«Լիստվյաժնայա» հանքահորում ծխահարման հետևանքով 12 մարդ է տուժել

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոց«Լիստվյաժնայա» հանքահոր
«Լիստվյաժնայա» հանքահոր - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
«Լիստվյաժնայա» հանքահոր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կուզբասի դատախազությունը սկսել է ստուգել, թե որքանով են պահպանվել արդյունաբերական անվտանգության կանոնները:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում ծխահարման հետևանքով տուժել է 12 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց հետազոտության համար. նրանց թունաբանները կհետազոտեն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ հետագայում հանքի 134 աշխատակից է դուրս բերվել տարածքից։
«Ձեռնարկության աշխատակիցները դուրս են բերվել այնտեղից»,–ասված է արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ:
Կուզբասի դատախազությունը սկսել է ստուգել, թե որքանով են պահպանվել արդյունաբերական անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին «Լիստվյաժնայա» հանքում, երբ գետնի տակ 285 մարդ կար, մեթան էր պայթել։ Մարդկանց մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության էին շտապել հանքափորները, բայց որոշ ժամանակ անց նրանց հետ էին կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով։
Սակայն ոչ բոլորն էին հասցրել դուրս գալ` ԱԻՆ-ի 5 աշխատակից զոհվել էին։ Ընդհանուր առմամբ, այս ողբերգական դեպքի հետևանքով 51 մարդ զոհվեց։
Կուզբասի իշխանությունը հայտնել է՝ որքան գումար է վճարելու «Լիստվյաժնայա» հանքի տուժածներին
Լրահոս
0