00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն Արցախի գազատարի վրա փական է տեղադրել. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը մարտի 21-ին առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Արդեն 3 օր է` Արցախի բնակչությունը զրկված է բնական գազից, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի մասնակցության արդյունքում։ Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի սկզբում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես գիտեք` մարտի 7-ին Արցախին գազ մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, ու ի վերջո ինքը վերանորոգեց։ Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական, և ահա մարտի 18-ին` 11 օր անց 4 օրով Արցախի գազաատակարարումը վերականգնելուց հետո , Ադրբեջանը մարտի 21-ին առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը` այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ գազամատակարարման երկու դադրեցումներն էլ տեղի են ունեցել ցուրտ եղանակին ու աննախադեպ ձյան պայմաններում։
Ըստ Փաշինյանի` գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար Արցախի հիմնախնդրի շատ դիպուկ նկարագրություն է։
«Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ, այն է` անհնար դարձնել նրանց բնակվելը սեփական հայրենիքում»,– ասաց վարչապետը։
Նա նաև փաստեց, որ Ադրբեջանն արդեն 2 տարի թմբկահարում է Արցախում իր տարած հաղթանակը, բայց այն փաստը, որ Արցախում այսօր 117 000 հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, ուստի ամեն ինչ անւմ է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար։
«Նման բան տեղի ունենալ չի կարող»,– հայտարարեց Փաշինյանը` նշելով, որ Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով միջազգային հանրությանը ներկայացնի վերջին օրերին Արցախում տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ Արցախի Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով մարտի 8–ից Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել էր, իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքները սկսելուն։
Գազատարի վնասված հատվածը գտնվում էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16–ին սկսել էր Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, իսկ մարտի 18-ին դրանք ավարտվել էին։
Մարտի 19-ից արդեն սկսել էր բնական գազը մատակարարվել «Արցախգազ» ՓԲԸ–ի ընդունման կետ և բաժանորդներին։
Մարտի 21-ից ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Լրահոս
0