00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:56
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն Ուկրաինայում «կինժալային» զգուշացում է արել ՆԱՏՕ-ի «խաղաղապահներին»

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցՌԴ զինծառայող
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
ՌԴ զինծառայող
Բաժանորդագրվել
Անկանխատեսելի մարտավարությունը, տարբեր ուղղություններից զանգվածային հարվածները` բարձր ճշգրտության հրթիռային զենքով, ռուսական զորքերին թույլ են տալիս արագորեն ընդլայնել վերահսկողության գոտին ուկրաինական տարածքում, զինաթափել նույնիսկ խոր թիկունքում գտնվող հակառակորդին:
Առաջնային թիրախներ են շարունակում մնալ կարևոր ռազմական օբյեկտները, հրետանու կրակակետերը, ռազմավարական զինանոցները, Ուկրաինայի զինված ուժերի առավել մարտունակ միավորումները, օտարերկրյա «կամավորների» հավաքակայանները, քսանյութերի պահուստները և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները:
Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի ԶՈւ–ն շարունակում է ռազմավարական ֆորպոստներ զբաղեցնել՝ զուգահեռաբար էշելոնացված պաշտպանություն և թիկունքային լոգիստիկա կառուցելով։ Թիրախների կրակային խոցման ակտիվությունն ու արդյունավետությունը մշտապես աճում են։ Նախորդ երկու օրերը ցույց տվեցին, որ ռուսական զորքը ուկրաինական ԶՈւ–ին աղում է առանց հանգստյան օրերի, ամբողջ տարածքում` շեշտը դնելով Ուկրաինայի արևմտյան և հարավային շրջանների վրա։
Այս գիշեր ՌԴ ԶՈւ–ն գերճշգրիտ թևավոր հրթիռների հարվածով Ռովենսկի մարզում ոչնչացրել է օտարեկրացի վարձկանների և ուկրաինացի նացիստների նախապատրաստման կենտրոնը (Լեհաստանի սահմանից 160 կմ հեռու), ավելի քան 80 մասնագետ է ոչնչացվել Նովայա Լյուբոմիրկա զորավարժարանում (https://t.me/sputniklive/33714). Միաժամանակ թևավոր հրթիռներով ոչնչացվել է Սելեց բնակավայրի մոտ (բելառուսական սահմանից 20 կմ հեռու) գտնվող ուկրաինական զինված ուժերի զինամթերքի պահեստը և մեքենայացված բրիգադի շտաբը։
Ուկրաինան չի գնում ՆԱՏՕ-ի մոտ, որը փորձում է գրավել Ուկրաինան
«Կինժալ» գերձայնային հրթիռներով (Ղրիմի օդային տարածքից) և «Կալիբր» թևավոր հրթիռներով (Կասպից ծովի ավազանից) մարտի 20-ին ոչնչացվել է ավելի քան 100 օտարերկրյա ռազմական հրահանգիչ, վարձկաններ և ուկրաինացի զինծառայողներ Ժիտոմիրի մարզի Հատուկ գործողությունների ուժերի ուսումնական կենտրոնում։ Շարքից հանվել են մարտական տեխնիկան և կենտրոնի ենթակառուցվածքը։
Արևմուտքը շատ ցավագին է ընդունել Ռուսաստանի այդ երկրորդ և երրորդ ազդանշանները (Յավորովի զորավարժարանից հետո)՝ ուկրաինական տարածքում օտարերկրյա «կամավորների» և «խաղաղապահների» անխուսափելի ճակատագրի վերաբերյալ։
Նիկոլաևյան նավաշինական գործարանին այսօր հասցված հրթիռային հարվածի հիմնական թիրախը դարձել է զինամթերքի պահեստը, որը տեղակայված էր «Ուկրաինա» կիսակառույց հրթիռային հածանավի մոտ: Ընթացքում «բաժին է հասել» նաև Ուկրաինայի ԶՈւ-ի անցակետերին ու շրջակայքում գտնվող ահաբեկիչ–պաշտպաններին։
Ավելի վաղ Նիկոլաևսկի մարզում ոչնչացվել էին 79-րդ դեսանտագրոհային բրիգադը և Ուկրաինայի ԶՈւ–ի վառելիքի գլխավոր բազան Կոնստանտինովկայի մերձակայքում։ Արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի 79-րդ բրիգադը կորցրեց անձնակազմի մոտ 90 տոկոսը (մնացած դեսանտայինները պարզապես բարոյալքված են), Նիկոլաևսկի և Օդեսայի մարզերում մարտական տեխնիկայի համար նախատեսված վառելիքը սպառվում է, զինամթերքի համալրումը խնդիր է դառնում։
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը Չեռնիգովի մարզի Նեժին քաղաքում «Կալիբրներով» հարվածներ էին հասցրել Ուկրաինայի ԶՈւ–ի զրահատեխնիկայի վերանորոգման արտադրամասերին: Ուկրաինայում կործանված տանկերի, զրահափոխադրիչների և զրահամեքենաների վերականգնման համար ձեռնարկություններ գրեթե չեն մնացել։
Զորահավաքը չի ավելացնում ուկրաինական զինված ուժերի մարտունակությունը, որոնց «հակահարձակումը» զարգանում է բացառապես ուկրաինական քարոզչության վիրտուալ իրականությունում։

«Իսկական դժոխք»

Ռուսաստանի գերձայնային և ոչ ստանդարտ մոտեցումը արդյունք է տալիս Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի խնդրիրների լուծման հարցում։ Կիևի շրջափակման օղակը սեղմվում է։
Նիկոլաևկա բնակավայրում` Ուկրաինայի սահմանից 15 կմ դեպի արևմուտք, ռուսական զորքերը գրավել են Ուկրաինական ԶՈւ–ի պաշտպանված (խորացված) հրամանատարական կետը, ընդ որում` ինքնակամ գերի են հանձնվել կառավարման կետի ավելի քան 60 ուկրաինացի զինծառայողները, մեծ մասամբ` ավագ սպաներ։ Կիևից դեպի արևմուտք ընկած հատվածում դիմադրությունը դադարեցրել է ուկրաինական ԶՈւ–ի «Ռոման Մեծի անվան» 14-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։
Ավարտին է մոտենում Մարիուպոլի մաքրումը, իսկ հյուսիսում` «Ազով», «Այդար» և «Դոնբաս» նացիստական խմբավորումների ջախջախումը։ Կիևի ռեժիմի համար ավելի ու ավելի բարդ է դառնում Ուկրաինայի զինված ուժերի իրական կորուստները թաքցնելը։

Արևմուտքից եկած կռվողների զգալի մասը վերադարձել է Լեհաստան, որտեղ շարունակում են պատմել ռուսական հրթիռային հարվածների «Իսկական դժոխքի» մասին, և այստեղ չափազանցություն չկա։ ՌԴ ԶՈւ թևավոր և գերձայնային հրթիռների հզորությունը արդյունավետ կերպով լրացնում են «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի համազարկերը, որոնք առաջին անգամ Դոնբասում ուկրաինացի նացիստների դեմ կիրառել էին մարտի 20-ին:

Հիշեցնեմ, որ Տ-72 տանկի հարթակի վրա ստեղծված «Սոլնցեպյոկը» նախատեսված է հակառակորդի դիրքերն ու թեթև զրահավորված տեխնիկան ծավալուն պայթյունով ոչնչացնելու համար։ Մինչև 6 կմ հեռավորության վրա ռեակտիվ ռումբերը հուսալիորեն մաքրում են տարածքը հիմնական ուժերի հարձակումից առաջ։ Խոցման հզորությամբ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկը» զիջում է միայն մարտավարական միջուկային զենքին։
Օտարեկրյա վարձկաններից շատերը մարտական փորձը ստացել են Իրանում և Աֆղանստանում, սակայն բացարձակ պատրաստ չեն լավ զինված և նախապատրաստված ռուսական զորքերի դեմ մարտերին։ Այսպես` Ուկրաինայում շատ արագ զոհվեց «ՆԱՏՕ–ի ամենամահաբեր դիպուկահարը»` Կանադայի Թագավորական հետևակի 22-րդ հետևակային գնդի վետերանը` Վալի մականունով։
Ամերիկացի ռազմական վերլուծաբան և ՄԱԿ-ի` սպառազինությունների գծով նախկին տեսուչ Սքոթ Ռիթերը, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է խորհրդային և ռուսական զորքերը, «դասական բազմավեկտոր ռազմավարություն է տեսնում, երբ ՌԴ ԶՈւ-ն կաշկանդում է հակառակորդի ուժերին, ոչնչացնում կարևոր ռազմական օբյեկտները, շրջանցում ամրացված շրջանները և շրջապատում Ուկրաինայի ԶՈւ-ի առավել մարտունակ միավորումները՝ թույլ չտալով, որ ուկրաինական կողմը նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել»:
Ուկրաինական «ցլամարտ»՝ եվրոպացիների համար
Ռիթերը նշում է նաև ռուսական զորքերի առաջխաղացման բարձր տեմպը՝ «ամենաարագը ժամանակակից պատմության մեջ», և թվաքանակով գերազանցող ուկրաինական զորքերի պարտությունը գնահատում է որպես ջախջախիչ:
Ամերիկյան հետախուզության վետերան Ռեբեկա Քոֆլերը նույնպես կարծում է, որ Ռուսաստանի գերձայնային հրթիռներով հարվածները «փոխում են խաղի կանոնները աշխարհաքաղաքական ոլորտում», և դա «ռազմավարական ազդանշան» է Արևմուտքին:
RAND ռազմական–վերլուծական կենտրոնը Կիևին խորհուրդ է տալիս Մոսկվայի հետ խաղաղության պայմանագրի հասնել նախքան այն պահը, երբ Ուկրաինայի դեմ ռազմական հակամարտության մեջ կմտնի Բելառուսը: ԱՄՆ-ի ռազմական վերլուծաբանները վստահ են, որ իրադարձությունների զարգացման այս տարբերակը կհանգեցնի Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի լիակատար վերահսկողության և ԽՍՀՄ 2.0-ի ձևավորման:
Ուկրաինայի իրավիճակում ակնհայտ է ՆԱՏՕ-ի թուլությունը, որն ի վիճակի չէ դիմակայել Ռուսաստանին ։ ԱՄՆ-ն գրեթե ամեն օր հայտարարում է, որ իր զորքերն Ուկրաինա չի ուղարկի Ռուսաստանի հետ պատերազմելու համար։ Եվ այնուամենայնիվ, Վաշինգտոնը չի բացառում, որ ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկը դա կանի սեփական նախաձեռնությամբ։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը փորձում է Բուլղարիային պարտադրել «Ուկրաինային մահացու աջակցություն ցուցաբերել»։
Բրյուսելում ՆԱՏՕ–ի հերթական գագաթնաժողովի (մարտի 24-ին) նախաշեմին, որտեղ քննարկվելու է Լեհաստանի «խաղաղապահ» նախաձեռնությունը, Մոսկվան ակնհայտորեն հասկացնում է «գործընկերներին», թե ինչ տեղի կունենա դաշինքի զորքերի հետ Ուկրաինայի տարածքում։ Պատահական չէ, որ Ռուսաստանը դաշինքի երկրների հետ Ուկրաինայի սահմաններին մոտ տեղակայված թիրախները առաջնահերթության սկզբունքով է խոցում։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին։
Լրահոս
0