Ուսանողները կկարողանան ուսումնառության ժամկետը երկարաձգել. նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում

© Photo : official site of MESCS of RA Նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
Նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը շեշտել է, որ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի ընդունումից հետո նախատեսվում են համակարգային փոփոխություններ։ Մասնավորապես ուսանողները կարող են իրենց ցանկությամբ ուսումնառության ժամկետը երկարաձգել, դասախոսների համար նոր մոտեցմամբ վճարման համակարգեր կներդրվեն, ինչի արդյունքում փոփոխության կենթարկվի բուհական ողջ ոլորտը:
© Photo : official site of MESCS of RA Նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
Замминистра образования, науки, культуры и спорта РА Карен Трчунян провел рабочую встречу с руководителями образовательной части негосударственных вузов (23 марта 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը ոչ պետական բուհերի ուսումնական մասի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները:
Թռչունյանը նշել է, որ հանդիպման նպատակը «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի հիմնական ուղղությունների հստակեցումն է, խնդիրների վերհանումն ու հնարավոր լուծումների առաջարկը: Նա փաստել է, որ կրթության զարգացման ռազմավարության մեջ հստակ շեշտադրված է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ: Ըստ Թռչունյանի՝ պետությունը պետք է տարանջատում չմտցնի այդ հարցում և որակյալ կրթության տրամադրման համար պետք է մշակի որոշակի չափանիշներ:
© Photo : official site of MESCS of RA Նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
Замминистра образования, науки, культуры и спорта РА Карен Трчунян провел рабочую встречу с руководителями образовательной части негосударственных вузов (23 марта 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2022
Նախագծի քննարկում ԿԳՄՍՆ-ում
Նա հայտնել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի ընդունումից հետո նախատեսվում են համակարգային փոփոխություններ, և դրանցից բխող որոշակի գործառույթներ կան, որոնք պետք է իրականացնել՝ նախապես հասկանալով ռիսկերն ու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում բուհերի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուներին, որոնց վերաբերյալ ստացել են պարզաբանումներ: Նման քննարկումները կկրեն շարունակական բնույթ։
Լրահոս
0