00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օմբուդսմանի քարաբաղնիսը. ծանր վիրավորանքի շուրջ վեճերը թևակոխել են սահմանադրական փուլ

© Photo : press office of the Parliament of RAՄարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը ԱԺ նիստի ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը ԱԺ նիստի ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը ԱԺ նիստի ժամանակ (24 հունվարի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Մեր որոշ պաշտոնյաների դիրքորոշումները և մոտեցումները միևնույն հարցի նկատմամբ հաճախ այնքան փոփոխական են լինում, որ ակամա մտաբերում ես Հովհաննես Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը»։
Վերցնենք թեկուզ ծանր վիրավորանքի քրեականացման հարցը, որը հասել է Սահմանադրական դատարան։ Հիմա արդեն, իհարկե, շատ քչերն են հիշում, որ մոտ մեկ տարի առաջ, երբ իշխող ուժը որոշեց քրեականացնել ծանր վիրավորանքը, կառավարության դրական կարծիքը խորհրդարանում ներկայացնում էր արդարադատության փոխնախարարը, իսկ այդ կարծիքը հետևյալն էր՝ կեղծ վիրավորանքը իրականում նշանակում է հայհոյանք, ուստի բոլորը, ովքեր դեմ են այս նոր հոդվածին, փաստորեն խրախուսում են հայհոյանքը։
Անցավ մեկ տարի, արդարադատության փոխնախարարը դարձավ մարդու իրավունքների պաշտպան, զուգահեռաբար 180 աստիճանով փոխվեց նաև նրա կարծիքը, և հիմա այդ կինը միանշանակ հայտարարում է, մեջբերեմ. «Այդ հոդվածը դարձել է այսօր արդեն պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին քաղաքացիներից պաշտպանող հոդված։ Անթույլատրելի է»։ Դե ասեք խնդրեմ՝ ինչպե՞ս չհիշես այդ հանրահայտ քարաբաղնիսը։
Այն, որ այդ հոդվածն իրոք դարձել է ոչ թե իմ՝ հասարակ քաղաքացուն, այլ հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներին հասարակ քաղաքացուց պաշտպանելու գործիք, վիճակագրությունն է վկայում։ Ծանր վիրավորանքի մեղադրանքով մի քանի տասնյակ գործեր են փոխանցվել դատարաններ և, չեք հավատա՝ բոլորը վերաբերում են միայն ու միայն վարչապետին։ Ընդ որում, չափազանց հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Միայն մեկ պարզապես զավեշտական օրինակ բերեմ։ Իր հարցազրույցներից մեկում Հայաստանի առաջին նախագահը բավական խիստ գնահատական և որակում է տվել վարչապետին։
Երկու կուսակցությունների առաջնորդներ հրապարակավ կրկնել են այդ որակումը բառ առ բառ։ Մեկին հրավիրել են ոստիկանություն և բացատրություն պահանջել, իսկ մյուսին, որը ժամանակին կրկնել է առաջին նախագահի գնահատականները և համաձայնել դրանց հետ, մի քանի օր առաջ պաշտոն են տվել՝ նշանակել են հատուկ հանձնարարություններով դեսպան։ Էլ չեմ ասում, որ իշխանությունները բացարձակ չեն արձագանքել այդ ոչ այնքան հաճելի որակումների հեղինակին՝ նախկին նախագահին։
Տեսեք, թե ինչ է ստացվում՝ ես ինչ-որ տհաճ բան եմ ասում կառավարության ղեկավարի հասցեին, բայց ինձ ինչ-ինչ պատճառներով չեն համարձակվում նույնիսկ նախատել, հետո երկու հոգի նույնությամբ կրկնում են իմ ասածը։ Ի՞նչ են անում նրանց։ Նայած, թե ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ իշխանությունը։ Մեկի վզին կարող են փորձել փաթաթել ծանր վիրավորանքի հոդվածը, մյուսին նույնիսկ խրախուսում են՝ հատուկ նրա համար նոր պաշտոն ստեղծելով։ Օրենքի երկիր Հայաստանս…
Բայց ամենից շատ զարմացնում է այս վիճահարույց հոդվածն անպայման, ամեն գնով Քրեական օրենսգրքում պահպանելու մոլուցքը։ Միայն այս տարի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ ծանր վիրավորանքը քրեականացնելուց։ Արդեն երկրորդ անգամ իր մտահոգությունն է այս առիթով հայտնել «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Չէ ու չէ՝ համառում են իշխանությունները, պիտի պահպանենք այդ հոդվածը։
Քաղաքական գործիչները և մասնագետները զգուշացնում են՝ ախր «ծանր վիրավորանք» ձևակերպումն այնքան անորոշ է, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր քաղաքացու կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել միայն այն բանի համար, որ խստորեն քննադատել է իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Գյումրիի բնակիչներից մեկը, որին իշխանական պատգամավորներին վիրավորելու մեղադրանք է առաջադրվել, հորդորում է՝ գոնե հրապարակեք այն բառերի և արտահայտությունների ցանկը, որոնք արգելվում է բարձրաձայնել, թե չէ՝ ամեն ինչ թողնված է դատավորների հայեցողությանը։
Այս հանգամանքն, ի դեպ, անընդհատ շեշտում են նաև իշխանության ներկայացուցիչները՝ թող դատավորները որոշեն։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ է, պարզ չի՞, թե ում օգտին կլինի դատավորի որոշումը, եթե նրա աչքի առջև է գործընկերոջ օրինակը, որին, ըստ ընդդիմության, վերջերս մեղադրանք է ներկայացվել միայն այն պատճառով, որ իշխանահաճո վճիռներ չի կայացրել։ Ազատ չարձակեր այն մարդկանց, ում ուզում են ճաղերի հետևում տեսնել իշխանությունները՝ հիմա շատ հանգիստ կշարունակեր իր գործունեությունը դատարանում։
Թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը ծանր վիրավորանքը քրեականացնելու հարցով, դժվար է կանխատեսել։ Բայց հիշեցնեմ՝ այդ նույն դատարանը անցած տարվա աշնանը լիովին սահմանադրական ճանաչեց Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը, ըստ որի վիրավորանքի համար նախկինում գործող փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից դարձավ 3 միլիոն, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոնից բարձրացվեց մինչև 6 միլիոնի։ Համաձայնե՛ք, այս ամենը հաշվի առնելով, մարդ ավելի ու ավելի հաճախ է մտածում՝ իսկ միգուցե ճի՞շտ են նրանք, ովքեր ո՛չ նախկինում դատարանից առանձնապես սպասելիք ունեին, ո՛չ էլ հիմա։
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
Փաշինյանին ուղղված վիրավորանքն ինչպե՞ս է ոստիկանություն «հասնում». Ֆիդանյանի պատասխանը
Լրահոս
0