00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր երկրի «բրենդը ժողովրդավարությունն է», բայց աշխատավարձերը և թոշակները շատ խղճուկ են ախր

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան. թոշակառու կին
Երևան. թոշակառու կին - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Երևան. թոշակառու կին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Չափազանց հաճելի էր, իհարկե, մի քանի օր առաջ լսել այն պնդումը, թե Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, բայց հետո հասկանում ես, որ նման հայտարարություն կարող են անել բազմաթիվ երկրներ, որոնք բոլորովին դեմոկրատական չեն համարվում։ Օրինակ` Թուրքմենստանը։ Մի քանի օր առաջ այդ երկրի նախագահ ընտրվեց Սերդար Բերդիմուհամեդովը։ Ստացավ 70 տոկոս ձայն։ Եթե ասեք, որ դա ավտորիտար երկրի ցուցանիշ է, կհարցնեմ՝ իսկ գոնե հիշո՞ւմ եք, թե որքան ձայն ստացավ այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխությունն» իրականացրած քաղաքական ուժը 2018-ի դեկտեմբերին։ Այո, շատ ճիշտ եք՝ այդ նույն 70 տոկոսը։
Ու եթե ասեք, թե մեր այն ժամանակվա ընտրությունները լիովին դեմոկրատական էին, որովհետեւ դրանց մասնակցել էր 10-ից ավելի կուսակցություն և դաշինք, իսկ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին փաստորեն այլընտրանք չուներ, միանգամից կառարկեմ՝ ինչպե՞ս թե չուներ, եթե նախագահի ընտրություններին մասնակցում էր գրեթե տասը թեկնածու։ Ավելին, Սերդարը ընտրատեղամաս եկավ ավտոմեքենայով, որն ամենևին նման չէր մեր խորհրդարանի խոսնակի շքեղագույն մեքենային, որի համար մենք՝ հասարակ հարկատուներս, 200 հազար դոլար ենք վճարել։ Նախագահի որդին հին «Ժիգուլիով» եկավ։ Միանգամից հիշեցի, թե ինչպես էր մեր վարչապետը մի ժամանակ գործի գալիս հեծանիվով։ Այդ հետո ամեն ինչ հիմնովին փոխվեց, և նրան` ուր էլ գնար, սկսեց ուղեկցել սև մեքենաների երկար շարասյունը։
Երջանիկ ենք, որ մեր երկրի «բրենդը ժողովրդավարությունն է», բայց ախր աշխատավարձն ու թոշակը շատ խղճուկ են
Կասեք՝ բայց այնուամենայնիվ Թուրքմենստանում իշխանությունը փոխանցվեց ժառանգաբար, իսկ դա հենց բռնապետական ռեժիմներին է հատուկ։ Չեմ վիճի, բայց տեսեք, թե հայրը ինչպես էր պատրաստել որդուն երկիրը ղեկավարելու համար։ Որ բնագավառում ասես չի աշխատել Բերդիմուհամեդով կրտսերը։ Եղել է արտգործնախարարի տեղակալ, խոշոր մարզի ղեկավար, արդյունաբերության և շինարարության նախարար, երկրի անվտանգության պետական խորհրդի անդամ և վերջապես՝ փոխվարչապետ։ Հիմա մեր իշխող թիմի որոշ անդամների կենսագրությունը կարդացեք։ Կոնկրետ աշխատանքային գործունեության, այս կամ այն բնագավառում ղեկավար պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ տեղեկություններ գրեթե չկան։ Փոխարենը՝ Ֆլեթչեր, Ֆլեթչեր, Ֆլեթչեր...Էլի վատ չէ, իհարկե, պարզապես ափսոս, որ այդ դասընթացներում նույնիսկ պատերազմը գրագետ վարել և հաղթել չեն սովորեցնում։
Թող այն տպավորությունը չստեղծվի, թե անիմաստ բան եմ անում՝ փորձելով անպայման ապացուցել, որ Թուրքմենստանը ժողովրդավարական երկիր է։ Ուղղակի համաձայնե՛ք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է փաստերի և թվերի մանիպուլյացիոն օգտագործման արդյունքում համոզել հասարակությանը, որ մածունը սև է։ Ախր հենց դրանով են շատ հաճախ զբաղվում մեր իշխանավորները։ Ու ամենևին գաղտնիք չէ, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք մեծ հաճույքով ընդունում են այդ մանիպուլյացիաները։ Փաստն այն է, որ այսուհետ Թուրքմենստանում հաստատվելու է, այսպես ասենք, ընտանեկան երկիշխանություն՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է Բերդիմուհամեդով կրտսերը, իսկ պառլամենտի վերին պալատի ղեկավար է լինելու նրա հայրը։ Բայց սա էլ նոր երևույթ չէ, այդպես էր մի ժամանակ աշխարհի ամենաբարգավաճ երկրներից մեկում՝ Սինգապուրում։
Գիտեք իհարկե, այդ պետությունը երկար ժամանակ ղեկավարում էր աշխարհի ամենահայտնի գործիչներից մեկը՝ Լի Քուան Յուն, որի օրոք կատարվեց այսպես կոչված «տնտեսական հրաշքը», և Սինգապուրը դարձավ ծաղկուն երկիր։ Երբ վարչապետ դարձավ նրա որդին, հայրը ստացավ մի պաշտոն, որը կոչվում էր «նախարար-դաստիարակ»։ Այսինքն` տղան ղեկավարում էր, պապան խորհուրդներ տալիս և ուղղորդում։ Չգիտեմ, թե ինչպես կգնահատեք այդ տարօրինակ տարբերակը, համենայնդեպս, ամսական միջին աշխատավարձն այժմ Սինգապուրում գերազանցում է 4 հազար դոլարը։ Եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքացիներ նման եկամտի մասին երազել էլ չեն կարող։
Իհարկե, Սինգապուրը չես համեմատի Թուրքմենստանի հետ։ Սինգապուրը ժողովրդավարությամբ չի փայլում, բայց գոնե մարդիկ շատ բարձր աշխատավարձ են ստանում։ Թուրքմենստանում, միջազգային փորձագետների գնահատմամբ, ժողովրդավարության վիճակը նույնպես այնքան էլ բարվոք չէ, դրան գումարած բնակչության մեծ մասն էլ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Այսինքն` ո՛չ ժողովրդավարություն կա, ո՛չ էլ մարդավայել աշխատավարձ։ Մենք՝ հայաստանցիներս, իհարկե, շատ հպարտ ու նույնիսկ երջանիկ ենք, որ ապրում ենք մի երկրում, որի բրենդը ժողովրդավարությունն է։ Բայց ախր, լավ կլիներ, որ դրա հետ միասին աշխատավարձն ու կենսաթոշակն այդքան խղճուկ չլինեին։ Չէ՞ որ նույնիսկ դեմոկրատիայի պայմաններում ամեն ինչի գները, չգիտես ինչու, ամեն օր աճում ու աճում են։
Իշխանության թևերի միջև չկա տարանջատում, ժողովրդավարության մասին խոսելն անհեթեթություն է - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2022
ՌԱԴԻՈ
Ժողովրդավարության մասին խոսելն անհեթեթություն է. Ավետիք Իշխանյան
Լրահոս
0