00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Ռոբերտ Քոչարյանը վստահ է` քրգործը դասական քաղաքական պատվեր է

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Ռոբերտ Քոչարյան
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ չգիտի` ինչից պետք է պաշտպանվի։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր դեմ հարուցված առանձնակի խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով քրգործով իրեն մեղավոր չի ճանաչում։ Քոչարյանն այս մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ։
Նշենք, որ այս գործով է անցնում նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, իսկ նիստը վարում է դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Այս մեղադրանքը համարում եմ անհեթեթ, իրականության հետ որևէ կապ չունեցող։ Սիլվա Համբարձումյանին չեմ ճանաչել։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է մեղադրող կողմը որոշել, որ ես ունեմ վարչատնտեսական իրավասություններ։ Այն ժամանակ գործող Սահմանադրությամբ ՀՀ նախագահը նման լիազորություններով օժտված չէր։ Ես չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ մեղադրվում»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` իր համար ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը, քանի որ լիցենզիայի վաճառքը նախկին օրենսդրությամբ չէր ենթադրում որևէ համաձայնություն, որևէ պետական ակտ։ Ուստի Քոչարյանը չի հասկանում` ինչ համաձայնություն է ինքը տվել, ինչպես նշված է իրեն վերագրվող մեղադրանքում։
«Ես չգիտեմ, թե ինչից պետք է պաշտպանվեմ։ Ըստ էության, մեղադրանքը հիմնված է մեկ մարդու երևակայության վրա։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է մեղադրող կողմը հիմք համարել այդ ամենը։ Քրգործում էլ չկա որևէ տող, որ նախագահական ինստիտուտը համաձայնություն է ձեռք բերել լիցենզիայի տրամադրման համար։ Սա աբսուրդ է»,–ասաց նա։
Քոչարյանը հավելեց, որ քրգործը դասական քաղաքական պատվեր է, և մեկ նպատակ ունեն` քանի որ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը գույքային պարտավորություններ չէր ենթադրում, ամեն ինչ արվում է, որ դրանք այս գործին կցվեն։
Դատարանը թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանը մեկնի Հայաստանից
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։
Լրահոս
0