Նախկին ռազմագերի Արման Խաչատրյանն ազատ կարձակվի կալանքից

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Նախկին ռազմագերի Արման Խաչատրյանն ազատ կարձակվի կալանքից։ Դատարանը մերժել է կալանքը երկարացնելու` քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա հավելել է, որ նախկին ռազմագերին ազատության մեջ կլինի մարտի 28–ին։
Նշենք, որ Խաչատրյանը 2021–ի նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից է։
Նա մեկն է այն 5 հայ ռազմագերիներից, որոնք հայրենիք վերադարձան Հունգարիայի կառավարության միջնորդությամբ։
Լրահոս
0