախվել են 5 մարդատար, 1 բեռնատար, թիվ 114 երթուղու Գազելը և թիվ 15–ի տրոլեյբուսը

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանության պարետային ծառայության մեքենան Սախարովի հրապարակում
Ոստիկանության պարետային ծառայության մեքենան Սախարովի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տրոլեյբուսը հայտնվել է մայթին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 15:00-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն, Hyundai-ն, Toyota Camry-ն, Opel-ը, ВАЗ 20 07-ը, թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը, Volvo բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը»,–գրում է կայքը:

Բախման հետևանքով 3 մարդ բժշկական օգնություն ստանալու ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է:
Խոշոր վթար Երևանում. 5 երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց
Պարեկային ծառայությունը պարզում է նաև՝ տրոլեյբուսը մասնակցություն ունեցել է վթարին, թե ոչ, քանի որ այն հայտնվել է մայթին:
Լրահոս
0