00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է վերադառնալ արժույթները ոսկով ապահովելու համակարգին. Գլազև

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Գլազև
Սերգեյ Գլազև - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Սերգեյ Գլազև. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նոր համակարգը պետք է զերծ լինի քաղաքական շանտաժից և հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Ազգային արժույթներին պետք է վերադարձնել ոսկով ապահովումը, կարծում է նա։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը, Չինաստանը, Հնդկաստանը և մյուս համաշխարհային խաղացողները պետք է նոր արժութային ճարտարապետության մասին համաձայնագիր կազմեն։ Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը։
«Անհրաժեշտ է ազգային արժույթներով գնագոյացման լիարժեք ենթակառուցվածք ձևավորել։ Դրա համար պետք է ընդլայնել արդյունաբերական ձեռնարկությունների համար նպատակային վարկերը՝ ազգային արժույթներով, ինչպես դա արվում է Չինաստանում կամ Հնդկաստանում»,-հավելել է նա։
Գլազևը հայտարարել է, որ ազգային արժույթներով ակտիվների պահուստավորման նոր մոդելը ավելի վաղ ներկայացրել է Աստանայի տնտեսական համաժողովում: Որպեսզի պահուստավորումը ավելի հուսալի դառնա, պետք է վերադառնալ արժույթների ոսկով ապահովման համակարգին, կարծում է նա:
«Նման համակարգը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և վստահության, այլ ոչ թե քաղաքական ճնշման վրա»,- հայտարարել է Գլազևը:
Դրա համար անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածքն արդեն մի քանի տարի է, ինչ ստեղծված է, հավելել է Գլազևը՝ հիշեցնելով, որ SWIFT վճարային հաղորդագրությունների համակարգի (որի շրջանակներում բանկերը վճարման հանձնարարականներն են փոխանակում) փոխարեն Ռուսաստանն ու Չինաստանը արդեն ստեղծել են սեփական համակարգերը, որոնք հաջողությամբ օգտագործում են փոխհաշվարկներում, իսկ ռուսական «Միր» վճարահաշվարկային համակարգը փոխգործակցում է չինական Union Pay-ի հետ, նշել է ԵՏՀ նախարարը:
ԵԱՏՄ-ն աստիճանաբար կանցնի ազգային արժույթներով հաշվարկների
Արժույթի փոխարժեքից ավելի քիչ կախված լինելու համար հարկավոր է զարգացնել ներմուծման փոխարինումը, և հիմա դրա համար ավելի լայն հնարավորություններ կան, քան երբևէ, քանի որ արևմտյան շատ ընկերություններ հեռացել են ռուսական շուկայից, հավելել է Գլազևը:
Մասնավորապես, կարծում է նա, անհրաժեշտ է կարգավորել ինքնաթիռների սեփական արտադրությունը, և դրա համար արդեն կազմվել է Եվրասիական միությունում ինքնաթիռների կոոպերացիոն արտադրության հայեցակարգը (Airbus-ի նման, որոնց արտադրությանը մասնակցում են ԵՄ-ի մի քանի երկրներ):
Նա հավելել է, որ անհրաժեշտ է նաև զարգացնել էլեկտրոնիկայի համար սեփական բաղադրիչների արտադրությունը, ինչպես նաև սեփական նավթաքիմիան, որպեսզի արտահանվի ոչ թե հում նավթ և գազ, այլ պատրաստի արտադրանք, հայտարարել է Գլազևը:
Վերջապես, գյուղատնտեսությունը պետք է զարգացնի սերմերի արտադրությունը: Դրա շնորհիվ հնարավոր կլինի հայրենական սննդամթերքի արտադրության գործնական անկախություն ձեռք բերել, ամփոփել է նա։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներից երրորդ երկրներ արտահանումը 2020 թվականին կազմել է 364,8 մլրդ դոլար, ներմուծումը՝ 259,8 մլրդ դոլար։ Այսպիսով, առևտրում դրական հաշվեկշիռը կազմում է գրեթե 105 մլրդ դոլար: Մասնավորապես, դեպի ԵՄ արտահանումը 2020թ․-ին կազմել է 137 մլրդ դոլար, ներմուծումը՝ մոտ 92 մլրդ։
Լրահոս
0