00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բալթյան վագրերը» պատրաստվում են անդունդը նետվել

© AP Photo / Mindaugas KulbisБоевые танки Абрамса на железнодорожной станции Пабраде примерно в 50 км к северу от Вильнюса (21 октября 2019). Литва
Боевые танки Абрамса на железнодорожной станции Пабраде примерно в 50 км к северу от Вильнюса (21 октября 2019). Литва - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Բաժանորդագրվել
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն մեկնաբանում է Բալթյան երկրների կեցվածքը ռուս–ուկրաինական հակամարտությունում և հիշեցնում, որ ԵՄ–ից, ԱՄՆ–ից և ՆԱՏՕ–ից ստացված նույնիսկ ամենամեծ գումարներով երկրորդ կյանք գնել հնարավոր չէ։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Բալթյան երկրների անխոհեմ ռազմականացումը, ՆԱՏՕ–ի մանևրումների անխափան շղթան, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի տարածքում օտարերկրյա զորքերի և հարվածային սպառազինության մշտական ներկայությունը հարևաններ Բելառուսի և Ռուսաստանի հետ հակամարտության պոտենցիալ պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել։ «Բալթյան վագրերի» համար «սխալ» հարևանների դեմ ի սկզբանե ինքնակործան զինված ագրեսիան ժամանակի խնդիր է դառնում, կամ Վաշինգտոնի թիմի խնդիրը։ Ուկրաինայի դեպքերը հաստատում են` դեպի արևելք ՆԱՏՕ–ի ընդլայնման աշխարհաքաղաքական իմաստը ոչ թե ժողովրդավարություն սերմանելու մեջ է, այլ Մոսկվայի և Մինսկի հետ թեժ պատերազմ սկսելու։
Լատվիայում ՆԱՏՕ–ի ընդլայնված (օտարերկրյա) մարտական խումբը շարունակում է համալրվել Կանադայից` 460 հրետանավոր իրենց սպառազինությամբ և տեխնիկայով։ Ադաժի բազայում կանադական զորքերի թիվը կավելանա մինչև 660 զինվոր, և դա Լատվիայի ազգային զինված ուժերի ավելի քան 10 տոկոսն է։
Կանադացի մասնագետները կարևոր դեր են խաղում Ադաժիում մանևրումների և լատվիացի զինծառայողների ուսուցումը կազմակերպելու հարցում։ Ավելին, կանադացիները հայտարարել են զորավարժություններից ռազմական գործողությունների անցնելու պատրաստակամության մասին։
«Հանդարտեցում» գործողությունների շրջանակում Կանադան Բալթյան երկրների վրա նաև իր Halifax տեսակի հրթիռային ֆրեգատները կտեղակայի, CP-140 Aurora պարեկային ինքնաթիռը, որը նախատեսված է հակառակորդի սուզանավերի, վերջրյա նավերի որոնման և ոչնչացման և ականափակոցներ տեղադրելու համար։
Նկատենք, որ Լատվիայում արդեն հինգերորդ տարին է օտարերկրյա զորքերի լավ զինված և մեծ թվով զորք է կա` ավելի քան 1500 զինվոր Կանադայից, Ալբանիայից, Չեխիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Չեռնոգորիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Իսպանիայից և Սլովակիայից։ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողության սկսվելուց առաջ դեռ Պենտագոնը Բալթյան երկրներ լրացուցիչ ուղարկել էր Իտալիայի 800 զինծառայողների, ինչպես նաև մի քանի F-35 կործանիչներ և AH-64 Apache երեք տասնյակ ուղղաթիռներ:
Փետրվարի 24-ից հետո Արևելյան Եվրոպա լրացուցիչ տեղափոխեցին շուրջ 22 հազար օտարերկրյա զինծառայողներ, դաշինքն առաջին անգամ հավաքեց իր արագ արձագանքման ուժերը` մոտ 40 հազար զինծառայող, այդ թվում «չեզոք» Ֆինլանդիայից և Շվեդիայից։
Սակայն Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսն ԱՄՆ բանակի և լատվիական տարածքում «բոլորովին օտարերկրյա» ռազմաբազայի մշտական ներկայություն է պահանջում։ Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը ԱԶՈւ–ի համար քննարկում է Bayraktar թուրքական հարվածային ԱԹՍ–ների մատակարարման հարցը և մտածում` ինչպես փորձառու «կամավորներ» ուղարկել Ուկրաինա` առանց ԱԶՈւ–ի հետ փոխկապակցված լինելու։ Թեպետ «բալթյան մյուս վագրերն» էլ դեպի անդունդը վերջին ցատկ կատարելու մոլագար հակում են ցուցադրում։
ՆԱՏՕ-ն ճամփաբաժնի վրա. պատրա՞ստ են Բալթյան երկրները տեղակայել ԱՄՆ-ի միջուկային հրթիռները

Միջանցքները պատերով են ավարտվում

Մերձբալթյան երկրները ռազմաքաղաքական էսկալացիայի էպիկենտրոն են դառնում։ Լիտվան (350 գերմանացի զինվոր) և Էստոնիան (1000 բրիտանացի զինվոր և Challenger տանկեր, 200 ֆրանսիացի զինվոր և չորս Mirage կործանիչ) ընդլայնել են օտարերկրյա ռազմական ներկայությունը։
Ի նշան համերաշխության Ուկրաինային Բալթյան երկրները նաև ռուսական դեսպանատների 10 աշխատակից են հետ ուղարկել։
Լատվիան, Լիտվան և Էստոնիան երազում են Ռուսաստանի ծովային բլոկադայի և սեփական ագրեսիվ գործողությունների անպատժելիության մասին։ Այդ պատճառով ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի ավագ գործընկերներից պահանջում են Patriot ԶՀՀ–ի նման ՀՕՊ անվճար հեռահար միջոցներ, ինչպես նաև պահանջում են փակել ծովային նավահանգիստները ՌԴ դրոշի տակ անցնող նավերի համար։ Լիտվան վերջերս նորվեգիական հավաքածուներ ձեռք բերեց, որոնք գործում են մինչև 16 կմ բարձրության և մինչև 40 կմ հեռահարության վրա, սակայն դա արդեն բավարար չէ։
Unified Response ձևաչափում Լիտվայի հարավում գտնվող զորավարժարանում երեքշաբաթյա մարզումներից հետո լիտվացի մեծ իշխան Ալգիրդասի գումարտակը տեղափոխվեց «ռազմավարական» Մարիջամպոլի գավառ, որը սահմանակից է ՌԴ Կալինինգրադի մարզի հետ։ Այսպես կոչված Սուվալկսկի միջանցքի հյուսիսային հատվածում, որը միացնում է Բալթյան երկրները Լեհաստանի և «մեծ ՆԱՏՕ»–ի հետ, լիտվացի մարտիկները մշակում մարտավարական գործողություններ, որպեսզի թույլ չտան վաղուց սպասվող ռուս–բելառուսական զորքերի ներխուժում, Գորդնենի (ԲՀ) և Կալինինգրադի (ՌԴ) մարզերի միացում և Մերձբալթյան երկրների զավթում։
Լիտվայի ազգային բանակն այս ցնդաբանությանը շատ լուրջ է վերաբերվում, նախապատրաստվում է հակառակորդի ճնշման տակ հետ քաշվել քաղաքներ և մարտնչել այնտեղ` խաղաղ բնակիչների մեջքի հետևում (հիշենք Մարիուպոլում Ուկրաինայի ԶՈւ մարտավարությունը)։
Էստոնիայի օդային տարածքում Բելգիայի ՌՕՈւ–ի F-16 կործանիչներն ամեն օր 5-ական ժամ մշակում են թռիչքները ցածր բարձրությունների վրա` մոտ 150 մետր, ռուսական սահմանի անմիջական հարևանությամբ։ Հայտնի է, որ ցածր բարձրություններն օգտագործվում են հակառակորդի ՀՕՊ–ը ճեղքելու համար (Լենինգրադի և Պսկովի մարզերում)։ Ռուսաստանն իր կողմից բելգիական կործանիչները հանգիստ պահում է իր թիրախավորման կենտրոնում։ Գան, կստանան։
Միաժամանակ լեհական տարածքում` Բելառուսի սահմանների մոտ, ակտիվորեն կենտրոնացնում են ԱՄՆ զրահատեխնիկան։ ՆԱՏՕ–ն հայտարարում է Արևելյան Եվրոպայում առջևի դիրքավորման նոր չորս խմբերի մասին (ընդհանուր առմամբ 8)։
Ռուսաստանի ԱԳՆ–ն նշել է, որ օտարերկրյա ռազմական խմբավորման ու ՆԱՏՕ–ի ենթակառուցվածքի ընդլայնումը Բալթյան տարածաշրջանում սադրիչ բնույթ է կրում և ուժեղացնում առճակատման աստիճանը։
Մինչդեռ «գործընկերները» տարածաշրջանային ահազանգի օբյեկտիվ պատճառներ չունեն և չեն կարող ունենալ։ Խաղաղասեր Ռուսաստանն ու Բելառուսը տարածքային հավակնություններ չունեն Բալթյան երկրների նկատմամբ, որոնց Վաշինգտոնն ու Բրյուսելը արհեստականորեն թշնամանքի և ռուսատյացության համակարգի մեջ են ներքաշել։ Այդ նախագծի վերջում խաղաղություն պարտադրող (ապառազմականացում) ՌԴ ԶՈւ հատուկ գործողություններն են նշմարվում։ Մոսկվան Բալթյան երկրների կողմից հակառուսական քաղաքականության իմաստ չի տեսնում և հորդորում է Լատվիային, Լիտվային, Էստոնիային անդունդը չնետվել։ ԵՄ–ից, ԱՄՆ–ից և ՆԱՏՕ–ից ստացված նույնիսկ ամենամեծ գումարներով երկրորդ կյանք գնել հնարավոր չէ։
Ռուսաստանն արտաքսում է Սլովակիայի և Բալթյան երկրների յոթ դիվանագետի
Լրահոս
0