Էրդողանը Ուկրաինայի հարցով Թուրքիայի ԱԽ նիստ է անցկացրել

© Sputnik / POOL / Անցնել ֆոտոբանկԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թուրքիան մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը Սև ծովում խաղաղության և կայունության պահպանման համար։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։
Հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Թուրքիան կշարունակի իր միջնորդական ջանքերը՝ ի լրումն Մոնտրյոյի կոնվենցիայի իրագործման՝ Սև ծովում խաղաղության և կայունության պահպանման համար»:
Ընդգծվել է 2 երկրների հիմնախնդիրները վերջնականապես լուծելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հաղորդագրության մեջ նաև մատնանշվում է Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը Սև ծովի հյուսիսային հատվածում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ու համաշխարհային և տարածաշրջանային խաղաղության հասնելու Թուրքիայի ջանքերի նպատակաուղղվածությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 28–րդ օրը։
Լրահոս
0