https://armeniasputnik.am/20220323/eatm-taratsqum-apranqi-pakasurd-gvojutjun-chuni-hh-pokhvarchapet-40097091.html
ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի. ՀՀ փոխվարչապետ
ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի. ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետը հայտնեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն` մինչև մարտի 25-ը իրականացնել փոխադարձ բալանսների հաշվարկ` ԵԱՏՄ... 23.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-23T18:58+0400
2022-03-23T18:58+0400
2022-03-23T18:58+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան
մհեր գրիգորյան
պարեն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2355/01/23550179_0:85:1600:985_1920x0_80_0_0_90458bc61f5daae5daa013a730b29932.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային անվտանգության խնդրին։Գրիգորյանը հայտնեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն` մինչև մարտի 25-ը իրականացնել ապրանքների փոխադարձ բալանսների հաշվարկ ու սահմանել այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների պարեկնային անվտանգությունն ապահովելու համար։«Բայց, իհարկե, այդ քվոտային հոսքը կաշխատի միայն այն երկրների համար, որոնք արտաքին կոնտուրով արտահանման սահմանափակում կդնեն»,– ասաց նա։Հիշեցնենք` մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ երկրներին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել ցորենի և մեսլինի (ցորենի ու տարեկանի խառնուրդ), գարու, եգիպտացորենի, արևածաղկի ձեթի և շաքարավազի արտադրության և սպառման տարեկան ծավալները՝ համապատասխան հաշվեկշիռներ ձևավորելու համար։ Քվոտաներ սահմանելու վերաբերյալ վերջնական որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի մարտի 25-ից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2355/01/23550179_88:0:1512:1068_1920x0_80_0_0_97fb08f1f44adabde3e73f7fab3766f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, մհեր գրիգորյան, պարեն
ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի. ՀՀ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետը հայտնեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն` մինչև մարտի 25-ը իրականացնել փոխադարձ բալանսների հաշվարկ` ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային անվտանգության խնդրին։
«ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի։ Ավելի շատ այստեղ շարժերի, փոխանակումների և արտաքին կոնտուրը փակելու խնդիրն է քննարկվում»,– ասաց փոխվարչապետը` հիշեցնելով, որ բոլոր այդ հարցերն արդեն քննարկվել են մարտի 17-ին Մոսկվայում գումարված ԵԱՏՄ խորհրդի հերթական նիստում։
Գրիգորյանը հայտնեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն` մինչև մարտի 25-ը իրականացնել ապրանքների փոխադարձ բալանսների հաշվարկ ու սահմանել այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների պարեկնային անվտանգությունն ապահովելու համար։
«Բայց, իհարկե, այդ քվոտային հոսքը կաշխատի միայն այն երկրների համար, որոնք արտաքին կոնտուրով արտահանման սահմանափակում կդնեն»,– ասաց նա։
Հիշեցնենք` մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ երկրներին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել ցորենի և մեսլինի (ցորենի ու տարեկանի խառնուրդ), գարու, եգիպտացորենի, արևածաղկի ձեթի և շաքարավազի արտադրության և սպառման տարեկան ծավալները՝ համապատասխան հաշվեկշիռներ ձևավորելու համար։
Քվոտաներ սահմանելու վերաբերյալ վերջնական որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի մարտի 25-ից հետո։