00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանն իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին նոր պաշտոն կտա. «Հրապարակ»

© Photo : Facebook / Nairi SargsyanՆաիրի Սարգսյան
Նաիրի Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Նաիրի Սարգսյան
Բաժանորդագրվել
Նաիրի Սարգսյանը պաշտոնից ազատվելուց հետո հայտարարել էր, որ ուզում է բիզնեսով զբաղվել։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին նոր պաշտոնում նշանակել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Փաշինյանը նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակի իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, որին ամիսներ առաջ ազատել էր։ Երեկ փորձեցինք զրուցել Նաիրի Սարգսյանի հետ, որն օրեր առաջ Դուբայում հանգստանում էր և ասում, որ ուզում է բիզնեսով զբաղվել, սակայն նա զանգերին չպատասխանեց»,– գրում է թերթը։
Նշվում է նաև, որ մինչ օրս նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը դեռևս 1 օգնական ունի` Արմեն Ներսիսյանը։ Ո՛չ աշխատակազմի ղեկավար կա, ո՛չ խորհրդականներ, ո՛չ էլ ռեֆերենտներ։ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի մի մասը հեռացել է նրա հետ, ոմանք էլ մի փոքր ավելի ուշ են ազատվել։
Ըստ պարբերականի` տեղեկություններ են պտտվում, որ նախագահն ինքը չի ձևավորելու իր աշխատակազմը, և նա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր օգնական Նաիրի Սարգսյանին պաշտոնից ազատել էր հունվարի 26-ին, նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 1-ից։
Ի՞նչ է Փաշինյանը քննարկել թիմակիցների հետ. «Հրապարակը» մանրամասներ է հայտնել
Լրահոս
0