00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԲԴԽ-ին ձեռնտու է, որ բանալիներն իրեն չհասնեն, դատական գործերը ձեռքով մակագրվեն. փաստաբան

ԲԴԽ-ին ձեռնտու է՝ այդ բանալիներն իրեն չհասնեն, գործերը ձեռքով մակագրվեն․ փաստաբան
Բաժանորդագրվել
Փաստաբան Հովհաննես Չամսարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է դատական գործերի մակագրման համակարգի բանալիների` այդպես էլ բարձրագույն դատական խորհրդին չհասնելու մասին։
Բարձրագույն դատական խորհրդին պարզապես ձեռք չի տալիս, որ բանալիները լինեն իրենց մոտ, և այդուհետ գործերի մակագրումը տեղի ունենա էլեկտրոնային եղանակով, որովհետև դեռևս կան գործեր, որոնք անընդհատ գնում են դատարաններ և այդ գործերը պետք է մակագրվեն կոնկրետ դատավորներին։ Sputnik Արմենիայի եթերում դատական գործերի մակագրման համակարգի բանալիների «անհետանալու» մասին նման կարծիք հայտնեց փաստաբան Հովհաննես Չամսարյանը։
Ըստ փաստաբանի՝ երկու հնարավոր տարբերակ կա` կա՛մ դատախազությունը ցուցում է տվել վարույթ իրականացնող մարմնին բանալիները հանձնելու և անմիջապես տարածել է հայտարարություն՝ չսպասելով վարույթն իրականացնող մարմինը կտրամադրի դրանք, կա՛մ վարույթն իրականացնող մարմինը տրամադրել է բանալիները, բայց հաշվի առնելով, որ էլեկտրոնային համակարգով մակագրումը չի բխում ներկայիս իշխանության շահերից, ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել, որ դրանք չի ստացել։
«Ամեն դեպքում ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Գլխավոր դատախազությունը մինչ այս պահը չեն հայտարարել՝ որտեղ են այդ բանալիները։ Ստացվում է՝ դատախազությունը հայտարարություն է տարածել, որ այն հանձնված է ԲԴԽ-ին, վերջինս դա պաշտոնապես հերքել է, և այս կառույցներից որևէ մեկը չի տեղեկացրել այս պահին որտեղ են գտնվում մակագրման համակարգի բանալիները»,-բացատրեց Չամսարյանը։
Փաստաբանը կարծում է՝ այս պահին ԲԴԽ-ին ձեռնտու չէ, որ բանալիներն իրենց մոտ լինեն։ Ելնելով նրանից, թե վերջերս կալանավորվածների մասով գործերը որ դատավորներին մակագրվեցին, ըստ փաստաբանի, պարզ է դառնում, որ ԲԴԽ-ին պետք չէ, որ մակագրումը համակարգչով իրականացվի։
Փաստաբանի խոսքով՝ ձեռքով մակագրվածները վիճարկելու իրավական ռեժիմ նախատեսված չէ, սակայն սա ուղիղ հարված է արդար դատաքննության ինստիտուտի կայացմանը։
«Իսկ մեզ համար պարզ է՝ որ անձն է որոշում` որ դատավորը որ գործը քննի։ Սրանով խախտվում է հենց այն անձի իրավունքը, ում նկատմամբ կա մեղադրանք և ում նկատմամբ այդ մեղադրանքը քննվում է դատարանում»,-ասաց Չամսարյանը։
Թե որքանով էր արդարցված բանալիների առգրավումը, Չամսարյանը նշեց՝ չգիտի դրանք ինչ քրեական գործի շրջանակներում կամ ինչ հանգամանք պարզելու համար են առգրավել, բայց ըստ էության դա ծառայել է միայն մեկ նպատակի՝ գործեր են եղել, որոնք որ մակագրվել են ձեռքով և կոնկրետ դատավորի։
Նշենք, որ դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի համակարգն ավելի քան կես տարի խափանված է, և համակարգչային ծրագրի փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի որևէ գործ, այսինքն` «ձեռքով են մակագրում» դատական գործերը։
Հարցն այն է, որ քրգործերից մեկի շրջանակում առգրավվել են մակագրման բանալիները։ Սակայն ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են դատական դեպարտամենտին։ Դատական դեպարտամենտից էլ հայտնել էին, որ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները դատական դեպարտամենտ չեն վերադարձվել։ Ստացվում է՝ որևէ մարմին դեռևս չի ասել, թե որտեղ են բանալիները։
Լրահոս
0