Ադրբեջանական ԶՈւ–ն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. ի՞նչ է կատարվում Փառուխում և Խրամորթում

© Sputnik / Aram NersesyanԱրցախ
Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Արցախ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները դեռ չեն վերադարձել ելման դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր` ժամը 16։00-ի դրությամբ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են մոտակայքում գտնվող Խրամորթ համայնքի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Լրահոս
0