Առաջիկայում կոնկրետ քայլեր կտեսնեք. Սաղաթելյանը` դիմադրության շարժման մասին

© Sputnik / Asatur YesayantsԸնդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում (8 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում (8 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այժմ քննարկումներ են ընթանում դիմադրության շարժում սկսելու առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՅԴ-ն համաժողովրդական դիմադրություն կազմակերպման թեմայով ակտիվ քննարկում է ծավալում քաղաքական տարբեր ուժերի, միությունների, անհատների և գործիչների հետ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք շարունակում ենք պնդել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունը համաժողովրդական դիմադրություն կազմակերպելու մեջ է։ Դիմադրությունը երկու ճակատ է ունենալու` արտաքին թշնամու և օրվա իշխանությունների դեմ»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` այս ուղղությամբ Հայաստանում և Հայաստանից դուրս աշխատանքներ են տանում։ Սաղաթելյանը խոստացավ` առաջիկայում հասարակությունը դրան առնչվող կոնկրետ քայլեր և գործողություններ կտեսնի։
Նա հավելեց նաև, որ իրենց գաղափարը գրեթե ամբողջությամբ ընկալելի է, այժմ քննարկվում է մարտավարությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողությունն էր։
Սաղաթելյանն իր ելույթում նշել էր` պետք է չհաշտվել պարտության հետ և դիմադրություն ցույց տալ թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք։ Նա շեշտել էր, որ պետք է դիմադրել հայրենիքը պարտությունների տանող օրակարգերին։
Լրահոս
0