00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն անթաքույց ճնշում է գործադրում բոլորի վրա. Դմիտրի Պեսկով

© Sputnik / Павел БедняковԴմտրի Պեսկով
Դմտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Դմտրի Պեսկով
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսնակը համոզված է, որ ամերիկացիները շարունակելու են ճնշում գործադրել տարբեր երկրների վրա։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն ոչ դիվանագիտական անթաքույց ճնշում է գործադրում բոլոր երկրների վրա ՝ գործելով Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բոլորը շատ լավ գիտեն, որ մեր երկրին համակողմանի հակազդելու առումով ԱՄՆ–ն արդեն անթաքույց և ոչ դիվանագիտական ճնշում է գործադրում բոլոր երկրների վրա։ Ինչ վերաբերում է G20-ին, ապա դա բազմակողմ ձևաչափ է, որտեղ տարբեր տեսակետներ կան», - ասել է Պեսկովը։
Նրա կարծիքով՝ ամերիկյան ճնշումը չի դադարի։
«Հասկանալի է, որ ամերիկացիները շարունակելու են ճնշում գործադրել տարբեր երկրների վրա։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այնուամենայնիվ, մի շարք պետություններ նախընտրում են հավատարիմ մնալ իրենց անկախ և ինքնիշխան տեսակետին»,-նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ։
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հայտարարել էր, որ Լեհաստանը կարող է Ռուսաստանին փոխարինել G20-ում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով G20-ից և ԱՀԿ-ից Ռուսաստանին հեռացնելու լեհական ղեկավարության գաղափարը, նշել է, որ որոշումները պետք է կայացնեն բոլոր մասնակից երկրները:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։
Լրահոս
0